ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Երթ դեպի Ազատության հրապարակ եւ օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում

15 Մայիս 2024

Այսօր, մայիսի 15-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքներից 4 ուղություններով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Նշենք, որ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու էր միջոցառում, որին մասնակցելու էր Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով Ազատության հրապարակում տեղի էր ունենալու բողոքի ակցիա։

Երթի մասնակիցների նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:

Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով և «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով դիմավորեցին: Ոստիկանները շարք էին կազմել, որպեսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսների երթևեկությանը:

Մի շարք ոստիկաններ՝ հատուկ հանդերձանքով և արցունքաբեր գազը ձեռքներին հսկում էին Հյուսիսային պողոտայից դեպի Օպերա տանող անցումը:

Նույն իրավիճակն էր նաև Օպերայի շենքին հարող այլ փողոցներում։

Թումանյան փողոցի մոտ քաղաքացիները նաև «վուվուզելներով» անդադար սուլում էին` ի նշան բողոքի, երբ այդ մասով անցնում էին EBRD-ի ներկայացուցիչները։

Մաշտոցի պողոտայի հատածում հավաքված քաղաքացիներն էլ վանկարկում էին` «Նիկոլ, դավաճան», «Ամոթ», երբ եվրոպացի պատվիրակությունները փորձում էին ավտոբուսներով անցնել։

«Մենք երեկ երեկոյան ասել ենք, որ հավաքվելու ենք ու մեր անհամաձայնությունը հայտնենք այդ մարդուն, իր գործունեությանը, արդեն գիշերվանից ինձ տեղեկությւոններ են հասնում, որ մի քանի հազար ոստիկան բերել, կարգել են այստեղ, որպեսզի այդ մեկ մարդու անվտանգությունն ապահովեն։ Ինչո՞ւ են արել, չգիտեմ։ Սա նշանակում է վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարված լինել»,-Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեր այս քայլով տեսնում եք, թե ինչ է կատարվում պետական շրջանակում, սարսափած, գունատված, չգիտեմ՝ ներսում ինչ են խոսելու։ Այս պահի դրությամբ ես սա համարում եմ մեր ժողորդի առաջին հաղթանակը, որը ցույց է տալիս, որ դուք ուժ ու գործոն եք։ Այսօր նաև շատ առանցքային օր է, որի մասին հետո կասեմ, սպասում ենք տեղեկությունների: Յուրաքանչյուրդ կարող եք ազդել բոլոր այն գործընթացների վրա, որոնք մեզ տանելու են դեպի ճշմարտության հաղթանակ»,- ասաց Սրբազանը։

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաքվի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինաբար պահելու փաստին։ Սա մեր բոլորի անարգանքն է. շեշտեց Սրբազանը։

«Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են։ Ամեն մեկս ենք էնտեղ։ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, մեր հավաքական ներկայությունն է Բաքվի բանտում, էդ անարգանքը, էդ անպատվությունը բոլորիս վրա է»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը ՀՀ իշխանությունների անգործությունը Հուդայի վարք համարեց․ ոչինչ չի արվում՝ Բաքվի բանտից մեր հայրենակիցներին դուրս բերելու համար։

Օպերային թատրոնի դահլիճում ընթացող միջազգային միջոցառումն ավարտվեց, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հեռացավ քաղաքացիների՝ «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո։

Բագրատ Սրբազանը, դիմելով ժողովրդին, ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, կառավարություն և ղեկավար չունի։ Այսպես՝ ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է, այն մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր գործընթացների վրա՝ դրանք լինեն երկրի ներսում, թե դրսում»։

Սրբազանը շեշտեց՝ միտքը, որն իշխանություններն արհեստականորեն ներշնչել են հասարակությանը, թե իրենք անզոր են, չեն կարող որևէ բան փոխել, սին է, և դա հենց հասարակությունն ապացուցեց։

Չնայած Փաշինյանի շարասյունը հեռացել էր Օպերայի շենքից, ոստիկանական ուժերը շարունակում էին շրջափակավծ պահել Օպերայի հարակից տարածքը:

Բագրատ Սրբազանը փորձում էր համոզել ոստիկաններին՝ նշելով, որ բազմահազարանոց բազմությունը չի կարող քայլել մայթով։

Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին, բացեցին փողոցը եւ երթը «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով ուղեւորվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանը ամփոփեց օրը եւ ներկայացրեց Շարժման հետագա անելիքները։

Մինչեւ օրվա ամփոփումը, Սրբազանը ներկաների հետ Տերունական աղոթքը հնչեցրեց։ Այնուհետև հայտարարեց՝ այսօր շատ բուռն օր է եղել։

«Այսօր հանդիպումներ են եղել տարբեր կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, գործիչների, ինչպես նաև եզդիական ու ասորական համայնքների ներկայացուցիչների հետ։ Վաղը նորից հանդիպումներ կլինեն»,- ասաց նա։

«Մեր նպատակն է, որ քաղաքական ողջ ներկապնակի հետ հանդիպենք՝ տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլ բոլորը միասին պետք է հանդիպեն, և այն նախանշած ծրագիրն ու ուղեգիծը, որը կա, ցանկանում ենք, որ այս շաբաթվա մեջ ավարտենք, որպեսզի հետո տեղեկացնենք ձեզ՝ կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»։

101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ, պատմական գիտությունների թեկնածուներ, տնտեսագիտության, թուրքագիտական դաշտի կարկառուն ներկայացուցչներ պահանջել են այսօր այդ մարդու հրաժարականը. տեղեկացրեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը պատրաստվում է հանդիպել նրանց. «Վաղը հանդիպենք ու իրենց մեր զորակցությունը հայտնենք»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Սրբազանն ասաց, որ տեղի ունեցողը, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն և հավելեց, որ շարժման արդյունքում այդ գործընթացը սառեցվել է։

«Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ»,- ասաց նա։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Խաղաղության պայմանագրի արձանագրումն է փաստելու մնացած գործողությունները հարաբերության իմաստով։ Առանց խաղաղության պայմանագրի ինչպե՞ս կարելի հարաբերություն ստեղծել։ Խաղաղության պայմանագրում պետք է նշված լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը: Այդ խաղաղության պայմանագիրն էլ պիտի լինի մեր շահերով»։

Հավաքի ավարտին Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Մայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11:00-ին տեղի է ունենալու կառավարության նիստ: Դարձյալ, որքան հնարավոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company