Գաղափարական պայքարի հարց ունենք
29 Ապրիլ 2024
ՀՀ ստեղծման գաղափարական հիմքը եղել է Արցախը, որը դրոշակակիրն էր հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման։ Մեր խոսույթում, մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների առաջին տեղը Արցախն էր զբաղեցրել։ Դա պատահական չէ, որովհետև դրոշակակիրն է եղել, առաջնորդողն է եղել այդ համախմբան։ Եվ այդ միջոցով հայ ժողովուրդն է համախմբվել։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» քննարկմանն ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ Նա հարց բարձրացրեց այն մասին, թե ինչո՞ւ այսօր չի գործում Հայաստան համահայկական հիմնադրամը։
Մանրամասն՝ տեսանյութում