Տեղի կունենա պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառում
26 Մայիս 2023
Մայիսի 28-ին ժամը 16:00-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում կկայանա պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառումը՝ «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով:
Սիրելի հայրենակիցներ,
հրավիրում ենք ներկա գտնվելու միջոցառմանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
