ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պետք է վառ պահենք մեր հիշողությունն և երազանքը` Արցախն ու Արևմտյան Հայաստանը վերադարձնելու համար

14 Փետրվար 2024

Բանավեճ է ընթանում Արցախը պայքարելով վերադարձնել ցանկացողների և նրանց միջև, որոնք համարում են, որ Արցախը հավերժ կորսված է և պետք է մոռանալ նրա մասին։ Այս վերջին ամոթալի դիրքորոշումն առաջ է քաշում գործող վարչակարգը, որը պատասխանատու է Արցախի կորստի համար, իսկ այժմ ամեն ինչ անում է նրա հիշատակը թաղելու համար։

Կցանկանայի ընթերցողների հետ կիսվել Արևմտյան Հայաստանի վերադարձի վերաբերյալ իմ տասնամյակների տեսակետը և Արցախի համար անհրաժեշտ գործողությունների հետ դրա համընկնումների մասին։

Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի մասին ամբողջ աշխարհում իմ տված յուրաքանչյուր դասախոսությունից հետո, ներկաներից ոմանք անմիջապես հարցնում են՝ ի՞նչ իմաստ ունի հետամուտ լինել նման անհույս գործի, հատկապես, որ մեր պատմական հողերը գրավված են թուրքական հզոր բանակի կողմից:

Իմ պատասխանն է՝ ամենավատ բանը, որ հայերը հիմա կարող են անել՝ Արևմտյան Հայաստանի մասին մոռանալն է։ Սա մեր հայկական տարածքները ընդմիշտ կորցնելու ամենաուղիղ ճանապարհն է։

Այժմ, հնարավոր ամեն ինչ անելուց բացի, հայերը պետք է հաջորդ սերնդին փոխանցեն Արցախի և Արևմտյան Հայաստանի վերաբերյալ մեր պահանջները՝ երազանքը վառ պահելու նպատակով։ Եթե մենք դա չանենք, մեր ապագա սերունդները, ոչինչ չիմանալով մեր պատմական հողերի մասին, գաղափար չեն ունենա, որ դրանք մեզ են պատկանում։ Հետևաբար, եթե նույնիսկ մի օր փոխվի աշխարհառազմավարական իրավիճակը և հնարավորություն ընձեռվի վերադարձնելու մեր կորցրած հողերը, մեր ապագա սերունդները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերի դրանց նկատմամբ։

Հիշե՛ք, որ ավելի քան 2000 տարի հրեա ժողովուրդը կորցրել էր իր հայրենիքը և ցրվել աշխարհով մեկ: Հրեաների հաջորդող սերունդներն իրենց հայրենիքի մասին գիտելիքները փոխանցում էին իրենց զավակներին: Ավելի քան 2000 տարի ծնողները Երուսաղեմի և Իսրայելի մասին հիշողությունը փոխանցում էին իրենց երեխաներին, իսկ նրանք իրենց հերթին՝ իրենց երեխաներին և այդպես սերնդեսերունդ։ Նրանք չմոռացան իրենց արմատներն ու պատմությունը՝ վտարանդի ապրելով Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում։ Նրանք բազմիցս ասել են իրենց երեխաներին ու թոռներին՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում․․․»։ Երկու հազար տարի անց, երբ հնարավորություն ստեղծվեց վերադարձնելու իրենց հողերը, նրանք օգտվեցին դրանից և իրականացրեցին իրենց վաղեմի երազանքը։ Նման իրավիճակում են նաև պաղեստինցիները, որոնք բռնի տեղահանված եև և շարունակում են տեղահանվել իրենց հողերից։ Նրանք նույնպես պայքարում են իրենց երազանքը վառ պահելու համար և հռչակում են իրենց նախնիների տները վերադառնալու իրավունքը։

Եթե հրեա ժողովուրդը կարող է 2000 տարի պահել հայրենիք վերադառնալու իր երազանքը, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող վառ պահել իր երազանքը՝ մի օր վերադառնալու Արցախ և Արևմտյան Հայաստան: Հայերը պետք է իրենց երեխաներին ու թոռներին ասեն՝ «Հաջորդ տարի Շուշիում» և «Հաջորդ տարի Վանում»։

Հարցն այն է, թե ինչպես կարող են հայերը մի օր վերադառնալ իրենց հողերը, եթե Արցախն ու Արևմտյան Հայաստանը գրավված են հզոր թշնամիների կողմից: Մենք չպետք է մոռանանք, որ ոչինչ հավերժ չէ։ Աշխարհում չկա մի երկիր, որը պատմության սկզբից ի վեր ունեցել է նույն սահմանները։ Տարիների ընթացքում որոշ երկրներ ընդլայնել են իրենց սահմանները, իսկ ուրիշները՝ կորցրել իրենց տարածքները։ Որոշ երկրներ դարձել են մեծ կայսրություններ, իսկ մյուսներն անհետացել են աշխարհի երեսից։ Բայց մի բան պարզ է. ոչ ոք չի կարող պնդել, որ Ադրբեջանի և Թուրքիայի այսօրվա սահմանները հավերժ կմնան նույնը։ Ընդամենը 100 տարի առաջ հսկայական և հզոր Օսմանյան կայսրությունը վերածվեց շատ ավելի փոքր տարածքով Թուրքիայի Հանրապետության:

Թեև հնարավոր չէ կանխատեսել, թե կոնկրետ երբ կփոխվեն Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները, դրանք, անշուշտ, նույնը չեն մնալու։ Ինչպե՞ս են տեղի ունենալու այդ փոփոխությունները։ Կան մի քանի սցենարներ, ինչպիսիք են տարածաշրջանային պատերազմները, նույնիսկ համաշխարհային պատերազմը, քաղաքացիական պատերազմը և միջուկային կամ այլ տեսակի աղետները: Այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել անցյալում և անշուշտ թե տեղի կունենան ապագայում։

Երբ տեղում հողային փոփոխություններ տեղի ունենան, արդյոք հայ ժողովրդի ապագա սերունդները կիմանա՞ն և կհիշե՞ն, որ Արցախն ու Արևմտյան Հայաստանը իրենց պատմական հայրենիքի մի մասն են, թե՞ անտեղյակ կլինեն, քանի երբեք չեն լսել Շուշիի և Վանի մասին: Եթե նրանք զրկվեն այդ գիտելիքներից, երբ ապագայում հնարավորություններ ստեղծվեն, նույնիսկ եթե անհավանական բարյացակամ մի ադրբեջանցի կամ թուրք ղեկավար վերադարձնի այդ հողերը մեր թոռներին, նրանք չեն հետաքրքրվի դրանցով, քանի որ երբեք չեն իմացել դրանց մասին։

Եզրափակելով, խորհուրդ կտամ միշտ վառ պահել երազանքը: Մինչ թշնամիների գործողությունների պատճառով մենք զրկված ենք մեր հողերից, մեզանից է կախված հիշողությունը չկորցնելու և երազելու, որ մի օր մեր հայրենի հողերը վերադառնալու մասին։ Եկե՛ք մեր պահանջները փոխանցենք գալիք սերունդներին։ Թշնամին խլել է մեր հողերը, բայց նա չի խլել և չի կարող խլել մեր հիշողությունը։ Մոռանալով մեր պատմական հողերի մասին՝ մենք ինքներս օգնելու ենք մեր թշնամիներին վերջին քարը դնել մեր դատի գերեզմանին․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company