ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Մեկնարկեց «Ջավախք» ճամբար 2023-ը

01 Օգոստոս 2023

Հուլիսի 31-ին «Ջավախք» ճամբարի մեկնարկը տրվեց Ախալցխայում և Ախալքալաքում։ «Ջավախք» ճամբար ծրագիրը իրականացվում է Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից ԱՄՆ-ի Արևելյան ափի երիտասարդների նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ։

Ծրագիրն իրականացվել է 2012թ․-ից սկսած։ «Ջավախք» ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում։ Բացմանը Ներկա էին՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, Սամցխե-Ջավախքի Հայկակական Հասարակական Կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն՝ Աշուղ Ալիք-Ջավախքը, Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հ․ Սաղաթելյանը, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կ․ Կարապետյանը, Սամցխե-Ջավախքում պարարվեստի միության նախագահի տեղակալ, պարուսույց Ռադիկ Եզոյանը, Ապագայի տան տնօրեն Ս․ Պետրոսյանը, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրեն Սեդա Հակոբյանը, Խանդո գյուղի պարախմբի պարուսույց Մանվել Սահարյանը, մանկավարժներ, ՀՕՄ-ուհիներ, ծնողներ, լրատվամիջոցներ և այլոք։

Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգերից հետո, ներկաներին իր օրհնանքի խոսքը հղեց Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը և բարի երթ մաղթեց «Ջավախք» ճամբարին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի Կ․ Թադևոսյանը, ներկայացրեց հյուրերին, խոսեց ճամբարի անցկացման ձևաչափի մասին ու բարի երթ մաղթեց ճամբարին։

ԱՄՆ Արևելյան, արևմտյան ափերից, Կանադայից ժամանած յոթ երիտասարդ խմբապետերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ճամբարի պատասխանատու Արամ Բառնակյանը։

Ողջունելով ներկաներին, ճամբարականներին, նա խոսեց իրենց ծրագրերի մասին, հավաստիացրեց փակման օրը ներկայանալ գեղեցիկ համերգային ծրագրով և բոլորին հրավիրեց մասնակցելու փակման միջոցառմանը։

Բացման արարողությանը «Ջավախք» ճամբարի մասնակիցների անունից Արցախին աջակցության ուղերձ հղվեց․

«Այսօր Արցախում աղետ է, գոյության պայքար։ 120 հազար արցախցի,այդ թվում 30 հազար երեխա, սովի են մատնված։ Արդեն 8 ամիս է Դեպի Արցախ փակ է Բերձորի միջանցքը ՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհ։ Մենք՝ «Ջավախք» ճամբարի բոլոր մասնակիցներս, մեր աջակցության ուղերձն ենք հղում Արցախի մեր հայրենակիցներին:

Սիրելի արցախցիներ, եղեք տոկուն, համբերատար, արցախցուն վայել հերոսական կեցվածքով։ Լիահույս ենք, կանցնեն այս դժվարին օրերը ևս, կբացվի Արցախի կյանքի ճանապարհը և դուք կապրեք բնականոն կյանքով»։

Միջոցառման ավարտին Ախալքալաքի ԵԿ-ի սաները հանդես եկան երգով ու պարով։

Ախալքալաքում այս տարվա ճամբարին մասնակից երեխաների թիվը 160 է, իսկ Ախալցխայում՝ 100։ Ճամբարը 6-օրյա Է, սկսվում է ժամը 9։30-ին, ավարտվում՝ 16:30-ին։
Ճամբարականներին բաժանվեցին հատուկ տարբերանշանով վերնաշապիկներ և գրենական պիտույքներով թղթապանակներ։ Ճամբարականներին օրվա ընթացքում տրվում է երկուանգամյա սնունդ։

Խմբապետերին օգնում են Ջավախքի Զորի Զորյան Երիտասարդական միության և Պատանեկան միության անդամները։ ԱՄՆ-ից և Սփյուռքի այլ շրջաններից ժամանած խմբապետերի համար Ջավախքի Երիտասարդական միության անդամները նախատեսել են ճանաչողական էքսկուրսիաներ՝ Ջավախքի տեսարժան ու պատմական վայրերով։

Օգոստոսի 6 – 12-ը ճամբարներ կբացվեն նաև Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարա գյուղում։

Ախալքալաքում մեկնարկեց «Ջավախք» ճամբարը

Այսօր՝ հուլիսի 31-ին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում տեղի ունեցավ «Ջավախք» ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը: Ճամբարը արդեն 11 տարեկան է։ Այս տարի Ջավախքի տարբեր շրջաններից ճամբարին մասնակցում է 550 երեխա։ Հինգ օրվա ընթացքում երեխաների հետ իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվելու են եկել ԱՄՆ Արևելյան շրջանի 14 երիտասարդ խմբավարներ։

Չխախտելով արդեն ավանդական դարձած կարգը՝ ճամբարը մեկնարկեց Վրաստանի և Հայաստանի օրհներգներով եւ Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանի օրհնությամբ։ Այնուհետեւ երեխաները ծանոթացան խմբապետերի հետ: Երիտասարդական կենտրոնի սաները փոքր համերգային ծրագիր էին պատրաստել խմբապետերի և հյուրերի համար: Ճամբարի բացմանը ներկա էին երեխաների ծնողները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ճամբարն իրենից ներկայացնում է ինտենսիվ կրթական և դաստիարակչական 6 օր: Կրթական մասում ներառված են հայոց պատմության եւ մշակույթի թեմաները։ Խմբապետերն այս օրերի ընթացքում իրենց օրինակով ցույց են տալիս մարզանքների կարևորությունը, խոսում են հիգիենայի կարեւորության մասին և այլն։

Այս տարի հետաքրքիր նախաձեռնություն է անցկացվելու «Իմ թագը» խորագրով։ Երեխաները հայկական զարդանախշերով թագեր պետք է պատրաստեն: Ճամբարականներին նաև ինքնազարգացման հնարավորություն է տրվում տարբեր թեմաների քննարկմամբ, նրանք լսելու են միմյանց կարծիքները, արտահայտվելու են, թե ինչպես են պատկերացնում տարբեր հասկացությունները։

«2012 թվականից է սկիզբ տրվել ճամբարին, ուզում եմ ասել, որ պահանջված ծրագիր է հանրության շրջանում, ունենք նաև շատ սպասողներ, որ չենք կարող ընդգրկել։ Ցանկալի կլինի աշխահագրությունը մեծացնել, ենթադրենք 4 տեղ անցկացնելու փոխարեն անցկացնենք 6 տեղ։ Բայց այսօր ԱՄՆ-ի արևելյան ափից, Կանադայից, Ավստրալիայից երիտասարդներն իրենց միջոցներով են եկել, այսինքն՝ չկա ֆինանսավորում։ Եթե ունենանք տեղում հովանավոր կկարողանանք և ճամբարի օրերը երկարացնել, 5 օրից դարձնել 10, ինչպես առաջ ունեցել ենք, և կարողանանք շատ թվով ճամբարներ կազմակերպել բոլոր շրջաններում։ Այո, ունենք Ախալցիխեում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, սակայն ցանկացողներ շատ կան», – ասաց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Թադևոսյանը նշում է, որ 6-օրյա ճամբարն իր արդյունքը տալիս է։ Կարեւորում է դրսից եկող խմբավարների ներկայությունը, ասելով, որ այս երիտասարդների շունչը, ազգային ոգին, ինքնաճանաչումը, հայրենասիրական ոգին ուրիշ է։

«Այս տարվա ճամբարի, ընդհանուր եւ ամենուր բոլորի եւ մասնակիցների արձագանքը պիտի լինի այսօր Արցախում տիրող իրավիճակին։ Մեր քաջ արցախցիներին համբերություն, տոկունություն, իրենց հերոսական կեցվածքն իրենց սարերի պես անառիկ պիտի մնա, կամքը՝ անկոտրում», – ասաց նա։

Ամերիկայի միացյալ նահանգների Նյու-Յորք քաղաքից ճամբարի համար արդեն 3-րդ տարին է Ջավախք է գալիս Արամ Փառնակյանը, ով այսօր գլխավորում է խմբապետերի թիմը։

«Այս տարի Ախալքալաքում և գյուղերում ունենք 7-ական խմբավար։ Մենք ունենք 5 դասախոսներ, սովորում ենք հայ մշակույթի մասին, հայտնի հայ մեծերի մասին, սփյուռքի և նրանց խնդիրների մասին։ 11-րդ անգամ է, որ եկել ենք Ջավախք, իսկ ես արդեն 3-րդ անգամ», – ասաց Արամ Փառնակյանը, ով աշխատում է Նյու-Յորքի առողջության ապահովագրության գրասենյակում և արևելյան խորհրդում է։

Խմբավարը նշում է՝ դժվար է, բայց ուրախությամբ են անում իրենց աշխատանքը։ Ասում է՝ ամեն տարի սիրով են գալիս։ Անպայման կապը պահպանում են երեխաների հետ, առավել ևս այսօր, երբ սոցիալական կայքերը հեշտացնում են դա։

jnews.ge

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company