ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Օնթարիոյի Մարքամ քաղաքին մէջ տեղադրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան որբերու փրկարար Սառա Գորնինկի յուշարձանը

14 Հուլիս 2024

Յուլիս 13-ին, Օնթարիոյի Մարքամ քաղաքի «Յուսոյ անտառ» պուրակին մէջ կայացաւ Հայոյց Ցեղասպանութենէն ճողոպրած որբերու փրկարար գանատացի բուժքոյր Սառա Գորնինկի յուշարձանի բացման արարողութիւնը։

Սառա Գորնինկ ծնած է Գանատայի Նովա Սքոշիա նահանգի Եարմութ քաղաքին մէջ։ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներուն Ամերիկայի Կարմիր Խաչի բուժքոյր եղած է։ 1919-ին Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէի (Near East Relief) կողմէ գործուղուած է Փոքր Ասիա՝ օժանդակելու թրքական սպանդներէն փրկուած յոյն, հայ եւ ասորի գաղթականներուն: Գորնինկ փրկած է Հայոց Ցեղասպանութենէն ճողոպրած հազարաւոր հայ որբեր: Իբրեւ բուժքոյր, 1919 թուականին որոշ ժամանակահատուածի մը ընթացքին գործած է Հայաստանի Հանրապետութեան մէջ եւ օգնութեան ձեռք երկարած հարիւր հազարաւոր հայ գաղթականներու, որոնցմէ շատեր վարակիչ հիւանդութիւններէ կը տառապէին: Գորնինկ մահացած է իր ծննդավայր Եարմութի մէջ, 1969-ին, 97 տարեկանին:

Մարքամի քաղաքապետութեան եւ Թորոնթոյի Հայ Կեդրոնի նախաձեռնութեամբ Սառա Գորնինկի յուշարձանի բացման արարողութեան հանդիսավարն էր ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան ներկայացուցիչ Ալիք Պարսամեան, որուն բացման խօսքէն ետք Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հովիւ Տ. Վարդան Ծ. Վրդ. Թաշճեանի աղօթքով սկիզբ առաւ հանդիսութիւնը։ Յատուկ ուղերձներով ելոյթ ունեցան Մարքամի քաղաքապետ Ֆրանք Սքարփիթի, Եար մութի քաղաքապետ Փամ Մուտ, Գանատայի խորհրդարանի անդամներ Հելենա ժազէք, Փոլ Չիանկ եւ Պրատ Րետեքոփ, Օնթարիոյի նահանգային խորհրդարանի անդամներ Լոկան Քանափաթի եւ Արիս Պապիկեան, Թորոնթոյի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Նշան Աթիքեան, որոնք դրուատեցին իր կեանքը մարդկութեան նուիրաբերած գանատացի բուժքոյր Սառա Գորնինկի բարեգործական առաքելութիւնը։

Քօղածածկոյթի վերացման արարողութիւնը կատարեցին քաղաքապետներ Ֆրանք Սքարփիթի, Փամ Մուտ, ինչպէս նաեւ Թորոնթոյի Հայ Կեդրոնի նախագահ Վահան Աճեմեան ու Թորոնթոյի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Նշան Աթիքեան։

Հանդիսութեան գլխաւոր պատգամաբերն էր Sara Corning Centre for Genocide Education հիմնարկի հիմնադիր՝ Րաֆֆի Սարգիսեանը, որ ներկայացուց եւ արժեւորեց Սառա Գորնինկ մարդասէրի կեանքն ու գործունէութիւնը։

Յուշարձանի հեղինակն է գանատահայ քանդակագործ Կարէն Պետրոսեան։ Նշենք, որ 14 Սեմպտեմբեր 2019-ին, Գանատայի Եարմութ քաղաքի պատմութեան թանգարանի շրջափակէն ներս, տեղի ունեցաւ բացումը Հայոց Ցեղասպանութեան որբերու փրկարար Սառա Գորնինկի արձանին, որուն հեղինակ-քանդակագործն է կերպարուեստագէտ Կարէն Պետրոսեանը, իսկ մեկենասները՝ տէր եւ տիկին Սիմոն եւ Մարալ Հասերճեանները:

Գորնինկի գործունէութիւնը առաւել եւս հանրածանօթ դարձնելու նպատակաւ 2016-ին ստեղծուեցաւ «Սառա Քորնինկ» կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ 2011-ին Թորոնթոյի Ցեղասպանութեանց Ուսմանց կեդրոնը անուանակոչուեցաւ Սառա Գորնինկի անուամբ:

Լուսանկարները՝ Իշխան Ղազարյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company