ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

10 Մայիս 2024

Մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը: Այն մեկնարկեց տերունական աղոթքով։

Բագրատ Սրբազանը ներկայացրեց Համազգային շարժման հետագա անելիքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին։

Դիվանագետների նորաստեղծ խորհրդին Սրբազանը հորդորեց մշակել և կազմել սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների հստակ հայեցակարգ, որպեսզի այն հանրայնացվի և մարդիկ հստակ համեմատության մեջ հասկանան՝ ինչ է առաջարկվում իրենց եղածի համեմատ։

Պահեստազորի սպաներին Սրբազանը հորդորեց, որ պետական անվտանգության բարձրացման, անվտանգային համակարգի հայեցակարգ ներկայացնեն։

«Երրորդ քայլը ձերն է, ժողովուրդ, առաջիկա օրերին, մինչև մյուս ուրբաթ բոլորդ խաղաղ, բարեկիրթ զրույցներ անցկացրեք ՔՊ անդամների հետ։ Առանց հայհոյանքի, ագրեսիայի։ Շատ կարևոր է, որ կարողանանք բացատրական աշխատանքներ տանել։ Սա սկիզբն է, վերջը չի։ Համբերությամբ, ինքնավստահությամբ, փոխադարձ վստահությամբ զինված՝ քայլ առ քայլ առաջ ենք գնալու»,- ասաց Սրբազանը։

«Հասնելու ենք մեր նպատակին, այլ ելք չկա»,- ասաց նա:

Հանրահավաքին ելույթ ունեցան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը, այլոք:

Երեկ 100 000 մեր հայրենակիցներ ցույց տվեցին, որ տեր են մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է և որ մենք հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ. հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ուղերձ հղեց նաև այսօր խաղաղ անհնազանդության գործողություններին միացած երիտասարդներին՝ ուսանողությանը, որոնք այսօրվանից դասադուլ են հայտարարել:

«Այսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ ուսանողությունը, երիտասարդությունը մեր վաղվա գալիքը ապահովելու է։ Բռնաճնշումներն արդյունք չտվին: Ուսանողությունը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Վաղը հանրահավաք չի նախատեսվում. 10 տեղերում՝ Երևանում ու մարզերում, խաղաղ անհնազանդության, գործողություններ են իրականացվելու։ Իսկ հանրահավաք կլինի կիրակի` 18։30–ին, այդ օրը կներկայացվի շարժման քայլաշարը։

Նշենք, որ մայիսի 10-ի վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանների ուսանողները, փակվել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը երթով այցելել է համալսարաններ, կոչ արել ուսանողներին միանալ համազգային շարժմանը։ Սրբազանին են միացել ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի ուսանողները։ Սրբազանն այցելեց նաև Կոնսերվատորիա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company