ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսը Այցելեց Ուաշինկթընի Հայ Դատի Գրասենեակը

15 Նոյեմբեր 2023

13 Նոյեմբեր 2023-ին, ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեանի, այցելեց Ուաշինկթընի մէջ երկար տարիներէ ի վեր հաստատուած Հայ Դատի գրասենեակը: Նորին Սրբութեան պատուիրակութեան մաս կը կազմէին նաեւ Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեանը, Միջին Արեւելքի միջ-եկեղեցական ու միջ-կրօնական բաժանմունքի պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեանը եւ Արեւելեան Հայոց Թեմի ազգային վարչութեան ատենապետ Արամ Սարաֆեանը:

Վեհափառ Հայրապետը շուրջ երկու ժամ հանդիպում ունեցաւ կեդրոնի տնօրէն Արամ Համբարեանի եւ իր գործակիցներուն հետ, Հայ Դատի աշխատանքներու առնչութեամբ: Համբարեանը ողջունելով Հայրապետը՝ ըսաւ, թէ Հայրապետը ո՛չ միայն զօրակից է Հայ Դատի աշխատանքներուն, այլեւ պայքարի առաջին գիծին վրայ հսկայ ներդրում կատարած է՝ թէ՛ անձնապէս եւ թէ՛ իր գլխաւորած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը: Գրասենեակի տնօրէնը ընդհանուր գիծերով պարզեց կեդրոնին կատարած աշխատանքները՝ Հայ Դատի զանազան երեսներուն առնչուած, որոնք, յատկապէս վերջին տարիներուն, բազմացան ու բարդացան: Ան յայտնեց, որ, դժբախտաբար, ներդաշնակութեան պակասը կայ Հայաստանի դեսպանատան ու կեդրոնի աշխատանքներուն միջեւ, հետեւաբար, անհրաժեշտ է աշխատանքները դառնան աւելի համադրուած ու ծրագրուած:

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց կեդրոնին կատարած գործունէութեան, որ հետզհետէ աւելի կ՚ընդլայնի: Ան ըսաւ, որ Թուրքիոյ կողմէ Ցեղասպանութեան ճանաչման հարցին եկան աւելնալու Հայաստան-Ազրպէյճան յարաբերութեան, Արցախի իրաւունքներու պաշտպանութեան, Ամերիկա-Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութեան եւ այս բոլորին հետ աղերս ունեցող բազմաթիւ հարցեր: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ յատկապէս Ամերիկայի հայութիւնը աւելիով զօրավիգ կանգնի կեդրոնի գործունէութեան: Շարունակելով իր խօսքը՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց նոր ռազմավարութեան մշակման անհրաժեշտութիւնը՝ աշխարհաքաղաքական ներկայ պայմաններուն եւ Արցախի ողբերգութենէն ետք ստեղծուած նոր իրավիճակի լոյսին տակ: Խօսելով Արցախի մասին, Արամ Ա. Կաթողիկոսը ըսաւ, որ անհրաժեշտ է միջազգային օրէնքի շրջագիծէն ներս կարեւորութեամբ քննել Արցախին առնչուած երեք հարցեր.-

ա) Արցախի հոգեւոր ու մշակութային կոթողներու անվթար պահպանումը,
բ) արցախցիներու վերադարձի իրաւունքի հաստատումը եւ
գ) վտարանդի կառավարութեան նշանակումը:

Ապա, Հայրապետը բարձրօրէն գնահատելով կեդրոնին կատարած աշխատանքները՝ վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Հայ Դատի հետապնդման ու պաշտպանութեան լծուած այս կեդրոնին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company