ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Ելույթներ

Ադրբեջանը չի կարող մարսել իր պատերազմական հանցագործությունները

02 Սեպտեմբեր 2024

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ելույթը՝ «Վերադարձ» խորագրով միջոցառմանը․

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, գերաշնորհ Սրբազան հայրեր, պատվարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ

2020թ․ սեպտեմբերից սկսած Հայ դատի համաշխարհային ցանցը, միջազգային հարաբերությունների խիստ անբարենպաստ պայմաններում, պարբերաբար ստիպված է եղել իրականացրել քաղաքական առաջնահերթությունների և գործունեության հիմնական ուղղությունների մարտավարական փոփոխություններ՝ իր առջև դնելով նոր իրավիճակային խնդիրներ։

Ըստ այդմ, Հայ դատի համակարգի ներկա առաջնահերթություններն են․

1.Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
2.Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների ազատ արձակումը
3.Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը
4.Արցախահայության հումանիտար օժանդակությունը
5.Հայաստանին տնտեսական և ռազմաքաղաքական օժանդակության տրամադրումը, ադրբեջանական հերթական ագրեսիայի կանխումը
6.Մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրությունը և միջազգային իրավաքաղաքական գործընթացների նախաձեռնումը
7.«Եվրոպացիները հանուն Արցախ»-ի հարթակի օրինակով, միջազգային և տարածաշրջանային հարթակների ստեղծումն ու օժանդակությունը
8.Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությունը
9.Խորհրդաժողովների, քննարկումների, հայկական և միջազգային պատվիրակությունների փոխադարձ այցելությունների միջոցով միջազգային իրազեկվածության բարձրացումը և այլն։
Սրանցից յուրաքանչյուրի հետևում խիստ յուրահատուկ, բարդ ու տևական աշխատանքներ են, որոնց միայն արդյունքներն են, որ երբեմն հրապարակվում են։

Վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում՝

1.Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ կիրառման մեջ է մտել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որով արգելվում է ամերիկյան կառավարության որևէ օժանդակություն Ադրբեջանին։ Ավելին, 2023թ․ դեկտեմբերին Կոնգրեսը միաձայն ընդունել է S․ 3000 բանաձևը՝ նպատակ ունենալով վերացնել 907-րդ բանաձևի ամենամյա շրջանցման նախագահական իրավասությունը։ Ներկայումս Կոնգրեսում իրավական ընթացակարգերի մեջ են մեզ համար կարևոր նշանակության՝ շուրջ մեկ տասնյակ նախագծեր։
2.Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվում է բավական ներկայացուցչական մի միջոցառում, որի քննարկման առանցքը լինելու է վերադարձի իրավունքի ապահովման գործում ամերիկյան առաջնորդության ապահովումը։ Նույն օրը նախատեսվում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը Կոնգրեսի՝ մարդու իրավունքների հանձնաժողովում։
3.Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործողությունների արդյունքում նաև Եվրոպական խորհրդարանն այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ թերևս ամենաօբյեկտիվ միջազգային կառույցն է, որի քաղաքական դիրքորոշումներն արտացոլվել են վերջին տարիների ընթացքում ուղղակի կամ անուղղակի Արցախին վերաբերող ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ընդունմամբ։ Խիստ զգուշավոր լավատեսությամբ ցանկանում ենք նշել, որ փոփոխություն է նշմարվում նաև ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշումներում՝ մասնավորապես Հայաստանի անվտանգության և արցախահայության վերադարձի իրավունքի համատեքստում։
4.Ըստ ամենայնի առաջիկայում համաեվրոպական մակարդակում կարձանագրենք նոր հաջողություններ՝ քաղաքական և քարոզչական բնույթի։
5.Հայ դատի Կանադայի հանձնախմբի նպատակաուղղված աշխատանքների արդյունքում, որոնք հանգեցրեցին նույնիսկ պետական հետաքննության՝ Կանադական կառավարությունը Ադրբեջանի նկատմամբ կիրառում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման էմբարգո։
6.Վերջին ամիսների ընթացքում միջազգային հարաբերություններում կարևոր երկու կենտրոններում Հայ իրավական կենտրոնի կողմից մուտք են արվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 42 ներկայացուցչի նկատմամբ պատերազմական հանցագործության դրվագներով պատժամիջոցների կիրառում և իրավական պատիժ պահանջող թղթածրարներ, որոնք ներկայումս անցնում են ընթացակարգային փուլեր։
7.Նմանաբնույթ աշխատանքները շարունակվում են նաև մի շարք երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ գործակցաբար իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ։

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման պահանջը Հայ դատի համակարգի կողմից որդեգրվել է ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, ներկայումս այն միջազգային լայն ընկալունակություն ունի։ Վերադարձի իրավունքի խնդիրը պաշտոնապես կարևորվել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Իրանի և այլ երկրների ու վերպետական կազմակերպությունների կողմից։ 2023թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում արցախահայության վերադարձի իրավունքի իրացման դրույթ պարունակող՝ Ֆրանսիայի կողմից տարածված հայտարարությանն են միացել ավելի քան երեսուն եվրոպական պետություններ։

Սիրելի հայրենակիցներ, իրավունք թե՞ քաղաքական շահ դիլեման մշտապես եղել է միջազգային հարաբերություններում։ Անվիճելի է, որ միջազգային քաղաքական գործընթացների վայրիվերումների պայմաններում քաղաքական շահը առաջին պլան է մղվում, սակայն չի կարելի թերագնահատել այն հսկայական կազմակերպական դերը, որ իրավունքն ունի։

Հետևաբար մենք հետքայլի իրավունք չունենք, հատկապես այն պարագայում երբ թշնամին, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրավմամբ, Հայ դատի համակարգի դեմ սանձազերծել է կեղծիքի ու ստի հերթական արշավը՝ հատկապես Ամերիկայում և Եվրոպայում։ Ադրբեջանը չպետք է և չի կարողանալու մարսել իր պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ հնարավորությունը։ Իրավունքի և ուժի համադրման պարագայում մենք կարո՛ղ ենք հաջողության հասնել։

Արցախն իր անկախությունը հռչակել է միջազգային իրավունքի հետ անխոցելի համաձայնությամբ։ Դրան հակադրված ադրբեջանական ագրեսիան զուրկ է որևէ հիմնավորումից։ Ավելին, իր պատերազմական հանցագործություններին 2023թ․ Ադրբեջանը ավելացրեց ևս մեկը՝ իրեն դիրքավորելով որպես «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիայի հանցակազմը գործադրած պետություն՝ ապագայում դրանից բխող բոլոր հետևանքներով։

Թշնամական պետությունում սրա մասին շատ լավ գիտեն։ Գիտեն նաև, որ փոքր պետությունների համար միջազգային հարաբերություններում հաճախ բացվում են կարճաժամկետ հնարավորությունների պատուհաններ, երբ նախկինում ձևավորված ստատուս քվոն կարող է անկանխատեսելիորեն փոխվել։ Նրանք վախենում են մեր ժողովրդի պայքարի հաջորդ փուլից ու իրենց համար նպաստավոր այս ժամանակաշրջանի ավարտից, որն արդեն ուրվագծվում է։

Սիրելի հայրենակիցներ, մեր անասելի կորուստների համատեքստում վերն ասվածը գուցե շատ փոքր թվա, սակայն մեծ ու արժեքավոր է այն ուղերձը, որ մեր համեստ հաջողություններն ունեն․ այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Ուժի կիրառման արդյունքում միայն խորացել են հակամարտության հետևանքները։ Հակամարտության լուծում չի արձանագրել դրա իրավասությունն ունեցող կամ հակամարտության բանակցային գործընթացում միջազգայնորեն ներգրավված որևէ կողմ։ Հանուն ազատության, անկախության և ի վերջո՝ հանուն միացման մեր պայքարը չի՛ ավարտվել։

Շնորհակալություն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company