ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Պայքարի արդյունքը պիտի լինի ճշմարտության հաղթանակը․ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում

14 Մայիս 2024

Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու աջակիցների հետ ամփոփեց օրը:

Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ. հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը:

«Օրվա ընթացքում փակվել են` Նալբանդյան – Սայաթ-Նովա խաչմերուկում, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Երվանդ Քոչար փողոցը, Հանրապետության փողոցը, Տերյան փողոցը Թումանյան-Խանջյան խաչմերուկը, Եղվարդի խճուղին, Աբովյան փողոցը «Մոսկվա» կինթոատրոնի հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան, Արմավիր քաղաքում` Չարենցի փողոցը: Իրազեկման ակցիա Գյումրիում, Բաղրամյան պողոտան Մաշտոց-Պուշկին խաչմերուկ, Մաշտոց-Արգիշտի խաչմերուկ, Լոռու մարզում իրականացվել է իրազեկման ավտոերթեր, իրազեկման ակցիա է իրականացվել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում: 63 քաղաքացի բերման է ենթարկվել այդ թվում նաև անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։

Բագրատ Սրբազանը հավաքվածներին հայտնեց, որ վաղը ժամը 16:00 պետք է ներկա լինեն Ազատության հրապարակում, այնտեղ ժամը 17:00-ին տեղի կունենա միջազգային տնտեսական համաժողով, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին»,- հայտնեց Սրբազանը։

«Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից։ Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան։

Ինչպես միշտ ասել եմ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի Նոր Հայաստանին»,- ասաց նա։

«Հոծ թվով մարդիկ պետք է այնտեղ լինեն եւ ընդվզում հայտնեն, որ անընդունելի է մեզ համար այս ապօրինի սահմանազատումը»։

Նա նաեւ հայտարարեց, որ մայիսի 15-ի որոշակի ջրբաժան կա, եւ վաղը կհայտարարի հետագա անելիքների մասին. «Ամսի 15-ին կհասկանանք ինչ է տեղի ունենում եւ անմիջապես կասեմ, թե ամսի 16-ին ինչ ենք անելու: Ամեն դեպքում մենք ավելի մեծ մասնակցությամբ անելիքներ ունենք»:

Սրբազանը տեղեկացրեց, որ Երկու օր առաջ հանդիպել է երկու տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների հետ, այսօր հանդիպել է նախկին երեք վարչապետերի հետ՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Խոսրով Հարությունյանի հետ․ «Մեր պատկերացումներ ենք ներկայացրել, առաջարկներ լսել»։ Սրբազանը նաեւ նշեց, որ հանդիպել է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի եւ ՀՀԿ –ի ներկայացուցիչների հետ: Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, որովհետև տեսնում են՝ փողոցում ինչ է կատարվում, տներում ինչ է կատարվում, ամեն տեղ։ Եվ մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան կամ այսօր ամբողջ հոսանքը հասցնել արդյունքի։ Թե այդ արդյունքն ինչ տեսքով կլինի, ճանապարհային քարտեզի մի կարևոր մասն է կազմում։

Եվ այդ արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ ճշմարտության հաղթանակը։ Մենք ուրիշ տարբերակ չունենք»,- ասել է Բագրատ Սրբազանը։

«Վաղը կհանդիպենք մեր ՀԿ-երի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հավանաբար մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք, եզրակացությունները, գործողությունները հստակ կերպով կլինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Մայիսի 15-ի առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում:

տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company