ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կեղծ անուններ՝ Երևանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուի նվիրատուների ցուցակում

07 Փետրվար 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ պարծեցել է ընտրություններում իր կուսակցության արդար վարքագծի համար՝ մեղադրելով նախկին ղեկավարներին կեղծ ընտրություններ անցկացնելու մեջ: Ինչպես ասում է առակը՝ «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»:

Փաշինյանն օգտագործել է իր կառավարության զգալի ռեսուրսները՝ տեղական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ անարդար առավելություն ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, որոշ ընդդիմադիր թեկնածուներ ընտրվելուց հետո հեռացվում են Փաշինյանի կողմնակից դատավորների կողմից ձերբակալվելուց, դատվելուց և բանտարկվելուց հետո:

2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունները Փաշինյանի կուսակցության կողմից իրականացված կեղծիքների վերջին օրինակն է։ Սեփական կուսակից Հայկ Մարությանին, իշխող կուսակցությանը քննադատելու համարձակության համար քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո, Փաշինյանը որոշել էր նրան փոխարինել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանով։

Փաշինյանի աջակիցները դրամահավաքի սովորական հնարքի էին դիմել, ապահովելու համար, որ հասարակության կողմից քիչ աջակցություն վայելող Ավինյանը դառնա Երևանի քաղաքապետ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ իրենց նպատակին հասնելու համար նրանք կեղծ անուններով թաքուն անձանցից հավաքել են ավելի քան մեկ միլիոն դոլար նախընտրական արշավին։

Infocom.am-ի լրագրողները կապ են հաստատել նվիրատուների ցուցակում հայտնված անուններով մարդկանց հետ և պարզել, որ նրանցից ոմանք կեղծ են։

Սկանդալը սկսվում է նրանից, որ Փաշինյանի աջակիցը վերցրել է ընկերուհու նույնականացման քարտը՝ օգտագործելով նրա անունը՝ օրենքով թույլատրված առավելագույն գումարը՝ 2.5 միլիոն դրամ (6200 դոլար), Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրաբերելու համար։ Այս կնոջ նույնականացման քարտն օգտագործվել է իրական նվիրատուի անունը թաքցնելու համար։ Նրան տեղյակ չէին պահել, որ նա ընդգրկված է որպես Փաշինյանի կուսակցության խոշոր նվիրատու։ Խարդախ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին՝ մի քանի ժամ առաջ նույն երեկոյան տեղի ունեցած դրամահավաքից, որի ժամանակ Փաշինյանի կուսակցությունը պնդում էր, որ 987 նվիրատուներ հավաքել են ավելի քան մեկ միլիոն դոլար (506 միլիոն դրամ) ավագանու ընտրությունների համար։

Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ Փաշինյանի կուսակցությունը հրաժարվել է հրապարակել նվիրատուների անունները։ Միայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության կողմից դատական հայց ներկայացնելուց հետո կուսակցությունը 2024 թվականի հունվարի 12-ին հրապարակեց կեղծ անուններով նվիրատուների ցուցակը։ Ցուցակում ընդգրկված էր 996 անուն, որոնք արշավին նվիրաբերել էին մոտ 1.3 մլն դոլար (509 մլն դրամ)։

Իբր թե 2.5 միլիոն դրամ նվիրաբերող կինը տեսնելով իր անունը նվիրատուների ցուցակում, խիստ վրդովվել է։ Infocom.am-ը կապ է հաստատել նվիրատուների ցուցակի այլ անունների հետ:

Նրանցից շատերը զարմացած էին, որ իրենց անուններն օգտագործվել են որպես քաղաքական արշավի նվիրատուների: Նվիրատուների 87 տոկոսը նշված է եղել որպես մեկ միլիոն դրամից ավելի նվիրատու, որոնցից 70 տոկոսը (140 ֆիզիկական անձ)՝ առավելագույնը 2,5 մլն դրամ: Խոշոր նվիրատուների թվում էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 88 թեկնածուները:

Infocom.am-ը բացահայտել է, որ ամենամեծ նվիրատուները եղել են խոշոր ընկերությունների սեփականատերերը, նրանց ղեկավարներն ու աշխատակիցները։ Խոշոր նվիրատուներից ութն աշխատել են մեկ հայտնի ընկերությունում: Հաստատվել է, որ դրա աշխատակիցները իրենց անձնական միջոցներից չեն նվիրաբերել, այլ ձեռնարկատերերը վճարել են նրանց անուններով։ Մի քանի այլ խոշոր գործարարներ նշված էին որպես առավելագույն գումար նվիրաբերողներ։ Ցուցակում հայտնված նվիրատուների թվում են եղել նաև Երևանի ավագանու աշխատակիցների անունները։

Infocom.am-ը, կապ հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տրամադրած ցուցակի նվիրատուների հետ, եզրակացրել է, որ նվիրատուների ցուցակի որոշ անուններ «առնվազն կասկածելի են։ Հետաքննությունը ցույց է տվել, որ կազմակերպված մեխանիզմներով անհայտ ծագման դրամական միջոցներ են ուղղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին, երբեմն էլ՝ գործընթացից հիմնականում անտեղյակ քաղաքացիների անուններով»։ Բացի այդ, քանի որ օրենքը թույլ չի տալիս նվիրատվությունների կանխիկ փոխանցում, Infocom.am-ն Ավինյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից հետաքրքրվել է, թե ինչպես են նվիրատվությունները կատարվել դրամահավաքի ժամանակ։ Նրանք պատասխանել են, որ «Հայէկոնոբանկի» աշխատակիցները, որոնք ներկա են եղել, գումարը փոխանցել են կուսակցության հաշվեհամարին։ «Հայէկոնոբանկի» բաժնետերերի թվում է նաև իշխող կուսակցության պատգամավոր, հանրահայտ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ հայտնի Գռզո մականունով։

Infocom.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին հայտնեց, որ նվիրատուները, որոնց հետ կապ են հաստատել, ասել են, որ նման նվիրատվություններ չեն արել։ Ալեքսանյանը ճշտելու համար հարցրեց այդ անձանց անունները։ Երբ նրան ասացին, որ Infocom.am-ը չի կարող հայտնել նրանց անունները, Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե իրենք ճիշտ անձանց չեն բացահայտել։

Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է ստուգել քարոզարշավի դրամահավաքը ընտրություններից միայն ութ ամիս անց։ Օրենքում ասվում է, որ մինչև ընտրություններին հաջորդող տարվա մայիսի 31-ը կուսակցություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացնեն Հակակոռուպցիոն հանձնաժողովին:

Երբ Infocom.am-ը հարցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին նվիրատուների ցուցակը հրապարակելուց հրաժարվելու մասին, Հովակիմյանը պատասխանեց. «Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։

Սա Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանի կուսակցության կատարած կեղծիքի բացահայտ պատկերն է։ Այնուամենայնիվ, ընտրությունները իշխող կուսակցության ակնկալած հաջողությամբ չանցան։ Ավինյանը քաղաքապետ ընտրվեց միայն այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները, որոնց ավագանու անդամներն ավելի շատ էին, քան իշխող կուսակցությանը, չկարողացան միավորել իրենց ձայները՝ քաղաքապետի սեփական թեկնածուին ընտրելու համար։

Սա է այսպես կոչված ժողովրդավարության տխուր պատկերը Հայաստանում: Ես խիստ կասակածում եմ, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովը որևէ իրավական գործողություն կձեռնարկի Փաշինյանի կուսակցության դեմ ընտրական օրենքները խախտելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company