ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են հայանպաստ օրինագծեր

12 Հուլիս 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունը նպաստել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ԱՄՆ օրենսդիրների առավել ակտիվ ներգրավվածությանը։ Այս երկարատև հակամարտությունը լուծելու ուղղությամբ դրական քայլեր ձեռնարկելու նպատակով մի խումբ կոնգրեսականներ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում, մի շարք օրենսդրական փոփոխություններ են առաջարկում ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում, որոնք կոչված են խթանելու ամերիկյան քաղաքականության հաշվետվողականությանը, պաշտպանելու մարդու իրավունքները և պահպանելու ուժի հավասարակշռությունը տարածաշրջանում: Փոփոխությունների առաջարկները քննարկվելու են այսօր, որոշվելու են դրվելու քվեարկության Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Աննա Էշույի կողմից առաջարկված 947-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 11 այլ կոնգրեսականների կողմից նպատակ ունի ուսումնասիրել ԱՄՆ կառավարության կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածից (907-րդ բանաձև) հրաժարումը: Ուշադրություն դարձնելով առաջարկի հիմնավորմանը, հատկապես տարածաշրջանում շարունակվող բռնությունների և հումանիտար ճգնաժամերի լույսի ներքո, հասկանալի է, որ օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի հետևողական լինելու, որ ամերիկյան օգնությունն օգտագործվի ոչ թե հակամարտություններ հրահրելու, այլ խաղաղ լուծումներ խրախուսելու նպատակով:

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Թոնի Կարդենասի կողմից առաջարկված 1087-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 5 այլ կոնգրեսականների կողմից, կոչ է անում զեկույց կազմել, որը կուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԱՄՆ զենքի արտահանման օրենքների և միջազգային կոնվենցիաների հնարավոր խախտումները: Այս օրենսդրական փոփոխությունը նպաստելու է միջազգային օրենքի գերակայության պահպանմանը և երաշխավորելու, որ ոչ մի կողմ առանց հետևանքների չշրջանցի ընդունված միջազգային նորմերը:

Կալիֆորնիայից մեկ այլ կոնգրեսականի՝ Ադամ Շիֆի կողմից առաջարկված թիվ 1127-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 10 այլ կոնգրեսականների կողմից, նպատակ է հետապնդում սահմանափակում մտցնել ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանին տրամադրվող հարձակողական, անվտանգային կամ ռազմական տեխնիկայի արտահանման նոր լիցենզիաների վրա: Այս փոփոխությունը լայն իմաստով վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, այլ ոչ թե ռազմական էսկալացիան:

1132-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 10 այլ կոնգրեսականների կողմից կրկին առաջարկվել է Շիֆի կողմից, նպատակ ունի արտահայտել Կոնգրեսի քաղաքական կամքն առ այն, որ Հարավային Կովկասում տևական խաղաղությանն ուղղված ցանկացած լուծում պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Սա ներառելով օրենսդրության մեջ՝ Կոնգրեսը պաշտպանում է մարդկանց՝ իրենց քաղաքական կարգավիճակը որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանն ազատորեն հետամուտ լինելու համընդհանուր իրավունքը:

1160-րդ երկկուսակցական օրենսդրական փոփոխությունը, որ համահովանավորվել է 17 այլ կոնգրեսականների կողմից և կրկին Շիֆի կողմից, ուշադրության կենտրոնում է դնում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրա շուրջ Կոնգրեսի կոշտ դիրքորոշումը: Ադրբեջանին կոչ անելով անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված խաղաղ բնակիչներին՝ Կոնգրեսը ոչ միայն ելնում է միջազգային իրավունքի սկզբունքներից, այլև նպաստում մարդկային արժանապատվության ու արդարության պահպանմանը։

Այս և այլ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որ նպաստում են հաշվետվողականության բարձրացմանը, խաղաղ բանակցություններին և ընդգծում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը, արտացոլում են Կոնգրեսի համապարփակ մոտեցումը՝ լուծելու ղարաբաղյան հակամարտության հետ կապված կնճռոտ խնդիրները: Դրանք ևս մեկ անգամ հիշեցում են աշխարհաքաղաքականության մեջ ԱՄՆ օրենսդիրների առանցքային դերի և ողջ աշխարհում խաղաղությանն ու արդարությանը խթանելու նրանց անսասան հանձնառության մասին:

Օրենսդրական փոփոխությունների ամբողջական ցանկին ծանոթանալու համար հետևեք հետևյալ հղմանը։

Նվեր Սաղաթելյան
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company