Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և պետնախարարի հանդիպումը
18 Օգոստոս 2023
Օգոստոսի 17-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։
Պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրանականացվող աշխատանքները։
Քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին:
