ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Ամերիկյան ցանկացած օժանդակություն Ադրբեջանին խախտում է ԱՄՆ-ի արժեհամակարգն ու օրենսդրությունը

07 Փետրվար 2024

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ սենատորների հեղինակած բանաձևի վերաբերյալ, որով վերջիններս պետդեպարտամենտից զեկույց են պահանջում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝ ստացված տեղեկատվության լույսի ներքո):

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ղուկասյանը, անդրադառնալով բանաձևին, նշեց, որ բանաձևի հետ կապված հաջորդ քայլը դրան հնարավորինս շատ կոնգրեսականների միացնելն է ու դրան երկկուսակցական սատարում ապահովելն է, որից հետո բանաձևը կներկայացվի համապատասխան հանձնաժողովի, այնուհետև լիագումար նիստի քննարկմանը։ Կոնգրեսի քննարկումից ու հաստատումից հետո այն միանգամից կմտնի ուժի մեջ։

«Վերջին տարիներին Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը, Հայ դատի հանձնախումբն ունեն մի շարք կարևորագույն քաղաքական առաջնահերթություններ, հատկապես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելը, որն, ըստ էության, հայտնի Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների կատարումն է։ 2001 թվականի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի նախագահի ինստիտուտը իրավունք ստացավ տարին մեկ անգամ չեղարկել 907-րդ բանաձևի պահանջների կիրառումը։ Մինչև այս տարի բոլոր նախագահներն օգտվել են այդ իրավունքից, ինչի արդյունքում Ադրբեջանը ստացել է ռազմական օժանդակություն»,- ասաց Ղուկասյանը։

Թեև այս տարի 907-րդ բանաձևը Միացյալ Նահանգների նախագահի կողմից չեղարկման չի ենթարկվել և, ըստ էության, ուժի մեջ է, բայց նախագահը դեռ այդ իրավունքն ունի, հետևաբար այժմ տարբեր ուղղություններով փորձ է արվում, որպեսզի նախագահի ինստիտուտը զրկվի վերոհիշյալ բանաձևի չեղարկման իրավունքից։ Դրա համար անցյալ տարեվերջին Սենատը միաձայն ընդունեց բանաձև, որով Սպիտակ տան ղեկավարը զրկվում էր այդ իրավունքից։ Սակայն տվյալ գործընթացը պետք է նաև օրենսդրական որոշակի փուլեր անցնի և ընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչի արդյունքում նոր կստանա լիակատար իրավակիրառ բնույթ։

«Աշխատանքները դրանով չեն սահմանափակվել, և սենատորների վերջին նախաձեռնությունը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին օժանդակության ակտի այն դրույթի գործարկմանը, որը նախատեսում է այն պետությունների խիստ մոնիթորինգ, որոնք ստանում են ամերիկյան օժանդակություն։ Բանաձևը ներկայացնողների պնդումն այն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության և ընդհանրապես իր ներսում մարդու իրավունքների հետ կապված աղաղակող խնդիրների առկայության դեպքում ամերիկյան օրենսդրությամբ չի կարող օժանդակություն ստանալ, ուստի տվյալ ակտի վերագործարկման նպատակը հենց դա է, որպեսզի Ադրբեջանը զրկվի առհասարակ որևէ տեսակի օժանդակությունից»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ սենատորների կողմից ներկայացված բանաձևի իմաստն այն է, որպեսզի իրավակիրառություն ստանա Ադրբեջանի մասով։ Հետաքննության արդյունքում, բնականաբար, պետք է պարզվի հարևան երկրում Մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, ինչը ևս մեկ ուժեղ ապացույց և իրեղեն հիմք կլինի պնդելու, որ ամերիկյան ռազմական և ցանկացած այլ օժանդակությունն Ադրբեջանին նախևառաջ խախտում է ԱՄՆ-ի արժեհամակարգը, հռչակված քաղաքական սկզբունքներն ու նաև օրենսդրությունը։

«Մենք Հայ դատի հանձնախմբի անունից փորձում ենք մի քանի ուղղություններով միաժամանակ աշխատել և Ադրբեջանին զրկել ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Հիմա ամբողջ աշխատանքը միտված է նրան, որ Սպիտակ տան ղեկավարից բանաձևի կիրառումը չեղարկելու իրավասությունը վերցվի, առավել ևս, որ գոնե Սենատում միաձայնություն արդեն կա, իսկ Ներկայացուցիչների պալատում այդ ուղղությամբ ներկայացված են երկու-երեք բանաձևեր։ Մյուս կարևոր նպատակը Մարդու իրավունքների նկատմամբ խախտումներ թույլ տված, պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է, որոնք ամերիկյան օրենսդրությամբ՝ փաթեթավորված են Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների անվան տակ»,- տեղեկացրեց Ղուկասյանը։

Նրա բնորոշմամբ՝ ամերիկյան բանաձևերը մի փոքր տարբերվում են այլ երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից։ Այդ տեսանկյունից ամերիկյան օրենսդրաիրավական կարգավորումներն այլ բնույթի են։ Օրինակ՝ կան բանաձևեր, որոնք ունեն ուղիղ իրավակիրառ նշանակություն։ Եթե 907-րդ բանաձևն ինքնին համարում ենք պատժամիջոց, ապա այն ներկայում գործում է, սակայն հարցը նաև Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների կիրառումն է, որի հետ կապված կան դժվարություններ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև եվրոպական երկրներում։ Այդուհանդերձ գոնե վերջին շրջանում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու խոսույթը զարգացել է։ Ե՛վ Ժոզեպ Բորելը, և՛ ԵՄ արտաքին գործերի ծառայության մամլո խոսնակը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ խոսեցին դրա մասին, ինչը լավ է, սակայն շոշափելի, անհատական ու թիրախային պատժամիջոցների մասով դեռ հաջողություն չի արձանագրվել։

Մանվել Մարգարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company