ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ

«Վրաստանի հայ համայնք». Արցախը կանգուն է մնալու, արցախցու ոգին՝ անկոտրում

06 Հունիս 2023

Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։ Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանը իրար դեմ տրամադրելու համար:

Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, և ազատվելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Այդ ամենից հետո սկսվեց խայտառակ հայտարարությունների շարքը՝ Արցախի ամբողջական հանձնման համար հայությանը նախապատրաստելու ուղղությամբ: Իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի և համայն հայության հասցեին, թե բանավոր, և թե փաստացի ձևով։ Բայց մենք բոլորս քաջ ծանոթ ենք, թե ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերվել գերեվարված զինվորներին և խաղաղ բնակչությանը, թե ինչպես են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել և սպանել՝ այդ ամենը նկարահանելով և տարածելով իրենց ժողովրդի մեջ և ոգևորելով նրանց։ Նաև ցանկանում ենք նշել Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակումների փաստը և այն, որ արդեն Սյունիքի մարզն է վտանգված: Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակը և ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են թշնամու երախը հանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով — չկան հայեր՝ չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:

Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն է, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։

Մինչ այսօր մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել և աջակցելու է Արցախին և ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգույն, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ համոզված ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու և վերադառնալու է իր օրինական և պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան։

«Վրաստանի հայ համայնք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company