ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Մուրադ Փափազյանի՝ ՀՀ մուտքի արգելքը կապված է նրա հայրենասիրական գաղափարախոսության հետ

21 Օգոստոս 2023

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի գործով նախնական դատական նիստը։

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Մուրադ Փափազյանի շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը դրական համարեց այն, որ դատարանը, համապատասխան որոշմամբ, հնարավորություն տվեց Մուրադ Փափազյանին տեսակապով միանալ դատական նիստին։ Հարցին, թե՝ այնուամենայնիվ հնարավո՞ր էր ապահովվել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին, փաստաբանն ասաց․« Հնարավոր է ներկայությունն ապահովել, բայց քանի որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվել է և նա ոչ ցանկալի անձանց բանկ է մուտքագրվել, այսպես կոչված, անվտանգային նկատառումներից ելնելով , և քանի դեռ այդ որոշումը վիճարկված, բեկանված ու փոփոխված չէ դատարանը հենվում է այդ որոշման վրա, վստահում է այդ ակտին և մինչև դատական ակտի կայացումը զերծ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներ պարունակել․ կարծում եմ օբյեկտիվորեն նման սպառնալիքներ չկան, ավելին, վկայակոչվող հանգամանքները վրա հասնելուց հետո էլ Մուրադ Փափազյանը եղել է ՀՀ –ում և նրա ներկայությունը բացասաբար չի անդրադարձել։ Ավելին, գիտենք, որ միջազգայնորեն հայանպաստ գործունեությամբ է զբաղվում, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի առնչությամբ, և, վերջիվերջո, գիտենք, որ օրինակ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում ապահովվում է անվտանգային միջոցառումներով, ինչպես օրինակ՝ սպորտային միջոցառուների ժամանակ Հայաստանը հյուրընկալում է այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավերներ, պարզապես ուժեղացված հսկողության ներքո ներկա են գտնվում, սպորտային խնդիրները լուծում են և վերադառնում են հայրենիք։ Արդարադատության իրավունքը կարևոր երաշխիքներ ունի, այդ թվում՝ անձամբ ներկա գտնվելը, ուստի մեծ ցանկության պարագայում հնարավոր էր նաև այս միջոցառումների միջոցների կիրառմամբ ժամանակավորապես ապահովել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը։

Իհարե, որոշում կայացնողը դատարանն է, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, ըստ որի՝ հաշվի առնելով Մուրադ Փափազյանի միջազգային հեղինակությունը, Հայ դատի ու արցախյան հարցերով ակտիվ գործունեությունը միջազգային վարականիշի առումով ի՞նչ իրավիճակում ենք հայտնվելու, Մուրադ Փափազյանի շահերի պաշտպանն ասաց․ «Մենք այս արգելքը կապում ենք անձի գաղափարախոսության և գործունեության հետ, իրականում անձը ՀՀ անվտանգության, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ՝ հանրային իշխանություն կրող որոշ պաշոնյաների դեմ և այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ։

Այդ է պատճառը, որ սա մենք վիճարկում ենք, ընդորում, չենք սահմանափակվելու Հայաստանի ազգային դատարաններով։ Իհարկե, ապավինում ենք, այո, որ հնարավոր է արդարացի որոշակի լուծումներ ստանալ ՀՀ-ում, բայց եթե անգամ դրանք չստացվեն, երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերվում և բարձրաձայնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ այստեղ է, որ գործը շահելու պարագայում կունենանք մեծ վարկանշային անկում և ես չէի ցանկանա, որ այս հարցով ՀՀ-ի դեմ վճիռներ լինեին, այս գործի փաստական հանգամանքներն ինձ հիշեցնում է «Կոքսն ընդդեմ Թուրքիայի» գործը, որտեղ օտարերկրացի պատմաբանն իր դասավանդման ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ էր արտահայտել, որի պատճառով բախվել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքն արգելվի Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company