ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«Տավուշը Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը Հանրապետության հրապարակում

10 Մայիս 2024

Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած «Տավուշը Հանուն հայրենիքի» շարժման երթը մայիսի 9-ին, կեսօրից հետո հասավ Երեւանի Հանրապետության հրապարակ, ուր համախմբվել էին հազարավոր հայորդիներ Հայաստանի տարբեր շրջաններից: Այնտեղ էին նաեւ Արցախից բռնի տեղահանված արցախցիներ:

Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղոթքով:

Իր խոսքում Սրբազանն ասաց. «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, Մայիսի 9-ը, մեր երբեմնի եռատոնը մեզնից գողացված ուրախության մեջ այս պատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու եւ ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել: Մենք Տավուշից ենք գալիս, Հայաստանի դարպասներից»:

Նա շնորհակալություն հայտնեց ժողովրդին, շարժումներին, անհատներին, կազմակերպություններին, լրագրողներին, որոնք իրենց աջակցությունը բերեցին այս գործընթացին:

«Մենք մեր Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին եւ հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին: Մեր շարժումը գույն չունի, բայց այն բոլոր գույների համադրությունն է: Իսկ այդ համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»,- ընդգծեց նա:

Սրբազանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի մեր հայրենակիցներին. «Այնտեղ նույնպես իսկապես մեծ սպասումներ կան։ Ես հիմա ուզում շնորհակալության հայտնել նրանց այն աջակցության համար, որը կա: Հորդորս է միայն, որ այն, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանում՝ բաժանումների, պառակտումների, քայքայումների իմաստով, ատելության, թշնամանքի քարոզի, որը ներմուծել են նաև Սփյուռք, շատ եմ խնդրում ձեզ, սիրելի հայրենակիցներ, այդ բոլոր պատնեշները, բարիկադները մի կողմ թողեք, թոթափեք, թույնը թող չքայքայի ձեզ»,- ասաց նա։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը իր ելույթում ասաց. «Մեզնից խլել են մեր հավատը: Դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին պետականություն չունենալու պայմաններում: Այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին: Մեզնից խլել են մեր հոգեւորը, մեր արժանապատվությունը: Հավատացնում եմ ձեզ, խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը: Մենք պարտավոր ենք սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք հայոց գործին: Ճշմրտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ հայաոց մայրաքաղաք եւ ամբողջ հայությանն արթնացրեց: Հավատացնում եմ, որ այդ ճշմարտությունը պետք է լինի յուրաքանչյուրիս տներում, մեր սրտերում: Մենք հավատում ենք վաղվան: Ուրեմն Հայաստանի կյանքում թող սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի եւ իրական խաղաղության շրջանը»:

Բագրատ սրբազանը դիմեց Փաշինյանին. «Մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու, Նիկոլ Փաշինյան»։

«Մեկ ժամվա ընթացքում ես պատրաստ եմ հանդիպել և քննարկել Փաշինյանի հեռացման պայմանները։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունեք։ Ձեր հրաժանականով կվերադարձնեք Հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»,-ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը. Քանդել են ամբողջ անվտանգության համակարգը ֆիզիկական իմաստով: Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության հիմնասյուներին եւ վերջինը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը: Քայքայել են կրթական համակարգը, այսօր դպրոցներում թմրանյութի առկայությունը զրկում է սերնդին մտածելու կարողությունից: Վերահսկողություն չկա:

Արտաքին հարաբերությունների մեջ չկա մի սեղան, որտեղ Հայաստանն այսօր ասելիք ունենա: Ամենակարեւորը՝ Արցախ աշխարհը չկա այսօր: Հայրենիքը կորցնում են, հետո ասում են՝ իրական Հայաստանը պետք է տեսնենք: Իրական Հայաստան էր Արցախը: Հայաստանի սահմանները նայեք, քանի հարյուր քառակուսի կմ-ն նվաճված է եւ թշնամին չի էլ պատրաստվում վերադարձնել»:

Հրապարակում հավաքվածները Սրբազանի խոսքից հետո վանկարակեցին «Նիկոլ, դավաճան» եւ «Հեռացիր», «Հայ, հայրենիք, Հայաստանու Աստված»:

Ապա սրբազանը բեմ հրավիրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

«Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս անի, ասի ծառ տկենք, անվտանգ կլինի։ Աշխարհում չլսված բան է սա։ Դուք հիմա ապացուցեցիք, որ հայ ժողովուրդը պատիվ ունի, նամուս ունի ու տեր է իր հող ու ջրին։ Խնդրում եմ, չհոգնե՛ք պայքարից, հանուն Հայրենիքի։ Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, բայց մեր Հայրենիքը չենք թողի թշնամուն»,-իր խոսքում ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ելույթ ունեցավ նաեւ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները երբ խոսում են խաղաղության մասին, դա իրականում խաղաղությունը չէ․ «Նրանք խաղաղասեր չեն, նրանք անօգնական են։ Միայն խաղաղասերը կարող է լինել հզորը, ուժեղը, արդարը, հաշտը, որը ունի ընտրության իրավունք, բայց որ երբեք նվաստացածն ու ստորը»։

Մեկ ժամն անցավ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց. Բագրատ սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց:

15 րոպեն լրանալուց հետո Սրբազանը հայտարարեց. «Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են, պատգամավորական կազմով խորհրդարան մտնել առաջիկա օրերին իմպինչմենտի գործընթաց սկսելու։ Վաղվը` առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ:

«Գործողությունները երկար չեն տեւելու, կանենք միասին: Առավել ժամանակ չկա. ո՛չ մի ամիս, ո՛չ երկու ամիս, ո՛չ 5 ամիս, ո՛չ քայլել, ո՛չ պտտել աջ ու ձախ։ Գործողությունները կանենք, արդյունքը կստանանք»,- ասաց Բագրատ սրբազանը։

«Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստուած». վանկարկեցին հրապարակում հավաքվածները:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company