ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ. Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

22 Հուլիս 2023

Իրերայաջորդ երգերու մտայղացումը կը պատկանի Լիզպոնի գործողութեան նահատակներէն Վաչէին:

Արդ, երկու երգերու մասին նախ խիստ կարեւոր է նկարագրել, թէ այս երգերը ինչպէ՛ս ծնունդ առած են, ի՛նչ էին անոնց դրդապատճառները: Այս մասին դիմեցինք Վաչէ Տաղլեանի եղբօր` Ժագ Տաղլեանին:

Ժագին հետ մեր ունեցած զրոյցին ընթացքին երեւան կու գայ, որ Մասիսին ծնրադրած հինգ հայրենապաշտներէն Վաչէն իր գործատեղիին մօտ Վարդան Եսայեան անունով երգիչ-յօրինող դրացի մը ունէր, որ սիրային երգեր կ՛երգէր, ինչպէս նաեւ յօրինումներ ալ կը կատարէր: Երկու դրացի լաւ խօսակիցներ էին, Վաչէն տեւական զրոյցներու եւ քննարկումներու լոյսին տակ նոր ստեղծագործուելիք երգերու մասին իր խորհուրդներն ու մտայղացումները կը փոխանցէր Վարդանին:

Վաչէի այդ միտքերը Վարդանը կ՛արձանագրէր իր յուշատետրին մէջ: Հոն, Վաչէն հանգամանօրէն խօսած է Հայոց ցեղասպանութեան զոհ գացած մէկուկէս միլիոն նահատակներու մասին, թուրքերու կատարած անմարդկային արարքին մասին, յանցագործին` պատիժ չստանալու իրողութիւնը, արդար հատուցումի պարագան, հայ ազգի ու յատկապէս սփիւռքի հայապահպանման ու գոյատեւման մասին, ինչպէս նաեւ` հայ յեղափոխական պայքարի հերոսներուն մասին եւ այլ նիւթեր: Վաչէն բացատրելով անոնց հետ կապուած դէպքերու պատմութիւնը` թերեւս անոնց մէջ կը տեսնէր իր երազներու իրականացումը եւ ձեւով մը արդէն նոր երգերու ենթահող կը պատրաստէր: Բան մը, որ Վարդանի նման երգ յօրինողի եւ երգիչի մը միտքը կը նախապատրաստէր:

Հետագային, Լիզպոնի գործողութենէն ետք Վարդան արդէն հասկցած էր, թէ ի՛նչ էր տեղի ունեցածը:

Ուստի, այս նախաբանէն ետք պէտք է ընդգծել նաեւ, որ Լիզպոնի տղոց նուիրուած երգերու շարքին մէջ միակ երգը, որուն մէջ առանձնայատուկ թեման Վաչէն է, այդ ալ ստորեւ տրուած «Երգ` Տաղլեան Վաչէի» խորագրով երգն է: Անոր ծնունդն ալ, բնականաբար, Վաչէին եւ Վարդանին սերտ կապի արդիւնքն էր:

«Երգ` Տաղլեան Վաչէի» երգի խօսքերուն ու երաժշտութեան հեղինակը Վարդան Եսայեանն է: Վարդան այս երգը ինքն ալ երգած է եւ հրապարակած` 1984-ին:

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագիրի խաղերուն: Ես Հայ դատի զինուոր եմ, կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»:

Այս էր Վաչէին յաճախ կրկնած խօսքը, որ, սակայն, նկատի չէր առնուեր իր շրջապատին կողմէ` իբրեւ անմիջական որոշում կամ յանձնառութիւն:

Վաչէ Տաղլեան ծնած է 8 հոկտեմբեր 1964-ին, Պէյրութ, հայաշունչ ընտանիքի մը մէջ: Հայրը կ՛ըլլայ իր առաջին դաստիարակը, որ Վաչէին մէջ կ՛արթնցնէ ազգին սէրը եւ Հայ դատի համար պայքարելու ոգին:

Կը յաճախէ թաղին ազգային վարժարանը, ուր իր մէջ աւելի եւս կը թրծուի ազգային նկարագիրը: Նախակրթութիւնը աւարտելէ ետք կը մտնէ արհեստի ասպարէզ եւ կը դառնայ ինքնաշարժ նորոգող:

Տակաւին` պատանի, արդէն իսկ ծայր կ՛առնէ Լիբանանի երկարամեայ պատերազմը: Պատերազմի ընթացքին Վաչէ իր կարգին կ՛ուզէ տէր կանգնիլ հայկական թաղերու պաշտպանութեան, սակայն փոքր նկատուելով` սկիզբը չի կրնար մասնակցիլ պահակութեան: Հետագային ան կը մասնակցի պահակութեան գործին:

Հայութեան ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքին կը դրսեւորուէր պահակութեան ճամբով, գոհացում չի տար անոր, եւ ան գաղափարական կազմաւորման ճամբով կ՛ուզէ անցնիլ ուղղակի գործօն պայքարի: Ոչ ոք կը մտածէր Վաչէին խօսքերուն մասին եւ ոչ ոք կ՛անդրադառնար անոր երազներուն լրջութեան: Բոլոր ընկերներն ալ Վաչէին մէջ կը տեսնէին զուարթ, կատակասէր, խանդավառութիւն ստեղծող ընկերային այն տղան, որ միշտ հաճելի մթնոլորտ կը ստեղծէր իր շուրջ:

Արձակուրդի մը համար տունէն կը մեկնի 18 յուլիսին` ըսելով, թէ 15 օր կ՛ուզէ Յունաստան անցընել: Այդ կ՛ըլլայ իր վերջին մեկնումը:

Երկու խօսք` Վարդան Եսայեանի մասին: Ան ծնած է 1954-ին, Հալէպ: 1967-ին ընտանեօք կը փոխադրուին Լիբանան: Վարդանի ընտանիքը եղած է երաժշտասէր, եղբայրները` Գէորգը, հանրայայտ քանոնահար էր, իսկ Յովսէփը` Յովհաննէս Պատալեանի աշակերտած, լաւ ձայնի տէր էր, երգած է բազմաթիւ երգեր: Վարդան Եսայեան դժբախտ պատահարի մը պատճառով հրաժարած էր բեմ բարձրանալէ: Անոր միակ մխիթարութիւնը երգեր յօրինել եւ այդ երգերը իր ձայնով արձանագրել էր: Անոր հեղինակած երգերէն է «Անգութ հոգուով», «Սիրտս քեզմով» եւ այլ երգեր:

Վարդան Եսայեան սրտի կաթուածի պատճառով կը մահանայ 14 փետրուար 2005-ին:

Վարդան Եսայեանի հեղինակած «Երգ Տաղլեան Վաչէի»-ն երգը արեւելահայերէն է, պատմողական բնոյթ ունի: Խօսքերու եղերերգութիւնը կը համապատասխանէ եղանակի պատմողական հանդարտ ընթացքին, որ ունի ողբերգական տրամա: Երաժշտութիւնը հանդարտ է, մելամաղձոտ, եւ նրբազգաց շեշտաւորում կայ հոն: Հոս, հայրենասիրական շունչն ու ոգին համարկուած են աշուղականին: Այստեղ ի յայտ կու գայ նուագախումբին կողմէ առաջարկուած աշուղա-գուսանական նուագին ընկերակցութիւնը, որ մասամբ մեղմած է խօսքերուն պոռթկումային խոյանքը:

Մեր տրամադրութեան տակ գտնուած երգեցողութիւնը, յատկապէս` հայկական երաժշտական նուագարաններու գործածութեամբ, լուրջ զգացական ու յուզումնալից պահեր կ՛ապրեցնէ:

Երգ Տաղլեան Վաչէի
Խօսք եւ երաժշտութիւն` Վարդան Եսայեանի

Ծնուած մի վեհ հայ օճախի սնարէն,
Պայքար քաղաք կոտորածի սպիէն,
Հայոց սէրը երակների արեան հետ,
Մահն իմացեալ անխնայ ուղղուեց ՎԱՉԷՆ:

Տխուր էր նա, հպարտ սրտով,
Արեան պարտքի ժամ կ՛ապրէր.
Մի հուր էր նա հայկեան սուրով,
Երբ թշնամուն դէմ կանգնէր:

Նա պատմում էր հերոսների մարտերէն,
Անձայն ցաւում` ապրիլեան խոր վերքերէն,
Համոզուած էր` համ չունէր ողջ աշխարհը,
Ո՜վ հայրենիք, մի ափ հողիդ փոխարէն:

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
aztagdaily.com

(Շար. 5)

Նախորդ՝ առաջին եւ երկրորդ, երրորդ, չորրորդ հոդվածները

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company