ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

ժողովրդական համահաւաք` ի զօրակցութիւն արցախահայ մեր հայրենակիցներին

03 Հոկտեմբեր 2023

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամները, երեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի երեկոյեան, համախմբւելով «Ս. Ամենափրկիչ» վանքում, մէկ մարմին դարձած, մասնակցեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած ժողովրդական համահաւաքին՝ ի լուր աշխարհի լսելի դարձնելու իր ցասումի պատգամը եւ զօրակցութեան խօսք փոխանցելու արցախահայ հայրենակիցներին:

Համահաւաքին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, եկեղեցական դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտներն ու պատասխանատուները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդ։

Ծրագրի սկզբում էկրանի վրայ ցուցադրւեցին արցախահայութեան բռնագաղթի ճանապարհից ու նրանց իրավիճակից պատկերներ, ինչպէս նաեւ սեպտեմբերի 30-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած համահաւաքից որոշ բաժիններ, այնուհետեւ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը ներկաներին հրաւիրեց յոտնկայս լռութեամբ յարգել զոհւածների յիշատակը։ Հանդիսավարի խօսքում, մէջբերւած էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հետեւեալ խօսքը. «Մեր ազգը պէտք է դառնայ միակամ՝ խմբւելով ազգի ու հայրենիքի գերագոյն արժէքների եւ շահերի պաշտպանման գործում»:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ հնչեցին «Տէրունական» եւ «Հոգւոցն հանգուցելոց» աղօթքները, իսկ դպրոցականների անունից աշակերտական խօսքով հանդէս եկաւ տարրական դպրոցի աշակերտ Մենուա Մարկոսեանը, նոյն դպրոցի աշակերտութիւնը կատարեց «Գետաշէն» երգը, որին ընկերակցեց ժողովուրդը, ապա միջնակարգ դպրոցի կողմից ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը:

Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով Իրանի պետական այրերի կողմնորոշմանը՝ Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութեան պահպանման եւ սահմանների անխափան մնալու ուղղութեամբ, ընդգծեց բոլոր լուրջ սպառնալիքները, որոնք վտանգի տակ են դնում Հայաստանի՝ յատկապէս Սիւնիքի մարզի անվտանգութիւնը, ապա յորդորեց զգօն կեցւած ցուցաբերել այդ կապակցութեամբ:

Պատգամաւորը նշելով նաեւ արցախահայութեանն ուղղւած զօրակցութեան աշխատանքները, տեղեկացրեց, որ իր գործընկերոջ՝ Արա Շահվերդեանի հետ միասնաբար, ինչպէս նաեւ Իրանի արտգործնախարարութեան եւ Հայաստանում Իրանի դեսպանի համագործակցութեան եւ նրանց ջանքերի շնորհիւ, պարզել են արցախահայութեանն օժանդակելու հնարաւոր միջոցները եւ կազմել նրանց կարիքների ցանկը, որի արդիւնքում Իրանի «Կարմիր մահիկ» կազմակերպութեան միջոցով աւելի քան 50 տոննա առաջին մարդասիրական օժանդակութիւնը արդէն պատրաստ է Հայաստան ուղարկւելու:

Թեմի ազգային մարմինների կողմից արտայայտւեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա քննադատելով, որ դասեր չենք քաղում պատմութիւնից, ինչը պատճառ է հանդիսացել մի անգամ եւս կրկնւելու 1915 թւականը, աւելացրեց. «Եթէ մէկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան եւ հայրենազրկման ժամանակ, արհաւիրքը կանխելու համար բացակայում էին կարեւորները՝ հայոց պետականութիւնն ու նրա անվտանգութեան պահպանման կառոյցները, այսօր ինչպէ՞ս կարելի է բացատրել այն ինչը կատարւեց Արցախի եւ արցախահայութեան հետ: Բացատրութիւնն աւելի քան պարզ է բոլորին, պետական սխալ եւ յանցագործ քաղաքականութիւն, ձախողած դիւանագիտութիւն, անուշադրութեան մատնւած բանակ, կազմաքանդւած անվտանգային ու դաշնակցային համակարգ եւ ամենակարեւորը՝ հիւծւած ու միտումնաւոր կերպով ապազգային թոյնով պառակտւած հասարակութիւն»:

Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում դատապարտելով արցախահայութեան դէմ Ադրբեջանի Հանրապետութեան ու նրան դաշնակցող պետութիւնների եւ ուժերի իրագործած ցեղասպանութիւնն ու հայրենազրկումը, ի զօրակցութիւն նրանց շարունակեց. «Ինչպէս միշտ լինելու ենք մեր հայրենակիցների կողքին՝ թիկունք ունենալով մեր համայնքի սրտցաւ եւ հայրենասէր ժողովրդին… Արցախն անգամ հայաթափւած կարգավիճակով լինելու է մեր հայրենիքի անբաժան հատւածը: Այն չի կարող նենգութեան եւ դաւաճանութեան հետեւանքով օտարւել ու անցնել պատմութեան գիրկը: Մեր անելիքներն ու պարտականութիւնները շատ են, եւ պայքարն աննահանջ է ու յարատեւ»:

Ծրագրի վերջին բաժնում ուղիղ կապ հաստատւեց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Արթուր Խաչատրեանի հետ: Պրն. Խաչատրեանը անդրադառնալով Արցախում տիրող ներկայ վիճակին, համայն հայութեան յետագայ անելիքներն ամփոփեց հետեւեալ կէտերի ներքոյ. «Պէտք է բոլոր ատեաններում հնչեցնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հարցը, գործունէութիւն ծաւալել Ադրբեջանի բռնակալ իշխանութեան՝ ի մասնաւորի Ալիեւի դատապարտման ուղղութեամբ եւ պէտք է բոլոր հնարաւորութիւններն ստեղծել, որպէսզի արցախահայութիւնը չցրւի աշխարհում, նրանք պէտք է միասնական լինեն՝ ապագայում իրենց հայրենիք վերադառնալու համար»:

Վերջում ներկաները մոմեր վառեցին՝ զոհւածների յիշատակը վառ պահելու համար, որի ընթացքում ասմունքեց Ստեփանիա Յակոբեանը, ապա իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները կատարեցին՝ արցախահայութեանը զօրակցելու համար: Նշելի է, որ նւիրատւութիւնը կը շարունակւի նաեւ յաջորդ օրերի ընթացքում Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում: Հաւաքագրւած գումարներով գնւելու եւ Հայաստան են առաքւելու արցախահայ հայրենակիցներին անհրաժեշտ պարագներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company