ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Հավաք Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց ՝ հաջակցություն Արցախի

07 Հունիս 2023

Հունիսի 6-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց կայացավ հավաք` հաջակցություն Արցախի։

Դեսպանությանը փոխանցվեց նամակ, որի մեջ ասվում է.

«Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։ Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանը իրար դեմ տրամադրելու համար: Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, և ազատվելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Այդ ամենից հետո սկսվեց խայտառակ հայտարարությունների շարքը՝ Արցախի ամբողջական հանձնման համար հայությանը նախապատրաստելու ուղղությամբ: Իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի և համայն հայության հասցեին, թե բանավոր, և թե փաստացի ձևով։ Բայց մենք բոլորս քաջ ծանոթ ենք, թե ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերվել գերեվարված զինվորներին և խաղաղ բնակչությանը, թե ինչպես են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել և սպանել՝ այդ ամենը նկարահանելով և տարածելով իրենց ժողովրդի մեջ և ոգևորելով նրանց։ Նաև ցանկանում ենք նշել Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակումների փաստը և այն, որ արդեն Սյունիքի մարզն է վտանգված: Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակը և ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են թշնամու երախը հանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով – չկան հայեր՝ չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:

Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն է, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։

Մինչ այսօր մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել և աջակցելու է Արցախին և ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգույն, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ համոզված ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու և վերադառնալու է իր օրինական և պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան»։

https://youtu.be/EluAVu-fpJ8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Մի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանու

05 Հունիս 2026
Պարտուելու՞ է Փաշինեանը

Հայաստանը մօտենում է Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, եւ հիմնական հ

05 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն

Այսօր՝ հունիսի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշ

05 Հունիս 2026
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մահազդ. Ընկեր Հրաչ Մանուկեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն սրտի խոր կսկիծով կը յայտնէ իր շրջանի վաստակաշա

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Պարտության ևւ ուրացման փաշինյանական քա

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջի

05 Հունիս 2026
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանու

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

05 Հունիս 2026
Բաքվի թաքնված օրակարգը. ինչպե՞ս է ադրբ

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական հերթափ

05 Հունիս 2026
Մայիսի 9 Եռատոնից դեպի պարտության հոգե

Յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում անցնում է գոյության, պայքարի, վերածն

05 Հունիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել արժանի ժա

Ապրիլյան տխուր ու ճնշող հոգեվիճակին, կարծես մի վերին նախախնամությամբ, հետևում

05 Հունիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» մայիսի համարը։ 2026 թ․մայիսը անհանգիստ, եթե

04 Հունիս 2026
Մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել

04 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ասուլիսը ընտրախախտո

Այսօր՝ հունիսի 4-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ը

04 Հունիս 2026
Քաղաքացիին «Ո՛չ»-ը

Այս իրականութիւնը անխուսափելիօրէն քաղաքացիին կը մղէ վերաիմաստաւորելու պետութեա

04 Հունիս 2026
Գլխաւոր Խայտառակութիւնը՝ Մոռացութեան Մ

Հայաստանի ընտրապայքարը շուտով կը հասնի իր աւարտին: Բաւական խօսուեցաւ անոր որակ

04 Հունիս 2026
Նպատակը՝ երկրի ուղղութիւնը ճիշտ ուղի վ

- Պրն. Դանիէլեան, սկսենք հիմնական հարցից. որպէս քաղաքական մեծ փորձ ունեցող կու

03 Հունիս 2026
Ընկերական Զրոյց. Առողջ Քննադատութիւնը

Դաշնակցութեան անցեալի եւ ներկայի ընդդիմախօսները ու նաե՛ւ «երդուեալ» հակադաշնակ

03 Հունիս 2026
Խմբագրական. Պոֆորէն Ստեփանակերտի Ս. Աս

Իսրայէլի գործած յարձակումներուն թիրախ դարձած Պոֆորի ամրոցը, դատապարտումի առում

03 Հունիս 2026
Վճռորոշ Ընտրութեան Սեմին

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններէն մեզ կը բաժնեն քանի մը

03 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company