Բողոքի ակցիա Հաագայում՝ հաջակցություն Արցախի
03 Հուլիս 2023
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում բողոքի միջոցառումներ անցկացնել՝ աշխարհին հասցնելով արցախահայերի ձայնը։
ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։
«Մեր ձայնի ցուցադրություն և բարձրացում, ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ամբողջ աշխարհի համար, որոնք պետք է հասկանան, որ հայերն ունեն ինքնորոշման իրավունք և ոչ մի արարած այս երկրագնդի վրա չի կարող դա խախտել», – նշել է դաշնակցական կառույցը։




