Կոնգրեսական Բրեդ Շերմանը ողջունել է Դաւիթ Իշխանեանի ընտրութիւնը
10 Օգոստոս 2023
ԱՄՆ կոնգրեսում Քալիֆորնիայի 43րդ ընտրատարածքը ներկայացնող կոնգրեսական Բրեդ Շերմանը ողջունել է Դաւիթ Իշխանեանի ընտրութիւնը:
«Ողջունում եմ Դաւիթ Իշխանեանի ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նոր նախագահի պաշտօնում»,-յայտարաել է նա իր թուիթըրի գրառման մէջ:
«Ես անհամբեր սպասում եմ առաջնորդութեան այս փոխակերպուող փուլին, որպէսզի շարունակեմ աշխատանքը՝ աւելի ամրապնդելու ԱՄՆ կապը Արցախի եւ հայ ժողովրդի հետ»,-աւելացրել է նա:

