ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Արցախում տոնել են Հայաստանի առաջին hանրապետության հիմնադրման 105 ամյակը

30 Մայիս 2023

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին hանրապետության հիմնադրման օրը։ Այս տարի լրանում է Բագրատունյաց թագավորության և Կիլիկյան Հայաստանի անկումից ի վեր շուրջ 6 դար անց ստեղծված անկախ Հայաստանի վերածննդի 105-րդ ամյակը։

1918թ․ մայիսյան հերոսամարտերը պատմական նշանակություն ունեցան և հավերժ անմոռաց կմնան հայոց պատմության փառավոր էջերում։ Մայիսյան հաղթանակների հիմնական գաղտնիքը անձնվեր ղեկավարությունն էր ի դեմս Հայ Յեղափոխական Դաշնակցության, ով հայ ժողովրդի համար այդ ծանրագույն ժամանակաշրջանում իր ուսերին էր վերցրել հայ ժողովրդին առաջնորդելու պարտականությունը, ինչը պսակվել է հաջողությամբ։

1918թ․ մայիսյան ճակատագրական օրերին, երբ թուրքական բանակը հասել էր Արարատյան դաշտ և սպառնում էր գրավել Էջմիածինն ու Երևանը, և դրված էր հայ ժողովրդի հետագա գոյության, լինել-չլինելու հարցը, իսկ ժողովրդին պատել էր հուսալքությունը, իր մշտական լավատեսությամբ, անկոտրում կամքով, վայրագ թշնամուն ջարդելու անզիջում ցանկությամբ Արամ Մանուկյանը ժողովրդի մեջ նորից վառեց պայքարի ոգին և ժողովրդին առաջնորդեց դեպի մարտի դաշտ։ Մահ կամ ազատություն գաղափարով տոգորված հայ ժողովուրդը ի վերջո կարողացավ իր անձնվիրական կռվով հաղթանակ տանել Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որն էլ դարձավ հայոց պետականության կերտման հիմքը։

Հայաստանի առաջին hանրապետության հիմնադիր, Երևանի Դիկտատոր, դաշնակցական Արամ Մանուկյանն այդ օրերին նկատում է․ «Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Չնայած միայնակ, անվերջ ու անլուծելի թվացող խնդիրներին՝ երկրի դաշնակցական ղեկավարությունը կարողանում է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները։ Տքնաջան ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ շատ կարճ ժամանակում ստեղծվեցին պետական իշխանության մարմիններ, կանոնավոր բանակ, երկրում հաստատվեց կարգ ու կանոն։

Հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակի առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը և ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում համատեղ կազմակերպել են տոնական համերգ։

Համերգին մասնակցում էին ԱՀ պաշտոնավարող ու նախկին նախագահները, ԱՀ ԱԺ նախագահն ու պատգամավորներ, կառավարության անդամներ, հոգևորականներ, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ Արցախի շրջանային կոմիտեների, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների, Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղի, ՀՄԸՄ Արցախի Կենտրոնական վարչության անդամներն ու սկաուտները, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի անդամներ, Արցախում գործող համալսարանների ռեկտորներ ու ուսանողներ և այլ հյուրեր։

Համերգը մեկնարկել է ՀՀ և ԱՀ պետական օրհներգերով, որից հետո ելույթ են ունեցել ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը։ Ներկաներին իրենց շնորհավորական խոսքն են փոխանցել նաև ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական 14 միություններ։

Համերգային ծրագիրը շարունակվել է Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի սաների, «Արցախի ձայներ»-ի, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի, Արցախի պարի պետական համույթի, Ստեփանակերտի, Շուշիի ՄՊՍԿ սաների, «Վելանս» խմբի, ԱՀ վաստակավոր երգչուհի Տաթևիկ Բալայանի կատարումներով։ Արցախի շրջափակման պատճառով համերգին իրենց առցանց մասնակցությունն են ունեցել նաև դաշնակցական երգիչներ Գառնիկ Սարգսյանը, Հարութ Լափաճյանն ու Սուրեն Աճեմյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company