Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում
18 Մայիս 2024Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրել է շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և խոսել առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին։
Այսօրվա հանդիպումները Սրբազանը գնահատել է՝ դրական, խոստումնալից, բուռն։
Քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանը նշել է՝ համախմբմանը կողմ են․
«Ուրախ եմ, որ այն գաղափարը, օրակարգը, որը մենք առաջադրել ենք, այսօր լիուլի արտահայտված էր։ Բոլորի մոտ համախոհությունը կա, մտքերը պարզ են, գործողություները՝ հստակ՝ ամեն մեկն՝ իր պատասխանտվության բաժնով։ Շատ ուրախ եմ դրա համար»։
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ նա կրկին վերահաստատել է, որ դրա մասին դեռևս որոշում չկա, իսկ իր հնարավոր թեկնածության մասին խոսակցությունները քաղաքական կուսակցությունների ըմբռնումներն ու ցանկություններն են, և դա պաշտոնական որոշում չէ։ Նա նաև նշել է, որ այդ հարցով պետք է հանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Բագրատ Սրբազանը նշել է, որ արվեստի ու մշակույթի գործիչներն էլ հանդիպման ժամանակ տաարբեր առաջարկներ ու նախաձեռնություններ են ներկաայացրել։
Զինվորականների հետ փակ հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասել է․
«Մեր պահեստազորի սպաներն էին, գեներալներ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք, դժբախտբար, այս ավերիչ պատերազմից հետո և՛ հոգեբանական, և՛ այլ կերպով, ինչպես մեր ժողովուրդը, ծանր վիճակում են գտնվում։ Նրանք իրենց պատրաստակաամությունն են հայտնել թե՛ մասնակից լինելու շարժման ընթացքին, թե՛ նաև ավելի մեծ թվով հավաքվելու։ Այս հանդիպմանը 200-ից ավելի սպաներ էին՝ երիտասարդ սերնդից մինչև ավելի ավագները, ինչը մեզ որոշակի իմաստով նաև հույս է ներշնչում։ Մենք բոլորին խնդրել ենք, որ հայեցակարգեր կազմեն՝ ինչպես են տեսնում զարգացումն իրենց ոլորտներում»։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր հերթին ասել է. «Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ րոպե»։
Նա նշել է, որ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց ու ապազգային կառավարության վերջնագիրն էր ներկայացնում կիրանցիներին, ասելու՝ գյուղը բաժանվում է երկու մասին, դպրոցի մոտից գյուղը կիսվում է։
«Գյուղացիներին տարբեր մեթոդներով՝ մեկին մտերմիկ խոսկացության կանչելով, մյուսին գումար առաջարկելով, փորձում են մարդկանց համոզել հրաժարվել իրենց շիրիմներից, տներից, պապական օջախներից։ Իրենք մինչև հիմա այդպես են իշխանության. 6 տարվա մեջ իրենց փող են տվել, իրենք էլ հայրենիք են տվել։ Իրենց գործելաոճն է, մտածում են, արժանապատիվ քաղաքացիներն էլ իրենց նման ծախու են։ Բայց ի պատիվ կիրանցիների, մարդիկ հաշտ չեն իրողությունների հետ, մեր հայրենակցիների մեծ մասին սահմանապահ համայքներում որևէ բան չի հետաքրքրում, բացի պատվից, հայրենիքից, արժանապատվությունից»։
Նա նաեւ հայտնել է, որ արդեն այսօրվանից սահմանապահ զորախումբ է բերվել Կիրանց, պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն։
Բագրատ Սրբազանը՝ հրապարակավ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ասել է. չգիտեմ՝ ինչ ճանապարհով ես հայտնվել նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու։ Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է»։
Բագրատ Սրբազանը անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին․ Նա իր զորակացությունն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։
Առաջիկա անելիքների մասին. «Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենալու և կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարևոր հանրահավաքն է լինելու»,-հայտարարել է Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ շարժումը սկսելու է հստակ նախաձեռնությունների իրականացումը։
Պաաայքարի ցանկալի արդյունքին ու նպատակակետին հասնելու են, սակայն՝ համբերությամբ զինված ու կշռադատված քայլերով։
«Մենք ուզում ենք այլ կերպ գործել, քան աշխարհի կարգն է և այլ կերպով հաղթել այն մարտահրավերները, որոնք աշխարհն է մեզ տրամադրել։
Մենք իրավունք չունենք այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած այս ամբողջ հրեշավոր մեխանիզմը կարողանա մեկ վայրկյանում հոշոտել և, բացի այդ, ժողովրդին տանել հերթական մեծ հուսախաբության, հիասթափության։
Մենք պետք է համբերությամբ, ծանր հաամբերությամբ, գոտիները ձգելով՝ առաջ գնանք։ Եվ ասեմ՝ հենց այդ համբերությունն է այս մարդկանց վախեցնողը, սաարսափի տեղիք տվողը, թե մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում անել։
Մի բան հստակ է, թե մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Ներկայացնում ենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Ժամը 11։00-ին՝ Սուրբ Պատարագ՝ Սուրբ Աննա եկեղեցում
Ժամը 19։00-ին՝ օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ժամը 20։00-ին՝ հանդիպում՝ իրավաբանների հետ Անի Գրանդ հյուրանոցում:
տեսանյութն՝ այստեղ
