ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ը Աւարտեց Իր Երկօրեայ Աշխատանքները

22 Հունվար 2024

Արամ Ա. վեհափառ հայրապետին նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ գումարուած «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի երկօրեայ նիստերը (19-20 յունուար 2024) հասան իրենց աւարտին:

Առկայ հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին «Հայկական աշխարհը եւ տարածաշրջանային իրադարձութիւնները» նիւթին առնչուած հրատապ օրակարգի կէտեր:

Փրոֆ. Աշոտ Մելքոնեան (Հայաստան), փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեան (Հայաստան), դոկտ. Արմէն Մարուքեան (Հայաստան), դոկտ. Վահրամ Բալայեան (Արցախ), դոկտ. Հրայր Պալեան (Միացեալ Նահանգներ), դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան (Արժանթին), դոկտ. Վիգէն Չթըրեան (Զուիցերիա), Տիգրան Եկաւեան (Ֆրանսա), դոկտ. Նորա Պայրագտարեան (Լիբանան), Շահան Գանտահարեան (Լիբանան) եւ Ահարոն Շխրտըմեան (Լիբանան-քարտուղար) յաջորդաբար քննարկեցին տարածաշրջանի նորագոյն իրադարձութիւնները, Ազրպէյճանի իրագործած ցեղասպանութեան եւ ցեղային զտման հետեւանքները, միջազգային իրաւական ատեաններու մօտ` ռազմագերիներու, ձերբակալուածներու եւ պահուող անձերու վերադարձի հնարաւոր ուղիները արծարծելու, Ազրպէյճանի գործադրած ռազմական յանցագործութիւններու թղթածրարի պատրաստութեան եւ հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման ծրագիրի մշակման խնդիրները:

Խորհրդաժողովը արձանագրեց.

1) Միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ ցեղասպանագէտներ Արցախի հայաթափումը որակեցին ցեղասպանութիւն:

2) Ինչպէս 20-րդ դարու Մեծ եղեռնը, Արցախի հայաթափումը տեղի ունեցաւ ի լուր անտարբեր մնացած միջազգային հանրութեան, ներառեալ Հայաստանի գործընկեր Ռուսիոյ:

3) Արցախի հարցը փակուած չէ. կարելի չէ լուռ մնալ ոճիրին, անոր ուրացման եւ շարունակման վտանգին դէմ յանդիման:

4) Արցախի հարցով յանձնառութիւնը յանձնառութիւն է Հայաստանի հողային ամբողջականութեան, անկախութեան եւ ապահովութեան:

5) Դէմ յանդիման ազգային գոյութենական սպառնալիքին, հայրենի հայութիւնն ու սփիւռքը պարտին վերջ տալ ներքին պառակտումներու, ուժերու ջլատման եւ կրաւորականացման, համախմբուիլ ի խնդիր սպառնալիքի միասնական դիմակայման:

6) Նպատակաուղղուած աշխատանքներ ծրագրել դէպի հզօր Հայաստան եւ հզօր սփիւռք` իբրեւ մէկ ամբողջութեան վերակայացում:

Խորհրդաժողովը գործնական աշխատանքներու առումով որոշեց.

ա) 24 ապրիլ 2024-ի նախօրեակին Հայաստանի, Արցախի, սփիւռքի եւ ոչ հայ մասնագէտներու մասնակցութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ, հրաւիրել Արցախի դէմ իրագործուած ցեղասպանութեան եւ միջազգային դատական ատեաններու մօտ Ազրպէյճանը պատասխանատուութեան կանչելու ուղիներուն նուիրուած միջազգային գիտաժողով:

բ) Հրատարակութեան ձեռնարկել «Կիլիկիա Վերլուծական հարթակ»-ի 19-20 յունուար 2024-ի խորհրդաժողովի նիստերու ժողովածուն:

գ) «Արցախի նկատմամբ Ազրպէյճանի կողմէ 2016-2023-ին կատարուած յանցագործութիւնները եւ անոնց հետեւանքները» հետազօտական ծրագիրի շրջանակներուն մէջ համակողմանի վերլուծութեան ենթարկել յիշեալ ժամանակահատուածի ընթացքին Արցախի դէմ Ազրպէյճանի իրագործած յանցագործութիւնները` նախանշելով անոնց դատապարտման եւ հետեւանքներու վերացման հնարաւոր մեթոտներն ու գործիքակազմերը:

դ) Պատրաստել Արցախի բռնագրաւուած տարածքներուն մէջ մշակութային ցեղասպանութեան ենթարկուած եւ անոր սպառնալիքին տակ գտնուող հոգեւոր-մշակութային ժառանգութեան արժէքներու ցանկը:

ե) Արամ Ա. վեհափառ հայրապետին եւ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի ճամբով կոչ ընել, որպէսզի անյապաղ ազատ արձակուին ռազմաքաղաքական առեւանգուած ղեկավարութիւնն ու ապօրինաբար պահուող ռազմագերիները:

* * *

Խորհրդաժողովի մասնակիցները անհրաժեշտ նկատեցին հարթակի նիստեր գումարել հերթական յաճախականութեամբ` հետեւելու, քննարկելու եւ աշխատանքային ուղիներ ճշդելու համար Հայաստանի եւ հայութեան վերաբերեալ ամէնէն հրատապ գործընթացներուն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company