ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հայ դատ

Ադրբեջանաթուրքական թեզերով համեմված ՀՀ իշխանությունների դեմարշը չի կանգնեցնելու Հայ դատի պայքարը

18 Հոկտեմբեր 2023

Օրերս Վաշինգտոնում կայացել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողովը՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման ու ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով։

Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը հրապարակել է տեսանյութ եւ ամփոփել երկօրյա խորհրդաժողովի արդյունքները.

Հայրենակիցներ,

Վաշինգտոնում երկու օր առաջ ավարտվեց Հայ դատի Ամներիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հաարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որը նպատակ ուներ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակում մարտավարական վերանայման եւ քննարկման ենթարկել Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքները։ Հայ դատի կենտրոնական խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել այդ մասին ծավալուն հաղորդագրությամբ։

Խորհրդաժողովը, ի թիվս այլնի ընդգծել է, որ Հայ անկախ պետականության համար անհրաժեշտ արտաքին օժանդակություն ապահովելը եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկելը շարունակելու են մնալ Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևորագույն ուղղություններից։

Ինչպես յուրաքանչյուր ազգային ուժ, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, կիսում են մեր ժողովրդի ցավն ու վիշտը, ինչը սակայն երբեք չպետք է վերածվի հուսահատության և անձնատվության։ Հուսահատությունը հիմա թերևս ամենահեշտ բանն է, որ մենք կարող ենք անել, բայց հավատացեք, դա կառաջնորդի դեպի անդարձ կորուստների ու շարունակական աղետների նոր հանգրվանների։

Հեշտ չէ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքը, հատկապես երբ այն խոչընդոտվում է ինչպես թշնամական ուժերի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների անհավասարակշիռ եւ անմիտ հայտարարությունների միջոցով։ Այսօր, կարող է թվալ թե իզուր էր տասնամյակների աշխատանքն ու ձեռքբերումները, բայց ոչ։ Մեր ժողովրդի հերոսական զավակների պայքարի ու նաև Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքի արդյունքում էր, որ հայ ժողովուրդն ուներ հպարտություն, ազատագրված հայրենիք, երկու անկախ պետականություն և արժանապատվություն։ Չլիներ այդ պայքարը չէինք ունենա այն ինչ ունեինք, և նույնիսկ այն, ինչ հիմա ունենք։ Հետևաբար պայքարից հրաժարվելու իրավունք չունի ազգային որեւէ ուժ։

Հայ դատի համաշխարհային ցանցը՝ աշխարհի կարեւորագուն մայրաքաղաքներում, ավելի քան երեսուն երկրներում եւ հինգ մայրցամաքներում նոր թափով շարունակելու է իր աշխատանքը՝ ավելի բարդ կետից, հոգեբանական ավելի դժվար իրավիճակում, միջազգային հարաբերությունների խիստ աննպաստ պայմաններում։ Սակայն, մենք չենք կարող նահանջել, չե՛նք կարող նահանջել ու տեսնել թե ինչպես է այլ պետություններում բարձրանում ադրբեջանաթուրքական ազդեցությունը, չենք կարող նահանջել ու հրաժարվել մեր ձեռքբերումներից, չենք կարող թողնել պայքարի մեզ վստահված դաշտը, չենք կարող նահանջել երբ թիկունքում չունենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների թեկուզ բարոյական աջակցությունը, այլ ընդհակառակը, երբ վերջիններիս կողմից Հայ դատի համակարգի նկատմամբ սանձազերծվել է ցինիկ և ադրբեջանաթուրքական թեզերով համեմված դեմարշ։

Հայ դատը գաղափարների ամբողջություն եւ շուրջ 80 տարվա պատմություն ունեցող միջազգային ուրույն ցանցային կառույց լինելուց բացի նաև մտածողության որոշակի ձեւ է, որը ձգտում է հանրային դիվանագիտության գործիքակազմով նպաստել միջազգային քաղաքական այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որը հետագայում, միջազգային հարաբերությունների ներկա վիճակի փոփոխության պարագայում, մեզ կարող է հնարավորություն տալ ի շահ մեզ օգտագործել այդ փոփոխությունները։ Իսկ որ միջազգային քաղաքական գործընթացների բնույթը ենթակա է պարբերական փոփոխությունների, դա արդեն պատմաքաղաքական փաստ է։

Մենք շարունակում ենք պայքարը մե՛զ վստահված դաշտում եւ չե՛նք համակարպվելու այն իրավիճակի հետ, որին մեզ ստիպում են համակերպվել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company