ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Հանրահավաք Բաղրամյան փողոցում

17 Հունիս 2024

Այսօր՝ հունիսի 17-ին Բաղրամյան փողոցում ընթացող հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ հունիսի 12-ը, երբ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժից բացի, կիրառվեցին նաև լուսաձայնային նռնակներ, նոր խարան է՝ գործող իշխանության ճակատին։

«Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին։ Եվ դա վկայում է, որ ՀՀ քաղաքացին գտնվում է մի մեծ կալանավայրում, մեծ բանտում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հավելեց՝ ամբողջ իրավապահ համակարգը, իր իրական գործունեության փոխարեն, պարզապես լծված է մեկ անձին՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելով:

«Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, հոգիս փառավորվում է․․․ Ուղղակի դա էր բացակայում։ Միայն։ Բայց նույն գործողությունը նույն կերպով, նույն ոգով դրսևորած այս մարդը իրագործեց դա նաև այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնվելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով 2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչերը, հայտարարություններն ու վարքը և զուգահեռներ տանելով 2024-ի հունիսի 12-ին նրա գործողությունների, հայտարարությունների հետ։

«Այն, ինչ գործել է, հավասարազոր է մարտի 1-ին, և միակ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով նաև մյուս պատասխանատուներին ու մեղավորներին։

Նա ընդգծեց՝ այդ օրվա բոլոր դեպքերն արձանագրված են, իրենք իրավական գործընթաց են սկսելու։

Բագրատ Սրբազանը խոսելով ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու հավանականության մասին, ասաց. «Շատ է խոսվել այդ մասին. բոլոր լուծումները քննարկված են: Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն»,-հավելեց նա:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս օրերին 27 ձերբակալված անձինք ազատ արձակվեցին:

«Այսօր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր այցելել կալանքում գտնվող տղաներին։ Բոլորն ասել էին, որ կալանքից դուրս գալուց հետո միանալու են շարժմանը։ Իսկ 27 տղաներն, որոնք արդեն ազատվել են՝ այստեղ են»,- ասաց նա։

Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով։

«Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը բռնում երիտասարդի մազերից քաշում, անասելի դաժանություն է, ողջունում եմ գնդապետ Ազիզյանին, որը կանխեց դա»,- ասաց նա և հավելեց, որ չեն կարող չընդունել, որ ոստիկանների շարքերում կան նաև պատվով ոստիկաններ։ Փաստաբանը վստահեցրեց, որ սահմանն անցած ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության։

Հարությունյանը հայտնեց, որ հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված անձ. «Ունենք դաշնակցական տղաներ, որոնք կալանավորվել են, սա էլ արդեն որերորդ անգամ ՀՅԴ կուսակցության նկատմամբ սկսում են այսպիսի բռնություններ»։

Այս պայքարին այլընտրանք չկա. հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեր վրա կրակել են, մեզ փորձել են վախեցնել, սպառնացել են զենքով ու բանտերով, մարդկանց ապօրինաբար անազատության մեջ են պահել, աշխատանքից ազատման սպառնալիքի տակ՝ փորձել են հետ պահել պայքարին մասնակցելուց, արցախցիներին են թիրախավորել, բայց մենք ցույց ենք տվել, որ բոլոր այդ սպառնալիքների վրա կներեք, բայց թքած ունենք։

Ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր պայքարից»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա ընդգծեց նաև՝ պայքարի մասնակիցները վաղուց են ապացուցել, որ վճռական են։

«Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, ճողոպրել, թաքնվել բունկերներում ու փոխել իրենց պլանները․ է՛լ Սարդարապատի հուշահամալիր չեն եկել, է՛լ կառավարության նիստն են հետաձգել, է՛լ հատուկ միջոցներ են կիրառել, որ ճողոպրեն, բայց մենք չենք ընկճվել ու չենք էլ ընկճվելու։ Մենք ցույց ենք տվել մեր աննահանջ պայքարը»,- ասաց նա։

Հանրահավաքի ավարտին Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ շաբաթ օրը տեղի կունենա երիտասարդական մեծ հավաք: Նա իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ: Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր:

Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք` սեփական ժողովրդի դեմ նռնակ կիրառած իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հաստատ հեռացող է։

Կեղտոտ համակարգի դեմ պետք է գործի արդար և ժողովրդային շարժման համակարգը։ Մեզ համար նահանջ գոյություն չունի, մենք հաղթանակի կհասնենք»,- ասաց Սրբազանը։

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:

Նշենք, որ հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ։ 54 պատգամավորի փոխարեն գրանցվել էր 34-ը։ ՔՊ-ն չմասնակցեց նիստին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company