Խոստման և երդման արարողություն՝ Պռոշյանի Զորաց պանթեոնում
25 Փետրվար 2024
Փետրվարի 24-ին Պռոշյանի Զորաց պանթեոնում տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած խոստման և երդման արարողությունը։
Արարողությանը ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նախագահ Աշոտ Սիմոնյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ,ՀՀ ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավորներ, Հայաստանի մարզերց ժամանած համակիրներ, ՀՅԴ ՀԵՄ անդամներ:
«Լինել ազգասեր հայի օրինակ». այս խոստումով շուրջ 60 երիտասարդներ անդամակցեցին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանը, և շուրջ 10 երիտասարդներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Նրանք խոստում տվեցին. «․․․ հարկ եղած դեպքում կյանքի գնով ծառայել հայրենիքին ․․․»:
Խոստման և երդման արարողությունը տեղի ունեցավ արցախյան պատերազմի հերոս Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) շիրիմին: Կնքահայրը ՀՅԴ անդամ Սիմոն Սիմոնյանն էր:
«Ապրում ենք դժվար ժամանակներ: Մեր տեսակը, ձեր տեսակը պարտվել է: Բայց պարտվել է ժամանակավոր: Այն ժամանակ կպարտվենք, երբ դադարենք պայքարել: Պայքարը պետք է շարունակվի՝ մինչեւ վերջնական փուլ», – իր խոսքում ասաց նա:
Մանրամասները տեսանյութում



