ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանը ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացել է ֆինանսավորում և քարոզչություն, սակայն ոչ մի փամփուշտ

09 Ապրիլ 2024

Անցած ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը։ Հայերը չափազանց ոգևորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։

Որոշ հայեր իզուր տեղը ենթադրում էին, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրամիությանը, իսկ ուրիշներն ավելի հեռուն գնալով կանխատեսում էին, որ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Թեև հայերը հիանալի ժողովուրդ են, սակայն իրենց ողջ պատմության ընթացքում նրանք ունեցել են մի մեծ թերություն, որը դիվանագիտության մեջ հմտությունների պակասն է։

Չնայած հայերը տուժել են ներխուժումներից, բռնազավթումներից, կոտորածներից և նույնիսկ ցեղասպանությունից, նրանք երբեք չեն հասկացել, որ ոչ մի օտար ուժ չի կարողանա փրկել իրենց: Նրանք մշտապես հույս են ունեցել, որ ինչ-որ երկիր կփրկի իրենց, կարծես թե ինչ-որ մեկը պարտավոր էր դա անել։ Եթե հայերը երբեք չեն պաշտպանել իրենց երկիրը, ապա ինչո՞ւ պետք է օտարը նման բան անի։ Ինչպե՞ս կարող են օտարներն ավելի շատ մտահոգված լինել Հայաստանի անվտանգության և բարեկեցության խնդիրներով, քան հայերը:

Չնայած հակառակն ապացուցող բոլոր փաստերին՝ հայերը հազարավոր տարիների ընթացքում հավատացել են այն հեքիաթին, որ ինչ-որ մեկը կգա իրենց փրկելու: Մինչև վերջերս հայերի մեծ մասը հավատում էր, որ եթե իրենք հայտնվեն իրական վտանգի մեջ, Ռուսաստանը կփրկի իրենց: Բնականաբար, սա վաղեմի ցանկալին իրականի փոխարեն ընդունելու շարունակությունն է։ Չնայած հայերի ակնկալիքներին, երբ Ռուսաստանը 2020 թվականին Արցախը չպաշտպանեց Ադրբեջանի ներխուժումից, ակնհայտ էր, որ Ռուսաստանը պարտավորություն չուներ պաշտպանելու Արցախը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մաս չէր։ Ի վերջո, ռազմական դաշինքը, որը կոչվում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), եղել է Ռուսաստանի, նախկին խորհրդային չորս այլ հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության միջև, այլ ոչ թե Արցախի։ Բայց երբ Ադրբեջանը 2021 և 2022 թվականներին գրավեց Հայաստանի որոշ տարածքները, ավելի շատ հայեր սկսեցին սթափվել այն փաստից, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անելու Հայաստանի տարածքը պաշտպանելու համար:

Կարելի էր կարծել, որ երբ մի օր հայերը վերջապես հասկանան այս փաստը, նրանք կհամոզվեն, որ ոչ ոք չի պաշտպանելու Հայաստանը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Նրանք շարունակեցին փրկիչների իրենց հավերժական փնտրտուքը: Պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ աճող հակակրանքով՝ բազմաթիվ հայեր սկսեցին հավատալ, որ այժմ իրենց օգնության կգա Արևմուտքը (Եվրոպան, ԱՄՆ-ը) կամ Իրանը: Որոշ ժամանակ անց, երբ տեսնեն, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Իրանը չեն պատրաստվում փրկել իրենց, նրանք երևակայելու են, որ Հնդկաստանն ու Չինաստանը կպաշտպանեն իրենց։ Այսպիսով, նրանք կգնան երկրից երկիր՝ նոր պաշտպան փնտրելու։ Բայց հայերը շարունակում են հավատալ, որ ուրիշները պարտավոր են պաշտպանել իրենց:

Աշխարհի յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր ազգային շահերը, բացառությամբ, կարծես թե, Հայաստանի։ Եթե Հայաստանը ձեռնհաս ղեկավար ունենար, նա շտապ քայլեր կձեռնարկեր՝ մինչև ատամները զինելու երկիրը՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Կան մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանը երբեք չի կարողանա պաշտպանվել իր ավելի հզոր թշնամիներից, որքան էլ լավ զինվի։ Թեև դա ճիշտ է, սակայն դրա լուծումը Հայաստանի սահմաններն անպաշտպան թողնելը չէ, որ ամեն մեկը կարողանա ներխուժել: Հայաստանի թշնամիները պետք է գիտակցեն, որ եթե համարձակվեն հատել նրա սահմանները, ապա թանկ գին կվճարեն: Նրանք պետք է իմանան, որ Հայաստանը հանրային զբոսայգի չէ, որտեղ կարող են ազատորեն մտնել, երբ ուզեն։

Անդրադառնալով անցած ուրբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը, բնականաբար, երբեք չքննարկվեց Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հայաստանն իսկապես ստացավ մի քանի հարյուր միլիոն դոլարի խոստումներ հաջորդ չորս տարվա ընթացքում, և ավելի փոքր գումար՝ Միացյալ Նահանգների տնտեսական օգնությունից։ Բնականաբար, սա լավ է։ Ո՞վ կարող է վիճարկել դրամաշնորհի ստացումը, ենթադրելով, որ այդ գումարը կծախսվի խելամտորեն և չի գնա իշխանամետ կապալառուների գրպանները։

Հայաստանին գումար հատկացվեց տնտեսական զարգացման և այլ ենթակառուցվածքների համար, օրինակ՝ էներգետիկայի։ Դա նույնպես լավ է։ Այնուհետև մենք շատ քարոզչություն լսեցինք Հայաստանի ժողովրդավարական պետություն լինելու մասին: Սա պարզապես շողոքորթություն էր՝ Փաշինյանին զվարճացնելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակեց խրախուսել Հայաստանում ժողովրդավարության խթանումը, թեև ԱՄՆ կառավարությունը ուշադրություն չի դարձնում նման անիմաստ սկզբունքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա համապատասխանում է իր քաղաքական ու ռազմական շահերին: Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները վաղուց պատժամիջոցներ կսահմաներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ իրենց սեփական բնակչության, ինչպես նաև արցախահայերի ժողովրդավարական իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառով։

Հայաստանն Արևմուտքից քաղաքական քարոզչության կարիք չունի։ Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական հարձակումները Հայաստանի վրա, նույնիսկ Բրյուսելում հանդիպման կայացման ժամանակ, այս պահին Հայաստանին ամենաշատն անհրաժեշտ է զենք՝ պաշտպանվելու իր մահացու թշնամիներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից: Եթե հանկարծ կորցնենք մեր հայրենիքը, անիմաստ կդառնա բարելավված կառույցներ կամ ժողովրդավարական կառավարում ունենալը։

Քանի որ ոչ Արևելքը, ոչ Արևմուտքը չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, նախագահ Ալիևը համոզված է, որ Հայաստանի հետ կարող է վարվել ինչպես ինքն է ցանկանում, և ոչ ոք ոչինչ չի անի նրան պաշտպանելու համար՝ բացի մի «բուռ» դոլարից ու բազում անօգուտ գովասանքներից ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company