Այցելություն Գեղարքունիքի մարզ
17 Դեկտեմբեր 2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արման Ղազարյանի հետ այցելել են Գեղարքունիքի մարզ, Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներում հանդիպել հայրենակիցներին, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հարցերին:
Բազմաթիվ սոցիալական և տնտեսական հարցերի շարքում մեր հայրենակիցներին ամենից շատ մտահոգող հարցն առկա անվտանգային ճգնաժամն էր, որին Գեղարքունիքի բնակիչներն բախվել են պարտությունից, «ձյունոտ սարերի համար չպայքարելու» իշխանության կործանարար քաղաքականության, հետևանքով՝ նշել է Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրական խաղաղության համար անհրաժեշտ նախապայմանները, երկրի անվտանգության ապահովման, բանակի հզորացման հարցերում իրենց այլընտրանքային մոտեցումները, արձանագրել բարձրաձայնված խնդիրները` դրանց լուծումներ տալու նպատակով:






