ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութիւնը Վանաձորում 11-րդ անգամ ճամբար է կազմակերպել երեխաների համար

10 Օգոստոս 2024

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութիւնն արդէն 11-րդ անգամ Հայաստանի Լոռու մարզի մարզկեդրոն Վանաձորում ճամբար է կազմակերպում երեխաների ու պատանիների համար։ Այս տարի Գանատայից Հայաստան է ժամանել ճամբարի 10 վարիչ, մէկ տնօրէն, մէկ կազմակերպող։ Հայաստանի Երիտասարդական միութիւնից, Գանատայից ժամանած ընկերներին միացել է 7 ՀԵՄ-ական՝ (ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն) որպէս վարիչ։ Ճամբարն ունի աւելի քան 200 մասնակից։ Նրանց մեծ մասը Վանաձորից են, կան նաեւ Արցախից բռնի տեղահանուած երեխաներ։

Վանաձորի ճամբարի մասնակից Մանէ Ղարաբեկեանն ասում է՝ երեխաները հաճելի օրեր են ունենում ճամբարում։ Նրանք արդէն նոր ընկերներ են գտել։ Վարիչները հոգատար են եւ ջանում են նոր գիտելիքներ փոխանցել երեխաներին։

Ճամբարի տնօրէնուհի Լիա Տէրտէրեանը 4-րդ անգամ է հայրենիքում։

«Այս տարի մեր ճամբարի թեման Արցախն է։ Խմբերն անուանակոչուել են Արցախի շրջանների անուններով։ Երեխաների հետ աշխատելը շատ հաճելի է։ Էներգիայով լեցուն են, միշտ պատրաստ նոր գիտելիքներ իւրացնելու», «Հորիզոն»-ի հետ զրոյցում պատմում է Լիա Տէրտէրեանը։

Ստեփանակերտից տեղահանված Հայկուհի Գրիգորյանը քրոջ՝ Ադրինէի հետ է ճամբարին մասնակցում։ Ասում է՝ առօրյան հագեցած է․ արդեն նոր ընկերներ են գտել, նոր երգեր ու սպորտային խաղեր սովորել, հայոց պատմութիւնից հետաքրքիր դրվագներ լսել։ Հիմա Հայկուհու ընտանիքը Վանաձորում է ապրում, բայց նրա սիրտն Արցախում է։

«Կարօտում եմ Արցախը», յուզմունքը դժուարութեամբ զսպելով՝ ասում է 10-ամեայ Հայկուհին, մի քանի վայրկեան լռում, յետոյ արցախցուն յատուկ ձեւով ուժ է գտնում, շունչ քաշում ու աւելացնում․ «Ես հաւատում եմ, որ վերադառնալու ենք Արցախ»։

11-ամեայ Ատրինէն քրոջ հարցազրոյցից յետոյ միանում է զրոյցին ու աւելացնում՝ ինքն էլ է վստահ, որ պիտի վերադառնան Արցախ։ «Առանց Արցախի կեանք չկայ»,- ասում է Ատրինէն։

10-ամեայ Էլեն Մկրտչեանն էլ է Ստեփանակերտից տեղահանուել։ Ասում է հիմա Վանաձորում է ապրում, ճամբարում էլ հետաքրքիր է անցնում առօրեան, բայց շատ է կարօտում Արցախի տունը, ընկերներին, ընտանի կենդանիներին․․․

Ճամբարի վաիչ Վայք Աճէմեանն առաջին անգամ է հայրենիքում։ Արդէն հասցրել է լինել Հայաստանի մարզերում։

«Մեր առաքելութիւնն է մարզել այս պատանիներին, որպէսզի նրանք իրենց առաքելութեանը հաւատարիմ ՀԵՄ-ականներ ու դաշնակցականներ դառնան։ Երեխաների հետ զրոյցները տպաւորիչ են։ Երէկ, օրինակ, արդարութեան մասին էինք խօսում եւ նրանց կարծիքներից ու տեսակէտներից տպաւորուեցի։ Այստեղ երեխաները միշտ ժպտերես են ու աշխոյժ։ Նոյնիսկ այս շոգ եղանակին աշխուժօրէն մարզւում են, վարժութիւններ կատարում»,- պատմում է Վայք Աճէմեանը։

Գանատայի Երիտասարդական միութեան անդամ Վանէ Տիմիթեանը Գանատայում նաեւ Պատանեկան միութեան վարիչ է, բայց Վանաձորում առաջին անգամ է որպէս վարիչ առաքելութիւն ստանձնել։

«Այստեղ օրերս շատ հետաքրքիր են անցնում։ Երեխաների մէջ այնքան հայրենասիրութիւն կայ, այնքան սիրով են նոր գիտելիքներ իւրացնում։ Նրանց հետ մեծ սիրով եմ աշխատում»,- պատմում է Վանէ Տիմիթեանը։

Ճամբարի մասնակիցները պարբերաբար հիւրեր են ունենում, զրուցում մեր հայրենիքին, հաւատին ու եկեղեցուն, ազգին, ազգային արժանապատուութեանն առնչուող տարբեր թեմաների մասին։ Նրանք արդէն հանդիպում են ունեցել հոգեւորականի հետ, այցելել եկեղեցի։ Օրերս ճամբարը հիւրընկալել էր «Որդիների կանչ» հասարակական կազմակերպութեան համահիմնադիրներ Արա Ռոստոմեանին՝ Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած Յակոբ Ռոստոմեանի հօրը եւ նոյն պատերազմում զոհուած Մխիթար Գալէեանի մօրը՝ Աստղիկ Գալէեանին։

Արա Ռոստոմեանը հպարտօրէն է նայում երեխաներին, որոնք այսօր հայրենասիրական ոգով են դաստիարակւում ու պիտի արժանի լինեն այն հերոսներին, որոնք զոհուեցին յանուն մեր սուրբ հայրենիքի։

«Սփիւռքահայ երիտասսարդներն իրենց գիտելիքներն են փոխանցում Հայաստանում ապրող երեխաներին։ Ուրախ եմ, որ մեր երեխաները դաստիարակւում են այս ոգով, ազգային արժէքներով են սնւում։ Յուսամ, որ նրանք աւելի խորութեամբ կ’ուսումնասիրեն մեր պատմութիւնը, կ’իմանան, կը կարդան նաեւ մեր տղաների հերոսական պայքարի մասին ու կը մեծանան որպէս նրանց արժանի սերունդ»,- ասում է Աստղիկ Գալէեանը։

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մովսէս Արզումանեանն էլ յիշեցնում է՝ այս օրերին, ցաւօք, հայութեան շրջանում ապազգային գաղափարներ են արծարծւում, ուստի չափազանց կարեւոր է, որ երեխաների հետ վարիչները զրուցեն ազգային արժէքների, ազգային արժանապատուութեան ու հայրենիքի մասին։ Ճամբարի թեման Արցախն է, թեմաները յատուկ ընտրուած են։

«Մինչեւ օրս խօսել ենք արդարութեան, հաւասարութեան, միասնականութեան, քաջութեան, մարտունակութեան,, պայքարելու, զինուորականութեան եւ բոլոր այն թեմաների մասին, որոնց մասին պէտք է իմանայ հայը։ «Հայ» ասուածն արժէքներ կրող հզօր մարդն է, որ պիտի իր արժէքներով, ֆիզիքական ու մտաւոր կարողութիւններով պաշտպանի իր երկիրը, շէնացնի հայրենիքը։ Հենց այս արժէքները երեխաներին փոխանցելն է մեր առաքելութիւնը։ Կարող եմ ասել, որ մեր վարիչները շատ լաւ գործ են անում, այս արժէքները, գիտելիքները փոխանցում են մեր պատանիներին»,- եզրափակում է Մովսէս Արզումանեանը։

Յասմիկ Բալէեան
Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company