«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Գեղարքունիքի մարզ
22 Փետրվար 2024
Այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանը, Թադևոս Ավետիսյանը և Արման Ղազարյանը այցելել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնք, հանդիպել քաղաքացիների հետ, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:



