ՀՅԴ ներկայացուցիչները Կապանում հանդիպում են ունեցել ԻԻՀ գլխավոր հյուպատոսի հետ
18 Նոյեմբեր 2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կոմից իրականացվող ծրագրերը:
ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը:
Իշխան Սաղաթելյանն ամփոփել է Սյունիք այցի արդյունքները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի եւ Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում, հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։
Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:
Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական եւ կազմակերպական հարցեր»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։




