ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Տեղի է ունեցել Լիլիթ Գալստյանի թարգմանությամբ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» գրքի շնորհանդեսը

11 Նոյեմբեր 2023

Անդրեյ Բելի, Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաեւա, Վլադիմիր Վիսոցկի, Իոսիֆ Բրոդսկի՝ այս եւ այլ պոետների լավագույն ստեղծագործություններն ամփոփված են «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» հատորում:

Հայալեզու ընթերցողը այդ շքեղ պոեզիան արդեն հնարավորություն ունի կարդալու բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի նույնքան շքեղ թարգմանությամբ:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրքի առաջաբանում գրել է. «Բացառիր հույզերը, ապրումները, սերը, նվիրումն ու կարոտը, խամրող հայացքդ նորից պայծառացնող մանկության տաք հուշերի գգվանքը, եւ տակը ոչինչ չի մնա: Ապրածդ ժամանակահատվածը դատարկ դհոլի պես ձայնեղ զարկվելու է ողջն անհայտություն տանող քամու մատներին: Այդպես էլ կա, հիմա մարդկությունը դրան էլ մղվում է, եւ բանաստեղծությունն է, որ երբեմն-երբեմն հնչելով, ոգեղեն էն քիչ հրայրքների պես հաղորդակից է դարձնում անմեռ զմայլանքներին՝ մեր մեջ արթնացնելով մեր իսկ ինքնության աստվածային խորհուրդը: Այս անգամ մարդուն պահող արժեքների ապրեցնող կածանով անցնելու հրավերը Լիլիթ Գալստյանի կողմից է՝ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ն իր թարգմանությամբ ներկայացնելով ընթերցողին»:

Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, այս գիրքը ոչ միայն ռուսական պոեզիային կրկին հաղորդվելու հրավեր է, այլեւ երկու դարաշրջաններն իրար կապող յուրօրինակ կամուրջ, ինչը, նրա խոսքով, փայլուն արտացոլվում է գրքում ներառված Մանդելշտամի տողերում.

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացած շնորհանդեսի ժամանակ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանն ասաց, որ իր թարգմանություններով Լիլիթ Գալստյանը վեհն ու գեղեցիկը վերադարձրել է ընթերցողին, եւ շատ կարեւոր է, որպեսզի դրանք ընթերցեն հատկապես երիտասարդները, որոնցից շատերն անհաղորդ են բարձր գրականությանը, որովհետեւ չկան համարժեք թարգմանություններ:

Գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանն ասաց, որ Լիլիթ Գալստյանին անչափ գնահատում է որպես մարդ, ստեղծագործող, թարգմանիչ ու նաեւ քաղաքական գործիչ: «Լիլիթ Գալստյանը մեզ համար ստեղծել է հնարավորություն շփվելու ռուսական պոեզիայի փառահեղ փաղանգի հետ: 20-րդ դարն է իր վայրիվերումներով, աքսորյալ բանաստեղծներ կային, որոնք շատ մեծ սեր տարան իրենց հոգու մեջ՝ Ռուսաստանը լքելով: Եվ ինձ համար շատ թանկ բանաստեղծ Բրոդսկին, օրինակ, կարողացավ օտար ափերում իր հանճարը դրսեւորել ու գնահատվել շատ բարձր: Հայրենիքի ձայնը միշտ իր սրտի մեջ էր: Ես կարծում եմ, որ հայացրած Բրոդսկին նույնքան շքեղ է, որքան ռուսերեն է հնչում»,-հավելեց նա:

Լիլիթ Գալստյանն ասաց, որ երկար է մտածել՝ նշել գրքի ծնունդը թե ոչ. « Գիրքը 2019-ին էի ավարտել եւ 2020-ին պետք է գնար տպագրության, բայց եղավ պատերազմը, ու բոլորի հետ մենք բոլորս մի քիչ մեռանք: Ես էլ մեռա, ու մի տեսակ գրքի ժամանակ չէր, ու երկար ժամանակ գրքի ժամանակ չէր…Մի տեսակ հիմա էլ կարծես գրքի ժամանակ չէ, որովհետեւ մռայլ, անհույս, շարունակ մղձավանջի մեջ մի տեսակ մեղավոր ես զգում…Բայց մյուս կողմից, այնուամենայնիվ, այս մռայլության մեջ շողեր են պետք: Ու ես որոշեցի, որ գրքի ծնունդը պետք է նշեմ ու պետք է նշեմ հարազատներիս հետ՝ մարդկանց հետ, որոնք ապրումակից են, ու այստեղ բանալի բառը ապրումակիցն է…Եվ խնդիրը ոչ թե դահլիճ լցնելն էր, այլ ապրումակից, հարազատ մարդկանց հետ լինելը, հատկապես, որ բոլորս մի քիչ ջերմանալու կարիք ունենք այս օրերին: Ու կարծում եմ՝ այսօր գրականությունը, լավ տողը կարող է ջերմացնել….»:

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ հուսահատության, նահանջի եւ դժվարին իրավիճակների հաղթահարման ճանապարհները նաեւ անցնում են մշակույթով, ինքնութենական արժեքներով, որոնք այսօր մի տեսակ ուրացել ենք. «Այս ժողովածուն պարզապես թարգմանչի ընտրությունն է, պահի զգացողությունը… Ինչ-որ մի պահի ինքնութենական պահանջ էի զգում, արարելու կարիք ունեի, մեկ էլ տեսա, որ բանաստեղծությունն էլ է ստացվում: Բրոդսկուն հիշեցի, որ ասում էր՝ բանաստեղծությունը մարդկային խոսքի բյուրեղացած տաճար է, ու փորձեցի մտնել այդ տաճարը, մնացածը դուք դատեք»:

Հավելենք, որ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» գրքի խմբագիրն է Վահե Արսենը, ձեւավորումը Մկրտիչ Մաթեւոսյանինն է: Լիլիթ Գալստյանը հեղինակել է նաեւ «12 պատվածք եւ մեկ պիես», «XX դարի ամերիկյան արձակ» ժողովածուները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company