ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Հայտարարություններ

«Հայ ուսանողութիւնը Արցախի համար»՝ ուսումնասիրութիւններու մրցանք

26 Հունվար 2024

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը ուրախութեամբ կը հրաւիրէ ձեզ «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» ուսումնասիրութիւններու մրցանքի ամփոփիչ միջոցառման, որ տեղի պիտի ունենայ հովանաւորութեամբ Արցախի Հանրապետութեան Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Սպորտի նախարարութեան, Հինգշաբթի 01 Փետրուարին, երեկոյեան ժամը 19:00-ին, ՀՅԴ Արամ Մանուկեան Երիտասարդական Կեդրոնէն ներս:

Ծրագրին հիմնական նպատակն էր մէկտեղել հայ ուսանողութեան կարողութիւնը՝ քաղաքական, տնտեսական, ընկերաբանական, իրաւագիտական, մշակոյթի եւ հետաքքնողական լրագրութեան բնագաւառներու մէջ եւ զայն տրամադրելի դարձնել հայանպաստ գործունէութիւն ծաւալող ազդեցիկ հիմնարկներու՝ արդիւնաւէտ օգտագործման համար: Հպարտութեամբ կը յայտնենք որ աւարտական արդիւնքները օգտաշատ են եւ իմաստալից, մանաւանդ Հայութեան դիմագրաւած այժմէական մարտահրաւէրներուն լուծումներ առաջարկելու դիտանկիւնէն ելլելով:

Ծրագրին աշխատասիրութիւն յանձնած են 12 ուսանողներ եւ 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանէն, Արցախէն, Լիբանանէն, Իրանէն եւ ԱՄՆ-էն, հետեւեալ նիւթերուն մասին:

1. Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանութեան կործանարար անդրադարձը Արցախի մանուկներու իրաւունքներու եւ հոգեվիճակին վրայ:
Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետութեան Մարդու Իրաւունքներու Պաշտպան, ՀՀ
2. Ազրպէյճանի Քաւիար դիւանագիտութիւնը (caviar diplomacy) Եւրոպայի մէջ:
Խորհրդատու՝ Հեղինէ Էվինեան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Գրասենեակի տնօրէնուհի, Պելճիքա
3. Ազրպէյճանի եւ Ալիեւի ընտանիքի օտարերկրեայ ներդրումներու հիմնական ուղղութիւնները եւ փտածութեան դրսեւորումները:
Խորհրդատու՝ Յարութ Սասունեան, Քալիֆորնիա Քուրիր պարբերաթերթի գլխաւոր խմբագիր, ԱՄՆ
4. Ազրպէյճանի ուժանիւթի քաղաքականութիւնը (Energy policy) Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ:
Խորհրդատու՝ Եղիա Թաշճեան, Պէյրութի Ամերիկեան Համալսարանի հետազօտական կեդրոնի գիտաշխատող, Լիբանան
5. Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտութիւնը Հայաստանի եւ Արցախի մէջ:
Խորհրդատու՝ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեան, ՀՀ Զինուած ուժերու գլխաւոր շտապի պետի նախկին տեղակալ, ՀՀ
6. Ազրպէյճան եւ Իսրայէլ յարաբերութիւններ:
Խորհրդատու՝ Շահան Գանտահարեան, Պէյրութի Ազդակ օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լիբանան
7. Ազրպէյճանի յարաբերութիւնները Իրանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարեան, Ճէնէսիս Արմինիա կեդրոնի հիմնադիր տնօրէն, ՀՀ
8. Ազրպէյճանի յարաբերութիւնները Վրաստանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարեան, Ճէնէսիս Արմինիա կեդրոնի հիմնադիր տնօրէն, ՀՀ
9. Պատմութեան խեղաթիւրման Ազրպէյճանի քաղաքական եւ ակադեմական փորձերը:
Խորհրդատու՝ Լեռնիկ Յովհաննէսեան, Արցախի Հանրապետութեան Կրթութեան Գիտութեան եւ Սպորտի Փոխ Նախարար, ՀՀ
10. Արցախի հոգեւոր ժառանգութեան պաշտպանութեան հիմնախնդիրը:
Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին Վարդապետ Համբարձումեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան գրասենեակի ղեկավար, ՀՀ
11. Արցախեան 44 օրեայ պատերազմէն ետք, Արցախահայութեան ուղղուած հայկական մարդասիրական օժանդակութիւնները:
Խորհրդատու՝ Լիլիթ Մարտիրոսեան, Արցախի ՀՕՄ-ի միաւորի ատենապետուհի, ՀՀ

Միջոցառումին ներկայ պիտի ըլլան ծրագրին մասնակցած ուսանողները, խորհրդատուները, կազմակերպիչները, երիտասարդներ, ակադեմական շրջանակներ եւ համաքաղաքացիներ: Պիտի ներկայացուին բոլոր աշխատանքները եւ զանոնք պատրաստած ուսանողները:

Իսկ յաղթող ուսանողները պատկերաւոր կերպով պիտի ներկայացնեն իրենց աշխատասիրութիւնները, եւ գնահատանքի արժանացած աշխատասիրութիւնները պիտի ունենան մէջբերումներ: Առիթ կ’ունենաք նաեւ լսելու եւ վկայութիւններ ստանալու անոնց խորհրդատուներէն:

Աւարտին պիտի տրուին գնահատագիրներ եւ նուէրներ բոլոր մասնակիցներուն: Պիտի յայտարարուին յաղթող ճանչցուած աշխատանքները եւ բաժնուին մրցանակ- կրթաթոշակները:

Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ տոլար
երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ տոլար
երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ տոլար

Հայ ուսանողութիւնը հայանպաստ գործունէութեան մղելու եւ ուղղորդելու մեր ջանքերը պիտի շարունակենք նամանաւանդ այսօր, եւ առաւելաբար Արցախի համար եւ արցախահայութեան իրաւունքներուն պաշտպանութեան ի խնդիր:

Սիրով կը սպասենք բոլորիդ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company