ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Սոնա Զէյթլեան. Հայ կնոջ աւանդական կերպարը

09 Ապրիլ 2024

Հրազդան Գալեանի խօսքը՝ Սոնա Զէյթլեանի Յոբելեանի ձեռնարկին.

Սոնա Զէյթլեանի կեանքի գործը եղաւ եւ է Հայ կնոջ ինքնուրոյն, հպա՛րտ տիպարի ուսումնասիրութիւնը: Կարեւորաբար, դաստիարակչական աշխատանքներու ընդմէջէն՝ Հայ կանանց ղեկավա՛ր գործունէութեան քա՛րոզչութիւնը:

Իր գրութիւնները հա՛րց ունին Հայ կնոջ այսպէս կոչուած աւանդակա՛ն կերպարին հետ, իբրեւ լոկ՝ այր մարդուն ընկերակիցը կամ նեցուկը:

Քանդելո՛վ այս սխալ, նուազեցնո՛ղ ըմբռնումը, Սոնա կը ներկայացնէ Հայ կինը՝ իբրեւ իր ուրո՛յն գաղափարներով եւ անկա՛խ մօտեցումներով ու կազմակերպական կարողութիւններով՝ համահաւասա՛ր այր մարդուն:

Աւելի՛ն, Սոնայի գործը ցոյց կու տայ որ Հայ կինը, իր ազգային գործունէութեամբ, յառաջատա՛ր դերակատարութիւն ունեցած է կիներու ազատագրութեան միջազգային շարժման մէջ ևը՛ս:

Ես չորս հիմնական գաղափարներ կը տեսնեմ Սոնայի գործին մէջ:

1. Առաջին գաղափարը՝ նպատակային պատմաբանութիւն (history with a progressive agenda)
Սոնա Զէյթլեան պատմաբանն է Հայ Կնոջ ղեկավար դերին:

Սոնայի գործը կը վերբերէ կնոջ կեդրոնակա՛ն դերը Հայոց պատմութեան մէջ, բա՛ն մը որ իրմէ առաջ չէր կատարուած:

Իր գործը կարելի է կոչել «նպատակային պատմաբանութիւն», որովհետեւ Սոնա կը պատմէ՝ որպէսզի ցոյց տայ թէ ինչպէ՞ս Հայ կինը եղած է (եւ է՛) հիմնական դերակատար եւ մղիչ գործօն Հայոց պատմութեան մէջ:

Կիլիկիոյ Զապէլ Թագուհիէն մինչեւ Զապէլ Եսայեան, և մինչեւ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիանա Աբգար, Հայ կիները կը ներկայացուին իբրեւ պատմական գործիչներ՝ որոնք հիմնակա՛ն ազդեցութիւն ունեցած են Հայոց պատմութեան հոլովոյթին վրայ:

Յատկապէս՝ 19-րդ դարու վերջաւորութեան եւ ՁՕ-րդի սկիզբը, արդիական յառաջդիմական շարժումին զուգահեռ, Հայ կնոջ կարևոր դերակատարութիւնը՝ Հայ յեղափոխական շարժման մէջ, կը հանդիսանար կիներու ղեկավարութեան կարեւոր իրագործում մը ո՛չ միայն մե՛ր այլ նաեւ՝ միջազգայի՛ն պատմութեան մէջ:

2. Երկրորդ գաղափարը՝ Հայ կիներու ուսուﬓասիրութեան մարզի ստեղծում

Սոնա Հայ կիներու ուսուﬓասիրութեան մարզի (Armenian women studies-ի) հիմնադիր ռահվիրան է ։

Իր նորատեսակ եւ յեղաշրջական « Հայ Կնոջ Դերը Հայ Յեղափոխական Շարժման մէջ» գիրքը, տպուած 1968-ին, կը համարուի առաջնորդող գործ մը (pioneering work մը), որ ստեղծեց եւ հաստատեց Հայ կիներու ուսումնասիրութեան նոր դաշտը ինքնի՛ն։

Լայնօրէն ուսումնասիրած է, գրած է եւ դասախօսած է՝ հայ կնոջ ընկերային, քաղաքական եւ մշակութային դերին մասին, Հայոց պատմութեան լման ընթացքին՝ կիները ներկայացնելով իբր յառաջդիմութեան ու փոփոխութեան գործակալներ, Armenian women as agents of change։

Սոնա Զէյթլեան հայկական կնոջագիտութեան Armenian Feminism-ի կարեւոր դէմքերէն մէկն է:

Ան արձանագրած է հայ կնոջ նպաստը՝ սեռերու հաւասարութեան եւ կենտերային արդարութեան (equity-ի եւ gender equality-ի) միջազգային հաստատման մէջ։

Իր հրատարակուած գիրքերէն անդին, Սոնան գրած է բազմաթիւ յօդուածներ ու գիտաժողովի ներկայացումներ, որոնք կը կեդրոնանան Հայ կնոջագիտութեան (Armenian feminism-ի) յղացքին շուրջ:
Սոնայի գործերը կը քննարկեն կնոջագիտութեան միջհատումը կամ խաչմերուկը, intersection-ը եթէ կ՛ուզէք՝ մշակոյթի, ազգային ինքնութեան, քաղաքացիական ընկերութեան (այսինքն civil society- ի) հետ:

Հայրս Սարգիս Զէյթլեան կը սահմանէր Հայկական արեւելումը իբրեւ Հայութեան ինքնուրո՛յն մասնակցութիւնը համաշխարհային պատմութեան յառաջընթացին մէջ: Իր կարգին, Սոնայի գործը կը բիւրեղացնէ Հայ կնոջ դերակատարութիւնը՝ Հայկական արեւելումի կերտման մէջ:

Գաղութէ գաղութ իր դասախօսութիւններուն մէջ, Սոնա յատկապէս վերբերած է Հայ կինը իբրեւ խարի՛սխը հայկական ընտանիքի՛ն: Ան կայո՛ւն ընտանիքը գնահատած է իբր անհատի մտաւորական աճման ու զարգացման բնական օրրանը, և ազգի տոկունութեան ու գոյատեւման հիմնական ազդակը։

3. Երրորդ գաղափարը՝ Մատչելի ազգագրութիւն (ethnology with a social and political purpose)
1979-ին կը հրատարակուի Սոնայի «Մուսա Լերան Ժողովրդական Հեքիաթներ» ընդարձակ ազգագրական աշխատանքը:

Հոս միտումը զուտ գիտական ուսումնասիրութիւն կատարելը չէր միայն, այլ նպատակն էր՝ այդ հեքիաթները մատչելի՛ դարձնել ընթերցողներու լա՜յն շրջանակի մը, ճի՛շդ ինչպէս Կոմիտաս Վարդապետը ատենին հաւաքած էր մեր գաւառական երգերը, եւ մատչելի դարձուձած զանոնք արդի հայութեան համար:

Սոնա կը գործածէ «մշակո՛ւմ» բառը սահմանելու համար մատչելիացման իր գործը:

Իրենց կարեւոր ազգագրական արժէքէն անկախ, Հայ հեքիաթներու արդի՛ հայերէնով մշակումը, ո՛չ միայն մտաւորական հարստութիւն ստեղծող գործ էր, այլ նաեւ՝ վերբերելով իւրայատուկ մեր ազգագրական երանգները՝ մեր ազգային նկարագրի կերտում:

Այս իմաստով հեքիաթներու մշակումը, կարեւոր քաղաքական տարողութիւն մը ունէր:

4. Չորրորդ գաղափարը՝ Սփիւռքի գաղութներու ինքնակազմակերպում (diasporan self-organization)

2004-ին, լոյս տեսաւ Սոնայի կոթողական ուսումնասիրութիւնը՝ «Հայութեան Ներդրումը Եգիպտոսի Միջնադարեան եւ Արդի Պատմութեան մէջ» խորագրով։

Կարեւորագոյն միտքը այս ուսումնասիրութեան մէջ, Հայ գաղութներու ի՛նքնակազմակերպումի գաղափարն է՝ ի նպաստ գաղութի հայեցի նկարագրի վերապրումին:

Նաև ու միաժամանակ՝ պատմական արձանագրո՛ւմն է Հայ կիներու ուրո՛յն ղեկավարութեան, մե՛ր գաղութներու ինքնակազմակերպման մէջ, և, միաժամանա՛կ, հիւրընկալ երկիրներու վերելքի՛ն մէջ, ինչպէս օրինակ՝ Այյուպեան Եգիպտոսի սուլթա՛ն դարձած Շակարաթ էլ-Տուրր Հայազգի կնոջ պարագային:

Եզրակացնելու համար՝ Հայ կիներու ղեկավարութեան իր նպատակային պատմաբանութեամբ,
Հայկական կնոջագիտութեան մարզի իր ստեղծումով,
դաստիարակչական ազգագրութեան իր կիրարկմամբ,
Սփիւռքի գաղութներու ինքնակազմակերպման մէջ կիներու նկարագրութեամբ,
Սոնայի գործի գաղափարական ենթահողը՝ Հայ կնոջ ղեկավարութեան պատմական տարերքի վերբերո՛ւմն է:

Եւ առ այդ, Սոնա Զէյթլեանի գործին պատգամը մարտահրաւէ՛ր մըն է՝ Հայ կին ղեկավարներու նո՛ր սերունդի մը, որ անո՛նք ալ իրենց կարգին՝ ըլլան արժանի՛ ժառանգորդներ մեր պատմութեան կին տիտաններուն, ու ստանձնե՛ն ջահակրութիւնը՝ Հայ կիներու ղեկավարութեան, մեր ազգային ներկան ու ապագան կնոջավարօրէ՛ն կերտելու համար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company