Արցախի ԱԺ նախագահը ԱԽ քարտուղարի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը
17 Օգոստոս 2023
Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին: Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման եւ արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։
Դավիթ Իշխանյանը կարեւորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների, ինչպես նաեւ հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:
