Երևանում գործող ՀՅԴ Արցախի կառույցները նշանավորել են Արցախյան շարժման 36-ամյակը
22 Փետրվար 2024Փետրվարի 20-ին Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ ՀՅԴ «Արամ Մանուկյան» Երիտասարդական կենտրոնում կայացել է միջոցառում, որին մասնակցել են Երևանում գործող ՀՅԴ Արցախի կառույցների անդամներ, հրավիրյալներ:
Բանախոսները ներկայացրել են շարժման սկզբնավորման պատմությունը, կիսվել հիշողություններով, խոսել պայքարի շարունակականության, նոր պայմաններում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին: