Բանակումի հիմքում արժեքներ են՝ ընկերասիրություն, պայքար եւ անկոտրում կամք
06 Օգոստոս 2023
Օգոստոսի 2-ից Բյուրականում մեկնարկել է ՀՅԴ ՆԱՈՒՄ 22֊րդ բանակումը։ Այս տարի ավելի քան 70 մասնակից կա: Բանակումի հիմքում արժեքներ են՝ ընկերասիրություն, պայքար եւ անկոտրում կամք: Բանակումի մաս են կազմում դասախոսությունները: Հրավիրյալ մասնագետները ճամբարականների հետ քննարկում են Հայաստանի ներկան ու անցած ճանապարհը:
Օգոստոսի 4-ին բանախոսը ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մկրտչյանն էր, ում համոզմամբ շատ կարեւոր է կրթված սերունդ դաստիարակելը: Ըստ Սարգիս Մկրտչյանի՝ այսպիսի ճամբարները ոչ միայն պետք են, այլեւ խիստ անհրաժեշտ:
«Երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Մեր երիտասարդներին պետք է տանք հայրենասիրական, ազգային եւ ռազմական դաստիրակություն»,- ասել է նա:
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը նույնպես այցելել են Բյուրական, երիտասարդների հետ խոսել Արցախում ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղիների մասին:
Ստորեւ՝ «Երկիր մեդիայի» ռեպորտաժը բանակումի վայրից


