ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Արցախի սկաուտները Շվեդիայում մասնակցել են միջցամաքային համաբանակումի

03 Օգոստոս 2024

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի 10 սկաուտներից կազմված խումբը հուլիսի 13-ից 19-ը մասնակցել է Շվեդիայում կազմակերպված միջցամաքային համաբանակումի, որին ներկա էին 10 երկրների պատվիրակություններ։ Բանակումն անց է կացվել Վասար-Օ սկաուտական կղզում։ Արցախցի սկաուտների համար դա երկրորդ ճանապարհորդությունն է այլ երկիր, և այս անգամ ևս նրանք հիանալի տպավորություններով են վերադարձել Հայաստան․ նոր բացահայտումներ, նոր ծանոթությունններ ու հագեցված օրեր․․․ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Սանդրա Վարդանյանը Հայաստանի պատվիրակության հետ մեկնել էր Շվեդիա և ամեն մի հարցում երիտասարդների կողքին էր՝ պատրաստ օժանդակելու ընթացիկ աշխատանքներին։

Վիկտորիա Մկրտչյան

-Մեր խմբում 19 հոգի էինք, 10-ը՝ Արցախից, 9-ը՝ Հայաստանից և մեկ հոգի Հայաստանի վարչությունից։ Մեր օրերը շատ բովանդակալից էին, ու մոտ մեկ շաբաթ տևած բանակումի ընթացքում շուրջ 170 մասնակից առաջնորդվել է սկաուտների ամենակարևոր կարգախոսներից մեկով՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Կարգապահությունն ու մաքրությունը ճամբարում առաջանային կարևորություն ունեն ու մեզանից յուրաքանչյուրը հավատարիմ է մնացել այդ կանոններին։ Վառ տպավորություններով, նոր գիտելիքներով ու հմտություններով ենք վերադարձել տուն:

Լիլիթ Բաղդասարյան

-Շատ մեծ սպասելիքներ ունեինք, ու կարելի ասել, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացվել են, քանի որ ծրագիրն ու պատասխանատուների կազմը շատ լավն էր։ Մեր երկրորդ ճանապարհորդությունն էր՝ Լիբանանից հետո։ Շրջափակման պատճառով չենք կարողացել մասնակցել մի շարք ծրագրերի։ Վերջին ՀՄԸՄ բանակումին, որ տեղի է ունեցել Բյուրականում, մենք միացանք օնլայն։

Շվեդիան մեզ համար բացահայտումների երկիր էր՝ իր մշակույթով և բնությամբ։ Թեկուզ բոլորս հայ էինք, բայց ներկայացնում էինք տարբեր երկրների մշակույթ։ Ոչ մի նմանություն չունեինք իրար հետ և զարմանքով էինք հետևում միմյանց, որը նույնպես հետաքրքիր էր։ Ծրագիրը հագեցած էր։ Բանակումը կազմակերպվել է հենց սկաուտական կղզում, ու երբ իմացել ենք այդ կղզու պատմությունը, մեծ հպարտություն զգացինք, որ մասնակիցն ենք այդ ծրագրի։ Այդ օրերի ընթացքում կարողացանք լրիվությամբ բացահայտել կղզին, եղանք նրա ամեն մի մասում։ Մթնոլորտը շատ անկաշկանդ էր ու մենք՝ որպես արցախցի, միշտ ուշադրության կենտրոնում էինք։ Այդ օրերը մեզ համար տպավորիչ ու անմոռանալի կմնան։

Լիզա Գրիգորյան

-Ծրագրի ամենահետաքրքիր մասը անվանաքարտեր (բեյջ) ստանալն էր, որը տրամադրվում էր ըստ մեր ունեցած ունակությունների։ Սկաուտները ակտիվություն էին ցուցաբերում, որ հաղթող ճանաչվեն՝ ճաշ պատրաստելու, թիավարելու, մագլեցելու, լեռնագնացության, ձեռային աշխատանքների և այլ հմտությունների համար։ Կազմակերպվում էին տարբեր մրցույթներ, խաղեր, արշավներ։ Մեզ համար հետաքրքիր ու համով էին նաև շվեդական ճաշատեսակները։

Բանակումի փակումից հետո կազմակերպվել է տոնախմբություն, երեկոյան խարույկահանդես։ Տպավորիչ էին ազգային պարերը, որ ներկայացվել են այդ օրը։ Բոլորն էլ հայեր էին, սակայն բոլորի մոտ ամեն ինչ ուրիշ էր՝ անգամ հագուկապը, կյանքին նայելը։ Պարերն էլ մատուցվում էին յուրովի։ Միևնույն ժամանակ ուրախալի էր, որ երիտասարդներից յուրաքանչյուրը ծնվելով եվրոպական տարբեր երկրներում, միևնույն է, իրենց հայ են համարում, խոսում հայերենով և հպարտանում իրենց ծագմամբ։ Այդ օրը Արցախի վերաբերյալ երգեր հնչեցին, և յուրաքանչյուրի դեմքին ցավ էր նկատվում։ Ու մենք կրկին համոզվեցինք, որ Արցախի կորուստը համընդհանուր ցավ է։ Տպավորիչ էր վերջին օրվա ընդհանուր աղոթքի ծիսակատարությունը։

Արցախցի սկաուտներն ավարտեցին հերթական բանակումը և, իհարկե, սպասում են նոր բանակումների կազմակերպման, որոնք հոգեպես ու ֆիզիկապես կրթվելու, հայրենիքի համար պիտանի լինելու ևս մի հնարավորություն է նրանց համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանի

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բացվեց Շիրակի ազդեցիկ

17 Հուլիս 2026
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company