ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բազմահազարանոց հանրահավաք Հանրապետության հրապարակում եւ երթ դեպի կառավարական ամառանոց

26 Մայիս 2024

Այսօր՝ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքը։

Մինչեւ հանրահավաքի սկսելը երիտասարդները Մատենադարանի մոտից երթով միացան հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին:

Կառավարության շենքի դիմաց վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ էին բերվել։ Նրանք մի քանի շարքով փակել էին կառավարության շենքի մուտքը։

Հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին։

Բագրատ Սրբազանն, աղոթք բարձրացնելուց առաջ, կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել աղետի հետևանքով զոհված քաղաքացու հիշատակը։

«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունը՝ իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին է անում՝ ձգտում է փոխել մեր Հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքն ու կենսագրությունը՝ մոռանալով, որ ոգին հաղթել է «դուխին», Եռագույնը՝ սև ու սպիտակին»,- հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

Չնայած սրան, պայքարը հասնելու է իր նպատակին:

Նա ընդգծեց՝ այս շարժումը հայկական օրակարգ, հստակ նպատակ ունենալու մասին է, կարգապահ ու պատասխանատու քաղաքացիներ ունենալու, դիմակայուն ու անվտանգ, կայուն ու հաստատուն պետություն ու խաղաղություն ունենալու մասին է։

Այս շարժումը Ավետյաց երկիր ունենալու մասին է. հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ այդ նպատակին հասնելու համար վերահաստատելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

«Այս ճանապարհի խոչընդոտն այսօրվա իշխանությունը, հատկապես նրա ղեկավարն է, և հետևաբար, նա պետք է հեռանա»,- ասաց Սրբազանը։

«Հեռացիր» վանկարկեցին Հանրահավաքի մասնակիցները։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը իր ելույթում ասաց. «Շատ դժվար փուլ է մեզ սպասում, ժողովո՛ւրդ, մենք պետք է այդ դժվարությունը հաղթենք, հասկանանք, որ ով էլ ստանձնեց պատասխանատվություն, սա նրա համար լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը։ Հայաստանը երբեք այսքան ծանր վիճակում իշխանություն չի փոխել։ Մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը, համախմբել բոլորին, և կապված չլինի ոչ մեկից, բացի սեփական խղճից, ժողովրդից ու պետության շահից։
«Ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Եվ կա արդեն հստակ ձևավորված համախոհություն քաղաքական ուժերի ու ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ»,-ասաց նա։

«Սրբազա՛ն վարչապետ»,- վանկարկեց ժողովուրդը։

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ անցումային կառավարությունը՝ հաշտության կառավարությունը, պետք է լինի մասնագիտական կարողություններով, հմտություններով օժտված, պետք է լինի հայրենատեր և աստվածասեր, հանրահավաքի ժամանակ հայտարարեց

«Հստակ պետք է ունենա օրակարգային երեք ուղղություններ․

Առաջինը՝ ներքին հաշտության օրակարգ՝ հիմնված արդարության և արդարադատության վրա։

Երկրորդը՝ արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց «հակա»-ների քաղաքականություն, ներկա վիճակի սառեցում անի, որը չափազանց դժվար է, որովհետև տեղեկատվության անսահամափակ պակաս կա այս պահին։ Ամեն գնով պետք է սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։ Պետք է ձգտի իրական՝ կայուն խաղաղության՝ ուժին սպառնալիքի կիրառման վերացմամբ, մեր գերների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի իրականացմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական, խորքային բանակցություններ վարելով, ներառյալ՝ արցախցիներիի անվտանգ վերադարձը՝ անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրների լուծմամբ։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ հստակ քարտեզներով։

Երրորդը՝ պետք է պատրաստի արտահերթ կամ հերթական ընտրություններ՝ ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով՝ առանց հավակնելու մասնակցել այդ ընտրություններին»,- անցումային կառավարության օրակարգը ներկայացրեց Բագրատ Սրբազանը։

Բագրատ սրբազանը նաեւ հայտարարեց, որ Վեհափառ Հայրապետին խնդրել է իր 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել:

Նա նշեց, որ նկատի ունենալով լայն շրջանակների՝ վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ իրեն առաջադրելը, Վեհափառ Հայրապետի և հոգևոր եղբայների հետ քննարկումների արդյունքում նշվել է, որ իր հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածությունը։

«Սրբազան վարչապետ»,-վանկարկեց ժողովուրդը։

Ապա Բագրատ սրբազանը կոչ ուղղեց Փաշինյանին․ «Նիկո՛լ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի և պառակտվի, մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ՝ արդյունքում քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի տանելով քաղաքական, արժեքային և բարոյական անդառնալի կործանման՝ ներկա և ապագա սերունդների նզովքին ենթակա։ Հրաժարական տուր։ Սա վերջին հնարավորությունն է՝ քաղաքակիրթ ճանապարհով հեռանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես»։

Բագրատ սրբազանը անդրադարձավ նաև իր՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացին։ Նա ասաց, որ ինքը չի թաքցրել և ասել է, որ երկքաղաքացիություն ունի, իսկ օրենքը սահմանափակում է երկքաղաքացիներին դառնալ վարչապետ։

«Հետևաբար, մենք գործելու ենք օրենքի և Սահմանադրության պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով»,-ասաց նա։

Սրբազանը առաջարկեց երթով կառավարական ամառանոց գնալ եւ եթե այսօր Փաշինյանը չկատարի հրաժարականի պահանջը, վաղվանից ժողովրդի կողմից գործողություններ են սկսվելու։

«Այս րոպեից ուզում եմ ասել՝ եթե մեր պահանջները չիրականանան, վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, անհնազանդության, բողոքի գործողություններով, յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ստիպելու ենք հաշվի նստել ժողովրդի իշխանության պահանջի հետ։

Անհնազանդության, բողոքի խաղաղ գործողություններով ստիպելու ենք ընդունել ժողովրդի պահանջը։ Աշխատանքից ազատելու ենք այն մարդկանց՝ իրենց ղեկավարով հանդերձ, ովքեր մինչև այսօր կեղեքել են մեր մտավոր ու ֆիզիկական կյանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

https://youtu.be/e02GCPK3FlA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company