ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

­Բաբ­գէն ­Գա­սա­պեան

18 Մարտ 2024

19 ­Փետ­րո­ւա­րի օ­րը, մեր բո­լո­րին սի­րե­լի ընկ. ­Բաբ­գէն ­Գա­սա­պեա­նի մա­հո­ւան բօ­թը ա­նակն­կալ մը չե­ղաւ։ Ա­միս­նե­րով քա­մո­ւած հի­ւան­դա­նո­ցի ան­կո­ղի­նին վրայ, այդ անս­պա­սե­լի մէկ պա­հուն ճամ­բուն մէջ տա­պա­լե­լու ար­կա­ծը ու գլու­խէն ստա­ցած ծայ­րա­յեղ վի­րա­ւո­րու­մը վե­րա­կանգ­նու­մի ոչ մէկ յոյս կու տա­յին։ Օր­նի­բուն, իր ան­մի­ջա­կան հա­րա­զատ­նե­րը կանգ­նած էին ա­նոր սնա­րին վրայ, ան­յոյս վի­ճա­կի մէջ սպա­սե­լով այն պա­հը՝ շար­ժում մը կամ հրաշք մը, որ ­Բաբ­գէ­նը պի­տի արթնց­նէր իր մա­հա­քու­նէն, ո­րուն այ­լեւս ան­ցաւ յա­ւի­տե­նա­պէս։

­Սու­րիոյ ան­զու­գա­կան հա­յա­գա­ղու­թի ծնունդ էր մեր սի­րե­լի տնօ­րէնն ու կրթա­կան մշա­կը՝ ­Բաբ­գէ­նը։ ­Հայ գի­րը փոք­րուց ար­մա­տա­ցաւ իր մէջ, ծաղ­կե­ցաւ ու պտուղ տո­ւաւ ­Յու­նաս­տա­նի այս ա­փե­րուն վրայ, յու­նա­հայ մատ­ղաշ սե­րուն­դի հո­գեմ­տա­ւոր դաս­տիա­րա­կու­թեան մէջ իր ամ­բող­ջա­նո­ւէր ծա­ռա­յու­թեամբ։

­Սե­փա­կան ըն­տա­նիք չկազ­մեց, սա­կայն իր ա­շա­կերտ­նե­րու մատ­ղաշ աչ­քե­րուն մէջ պսպղաց ու­սու­ցի­չի սէ­րը, ա­նոնք ալ՝ յար­գանք ու մօ­տի­կու­թիւն ցու­ցա­բե­րե­ցին ի­րենց ու­սու­ցի­չին հան­դէպ, որ հա­րա­զատ բա­րե­կա­մի պէս գուր­գու­րաց բո­լո­րին վրայ։ ­Թաղ­ման օ­րը, տաս­նեակ շրջա­նա­ւարտ­նե­րու յար­գան­քի տուր­քը հա­րա­զա­տօ­րէն ակ­նե­րեւ դար­ձուց տղոց հա­րուստ զգա­ցում­նե­րու ար­տա­յայ­տու­թիւ­նը ի­րենց տնօ­րէ­նին հան­դէպ։

­Հա­կա­ռակ իր ա­ռօ­րեան ման­կա­կան եւ պա­տա­նե­կան ձայ­նե­րով լեց­նե­լու ա­ռիթ­նե­րուն, ­Բաբ­գէն ապ­րե­ցաւ իր մե­նու­թեան մէջ։ Ա­ռանձ­նու­թեան մէջ իսկ, սիր­տը կը խայ­տար, բերկ­րանք մը կար իր ազ­նիւ դէմ­քին վրայ, ներգ­րա­ւող ու ազ­դե­ցիկ, որ իր խօ­սա­կի­ցին ներ­գոր­ծող լա­ւա­տե­սու­թիւն կը ներշն­չէր։

Իր պա­տա­նե­կան տա­րի­նե­րէն, ­Բաբ­գէն թրծո­ւե­ցաւ միու­թե­նա­կան կեան­քին մէջ։ Հ.Մ.Ը.Մ.-ի գայ­լիկ ու մար­զիկ, պա­տա­նե­կան ու ե­րի­տա­սար­դա­կան շար­ժում­նե­րուն մաս­նա­կից, գի­տա­կից դաշ­նակ­ցա­կան շար­քա­յին, ­Հա­մազ­գա­յի­նի ան­դամ ու վար­չա­կան, այս բո­լոր յատ­կա­նիշ­նե­րը ապ­րում դար­ձուց իր ա­շա­կերտ­նե­րու հո­գեմտա­յին աշ­խար­հին մէջ, մա­նա­ւանդ ա­նոնց սի­րել տա­լով ­Հա­յաս­տան աշ­խար­հի խոր­հուր­դը, ա­մէն ան­գամ որ շրջա­նա­ւարտ­նե­րուն հետ իր ոտ­քը կը կո­խէր հայ­կա­կան սուրբ հո­ղին վրայ։

­Դեռ տա­լիք ու­նէր ընկ. ­Բաբ­գէ­նը։ Իր կրթա­կան ա­ռա­քե­լու­թիւ­նը անս­պա­սե­լիօ­րէն կանգ ա­ռաւ, իսկ իր վա­ղա­ժամ մեկ­նու­մը ո՛չ միայն ցաւ կը պատ­ճա­ռէ իր հա­րա­զատ­նե­րուն, այ­լեւ տրտմու­թիւն մեզ բո­լո­րին եւ զգա­լի բա­ցա­կա­յու­թիւն մը՝ գա­ղու­թի կրթա­կան կեան­քէն ներս։

­Վա­ղա­մե­րիկ մեր ըն­կե­րոջ թաղ­ման ա­րա­րո­ղու­թիւ­նը տե­ղի ու­նե­ցաւ ­Հինգ­շաբ­թի, 22 ­Փետ­րո­ւար 2024-ին, ­Նէոս ­Գոզ­մո­սի Ս. ­Կա­րա­պետ ե­կե­ղեց­ւոյ մէջ, ներ­կա­յու­թեամբ բազ­մա­թիւ հայ­րե­նա­կից­նե­րու, ա­շա­կերտ­նե­րու, ծնող­նե­րու, Ազ­գա­յին վար­չու­թեան, Ու­սում­նա­կան խոր­հուր­դին, Հ.Կ.­Խա­չի եւ ­Հա­մազ­գա­յի­նի վար­չու­թիւն­նե­րուն, գա­ղա­փա­րի ըն­կեր­նե­րուն, ո­րոնք փու­թա­ցած էին յար­գան­քի վեր­ջին տուր­քը մա­տու­ցե­լու ընկ. ­Բաբ­գէ­նին եւ ցա­ւակ­ցե­լու ա­նոր եղ­բօր ու հա­րա­զատ­նե­րուն։ Ա­ռաջ­նորդ Սր­բա­զան հայ­րը իր քա­րո­զին մէջ անդ­րա­դար­ձաւ ­Բաբ­գէն ­Գա­սա­պեա­նի ար­ժա­նիք­նե­րուն, թո­ւե­լով ա­նոր կրթա­կան ու միու­թե­նա­կան ծա­ռա­յու­թեան բա­ժին­նե­րը, ինչ­պէս նաեւ ու­րո­ւագ­ծեց հան­գու­ցեա­լի ազ­նիւ նկա­րա­գի­րը։

Հ.Կ.­Խա­չի ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րու ու­սուց­չա­կան կազ­մե­րուն եւ գա­ղա­փա­րի ըն­կեր­նե­րուն ա­նու­նով դամ­բա­նա­կան ար­տա­սա­նեց ընկ. ­Հայ­կա­նուշ ­Մի­նա­սեան։ ­Հուսկ, հան­գու­ցեա­լին մար­մի­նը ամ­փո­փո­ւե­ցաւ ­Վի­րո­նա­յի գե­րեզ­մա­նա­տու­նը։

Երկ­նա­յին ե­րա­նու­թեան մէջ հանգ­չի մեր սի­րե­լի ըն­կե­րոջ ու դաս­տիա­րա­կին տան­ջո­ւած հո­գին։

Ընկ. ­Հայ­կա­նուշ ­Մի­նա­սեա­նի դամ­բա­նա­կան խօս­քը

­Հա­մեստ, բա­րե­կիրթ, ազ­նիւ, խո­նարհ եւ պար­տա­ճա­նաչ ­Բաբ­գէ­նը այս բա­ռե­րով գոր­ծա­կից­նե­րուս եւ գա­ղա­փա­րի ըն­կեր­նե­րուս հետ հրա­ժեշտ կու տանք մեզ­մէ ան­հաշտ կեր­պով բաժ­նո­ւած ըն­կե­րոջ եւ գոր­ծա­կից ­Բաբ­գէն ­Գա­սա­պեա­նին։

­Բաբ­գէ­նը ճանչ­ցայ 2010-ին, երբ ստանց­նեց Հ.Կ. ­Խա­չի «­Ճե­նա­զեան» ազգ. միջ­նա­կար­գի տնօ­րէ­նու­թեան պաշ­տօ­նը։

Աչ­քե­րը կը ցո­լա­յին, յու­զու­մի սահ­ման­նե­րը կը հաս­նէին երբ կ­՚ար­տա­յայ­տո­ւէր իր սի­րե­լի ­Հա­լէ­պին մա­սին։ ­Հա­լէ­պը, ուր հա­յա­շունչ օ­ճա­խի մը մէջ ծնաւ, հա­սակ նե­տեց ու կրթու­թիւն ստա­ցաւ ան.«Ազ­գա­յին ­Սա­հա­կեան» նա­խակր­թա­րան եւ «­Քա­րէն Եփ­փէ» ճե­մա­րան։ ­Նաեւ մաս կազ­մեց ­Հա­լէ­պի Հ.Մ.Ը.Մ.-ի սկաու­տա­կան շար­քե­րուն եւ ոտ­նագն­դա­կի խում­բին։ Իսկ ե­րի­տա­սարդ հա­սա­կին տո­ւաւ իր կու­սակ­ցա­կան եր­դու­մը։

­Հա­մալ­սա­րա­նա­կան կրթու­թիւ­նը ­Հա­յաս­տան շա­րու­նա­կեց, ա­ւար­տե­լով Ե­րե­ւա­նի հա­մալ­սա­րա­նը։ ­Հա­յաս­տա­նը սրտին կը խօ­սէր։ Որ­պէս «­Ճե­նա­զեան»-ի տնօ­րէն 10 տա­րի­ներ շա­րու­նակ, ա­մե­նայն պա­տաս­խա­նա­տո­ւու­թեամբ, ա­ռանց փո­ղերգ­նե­րու, մի­նա՛­կը կը ստանց­նէր ըն­կե­րակ­ցիլ եւ կ­՚ա­ռաջ­նոր­դէր միջ­նա­կար­գին ա­ւար­տա­կան դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը դէ­պի ­Հա­յաս­տան պտոյտ­նե­րուն։ Եւ ո­րոնք շատ ու­րախ ու խան­դա­վառ կը վե­րա­դառ­նա­յին։ ­Վեր­ջին տա­րի­նե­րուն յանձն ա­ռած էր «Լ­.եւ Ս. ­Յա­կո­բեան» վար­ժա­րա­նի նա­խակր­թա­րա­նին եւ ման­կա­պար­տէ­զին բարդ եւ պա­հան­ջա­տէր տնօ­րէ­նու­թեան պաշ­տօ­նը։

Կր­թա­կան մշա­կի իր ա­ռա­քե­լու­թեան կից, մաս­նակ­ցած էր նաեւ ­Հա­մազ­գա­յի­նի գոր­ծու­նէու­թեան, վա­րե­լով պա­տաս­խա­նա­տու պաշ­տօն­ներ։

Իր վա­ղա­հաս կո­րուս­տը բո­լո­րիս՝ ձեռ­քէն ան­ցած ա­շա­կերտ­նե­րուն, գոր­ծա­կից ու­սու­ցիչ­նե­րուն, հա­մայն­քի ազ­գա­յին եւ կու­սակ­ցա­կան կա­ռոյց­նե­րուն, գա­ղա­փա­ռի ըն­կեր­նե­րուն, բա­րե­կամ­նե­րուն վիշտ ու ցաւ պատ­ճա­ռեց։

­Հո­ղը թե­թեւ թող ըլ­լայ, սի­րե­լի ըն­կեր։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company