ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները

02 Սեպտեմբեր 2024

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը «Վերադարձ» խորագրով միջոցառմանը.

Սիրելի հայրենակիցներ,

առաջին անգամ Արցախի ժողովուրդն իր անկախությունը նշում է իր հող ու ջրից կտրված, հայրենի Արցախից դուրս։ Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմության մեջ հայոց անկախ պետականության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն։

Այսօր պահն է հասկանալու, թե ինչ տեղի ունեցավ և ինչպես։ Մի բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի խոսքերով ասած՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության վերջին էջը։

Թե ինչու՞ հասանք այս օրվան, և ինչպե՞ս հաղթանակած ժողովրդին հնարավոր եղավ տանել պարտության, կարելի է բերել իրար լրացնող բազմաթիվ պատճառներ։ Բայց գլխավորն, ըստ իս, մեկն է՝ հետևողականորեն արժեզրկվեց մեր համազգային հաղթանակը, վարկաբեկեցին այդ հաղթանակն ապահովված հերոսները և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբյուրներից։ Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը ստորադասվեց 2018-ին կատարվածին, թե ինչպես մեր միջից մեկի լեզուն պտտվեց ասելու, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի, թե ինչպես մյուսն էլ հայտարարում է, որ մինչև 2018 թիվը մի ողջ ժողովուրդ ըստ էության սխալ է ապրել պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։ Բայց ահավորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր հաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասյունները. հայությունը միավորող, հային հայ պահող և մեզ հաղթանակներ ապահոված ամեն ինչ հետևողականորեն ավերվում է։

Ավելի կոնկրետ.

– Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը կենսատու աղբյուրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորվում ու ցամաքեցվում է,

-հայության գոյությունը, ինքնությունն ու նկարագիրը պահպանելուն կոչված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և համազգային կառույցները հետապնդվում և հալածվում են,

– «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչված Հայոց Բանակը կորցնում է իր դերն ու նշանակությունը,

-ժողովրդի իշխանությունն ապահովելուն կոչված ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետության և իշխանության նույնացմանը, իսկ նույն այդ կարգը պաշտպանելու կոչված ուժային կառույցները վեր են ածվել սոսկ վարչապետի պահակազորի։

Եվ, վերջապես, դեպի ամբողջական կապիտուլյացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի ավարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտավորությունից։

ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարվեցին, արդյունքը չուշացավ՝ եղավ Արցախի հայաթափումը։

Հայաստանի անկախության մասին Հռչակագրից հրաժարվելու անխուսափելի հետևանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականության կորուստը և Հայաստանի թրքացումը։ 1988 թվականին մեր սերնդի համար ակնհայտ էր կապը Արցախի ազատագրության և Հայաստանի անկախության միջև։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից ու տարածքներից, եթե չլիներ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակը։

Չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատված է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ վարչախումբը լծվել է ազատամարտի արդյունքները մսխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թե ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թե՝ տվեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանությամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, հայտնվում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առավել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպես դու ոչ թե հաշտություն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապես ստիպում ես քեզ՝ հաշտվել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտված և պարտությամբ հպարտացող ցանկացած մեկի ճակատագիրը։

Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հավատամքն է պարտվողականությունն ու զիջողականությունը, և, որպես հետևանք, այս կառավարությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնավորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Ավելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։ Ակնհայտ է, որ այդ խաղաղություն կոչվածի երաշխավորն է լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմությամբ գիտի, թե ինչ է լինում, երբ ցեղասպանը պետք է երաշխավորի իր անվտանգությունը: Եվ ուրեմն, եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտյան Ադրբեջանի։

Բավ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ, որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ և առաջ պետք է բխի Հայաստանի անկախության մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդվող նոր ազգային իշխանություններն առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկեն հետևյալ ուղղություններով.

-վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, սեփական ինքնությունը,

-վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,

– ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար,

– Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա, որպես նախապայման, առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը։

-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,

-ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել, մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի ու հաղթանակներ կերտած ժողովրդի։

Ազատագրենք մեր հոգիները, փակենք պարտության այս էջը, որ արցախցին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր Սյունիքով մնա հայակական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու հաղթական։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company