Արամ Առաջինն ընդունել է Հակոբ Բագրատունուն և Իշխան Սաղաթելյանին
08 Փետրվար 2024
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն իր նստավայրում ընդունել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունուն և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, շեշտվել երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններն առավել խորացնելու հնարավարություններին, հատկապես հայ ժողովրդի և Հայրենիքի ճակատագրական այլ հանգրվանում։
