Կամքը, կազմակերպվածությունն է, որ կարող է հաղթանակ բերել
11 Օգոստոս 2023
Օգոստոսի 10-ին «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը այցելել է Բյուրական, զրուցել ՀՅԴ ՀԵՄ բանակումի մասնակիցների հետ:
Հրանտ Մարգարյանը կարեւորել է երիտասարդության դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում և խոսել այդ ուղղությամբ նրանց անելիքների մասին: «Երիտասարդության ամենաառաջին հատկանիշը համարձակությունն է: Համարձակություն, որ կարող է փոխել խաղի կանոնները, հաշվարկումների մեջ փոփոխություն մտցնել, նոր կացություն ստեղծել: Այդ համարձակությունն է, որ այսօր մեզ բերելու է ելք, իսկ կամքը, կազմակերպվածությունն է, որ կարող է հաղթանակ բերել»,- ասել է նա:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ երիտասարդության անելիքը նախևառաջ ժողովրդի հոգեբանական պարտությանը ընդդիմանալն է: «Երիտասարդությունը պետք է կարողանա ասել՝ մենք կենսունակ ժողովուրդ ենք, կեսունակ սերունդ եւ կարող ենք մեր հայրենիքի համար, արդարության համար, մեր իրավունքների համար պայքարել ու կռվել»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

