Վահան Հովհաննիսյանը շարունակում է մնալ որպես մտավորականի տիպար
16 Օգոստոս 2023
Օգոստոսի 16-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 67 տարեկան:
Այդ առիթով Երևանի քաղաքային պանթեոն էին այցելել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր–Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, կուսակցական ընկերներ, հարազատներ:
Իր խոսքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանը իր գործով, գիտելիքներով եւ մտածումներով շարունակում է մնալ որպես մտավորականի տիպար:
Հախուռն հեղափոխական, լուրջ մտավորական, հայրենիքի սերն ու արժեքը ամբողջովին իր էության մեջ ամրապնդած, Դաշնակցությունը որպես ապրելակերպ ընդունած եւ նվիրումը իր համար անսակարկելի արժեք դարձրած՝ այսպես է բնորոշել Վահան Հովհաննիսյանին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ «Երկիր մեդիայի» ռեպորտաժում
