ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Արցախի հարցի քննարկումը ՄԱԿ ԱԽ-ում երբեք այսքան մակերեսային, պրիմիտիվ ու հակահայկական չի եղել

17 Օգոստոս 2023

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․

Երեկ մինչև ուշ գիշեր ուշադիր հետևում էի ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներին։ Սարսափելի զայրույթ և հիասթափություն։ Ոչ թե որովհետև խոսեցին ու գնացին սուրճ խմելու, իսկ ոմանք էլ առաջարկեցին դիտարկել Աղդամ-Խանքենդի ճանապարհի շահագործումը, ոչ թե որովհետև ադրբեջանի ճարպոտ ներկայացուցիչը հրապարակավ ծաղրեց Հայաստանը ներկայացնողին՝ ցույց տալով երջանիկ արցախցիների թխած համեղ տորթը, այլ որովհետև երբեք Արցախի հարցի քննարկումը ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսքան մակերեսային, այսքան պրիմիտիվ ու այսքան հակահայկական չի եղել:

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակն առաջին անգամ քննարկվել էր 1992 թվականի մայիսի 12-ին՝ ՄԱԿ ԱԽ 3072-րդ նիստի ժամանակ։ ԱԽ նախագահը հայտարարություն է ընդունել (երեկ ընդամենը հայտարարեց, որ ․․․ նիստն ավարտված է)։ Այն ժամանակ Արցախում ռազմական և հումանիտար իրավիճակն այսօրցանից լավը չէր։ Պարենի, դեղորայքի պակաս, շրջափակում, հրետակոծումներ, զոհեր․․․․ Բայց նույնիսկ այդ պայմաններում ՄԱԿ ԱԽ-ն քաղաքական որոշում կայացրեց՝ հայտարարեց, որ սատարում է ԵԱՀԽ շրջանակներում Մինսկի խորհրդաժողովի գործընթացին։ Հիշեցնեմ, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր այդ խորհրդաժողովի ժամանակ։

Նույնիսկ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնց վրա Ադրբեջանը անընդհատ հղում է կատարում ու մոլորեցնում, թե ՄԱԿ-ն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել (դա այդպես չէ) , էլի քաղաքական տեքստեր էին։

Իսկ ի՞նչ կատարվեց երեկ։ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին չխոսվեց։ Որոշ երկրներ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ակնարկեցին Մինսկի խմբի գործունեության մասին ․․․ ու վերջ։ Հայաստանի այսօրվա իշխանությունների ջանքերով Արցախի հարցը դուրս է եկել աշխարհի քաղաքական օրակարգից։ Քաղաքական հարցը դարձել է զուտ մարդասիրական հարց, լուծումները փնտրվում են ոչ թե քաղաքական տիրույթում, այլ մարդասիրական հարթությունում։ Բա էլ ումի՞ց ենք նեղանում, որ նույնսիկ չեզոք Բրազիլիան է խոսում “Աղդամ-Խանքենդի” ճանապարհի մասին (Ալբանիայի ու Թուրքիայի մասին չեմ խոսում, լավ է Պակիստանը չկար)։

Փաշինյանն, ապօրինաբար, հայտարարեց ինչ որ 86,600 քառակուսի կիլոմետրի մասին, ծնկեց ադրբեջանի պահանջի առաջ ու հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է ու վերջ։ Բա եթե Ադրբեջան է, Ադրբեջանն էլ վերաինտեգրում է առաջարկում։ Բա էլ ումի՞ց ի՞նչ ենք ուզում։ Այսօր Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է։ Հայաստանն ասում է՝ մարդիկ ծանր վիճակում են։ ադրբեջանը ծաղրում է՝ “ծանր լիներ տորթ չէին թխի, իսկ եթե այդքան ծանր է՝ Աղդամի ճամփան բաց է”։ Ու․․․․

Լուծումը միակն է․ Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ, ադրբեջանին սեփական զենքով խփել, առաջմղել “ճանաչում հանուն փրկության” սկզբունքը, բարեկամ և չեզոք երկների հետ աշխատել, ցույց տալ, որ ցեղասպան ադրբեջանում որևէ հայի որևէ իրավունք ու անվտանգություն չի կարող երաշխավորված լինել։ Ու կարող է հնարավորության պատուհան բացվել։ Բայց դա կարող է անել Հայաստանը, ոչ թե Ֆրանսիան, Մալթան ու Էկվադորը։ Իսկ Հայաստանը չի անում, վախենում է, կարմիր գիծ է գծել ու Արցախը թողել այդ գծից այն կողմ։ Ուստի, կյանքի ցուցում է փոխել Հայաստանի քաղաքականությունը։ Իսկ դրա համար՝ պետք է փոխել քաղաքականություն իրականացնող ուժին։ Փաշինյանի Շենգավիթ համայնքի բնակարանն իրեն է սպասում։ Այլապես մի օր մենք ինքներս կզարթնենք ու կտեսնենք, որ էլ Հայաստան չկա, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկում է հայ գաղթականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը․․․։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company