ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Սրբազան շարժման բազմահազարանոց հավաքը Մարզահամերգային համալիրում

22 Սեպտեմբեր 2024

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սրբազան շարժման բազմահազարանոց հավաքը, որի նպատակը վճռական պայքարի սկիզբը հայտարարելն էր:

Հավաքը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով: Տերունական աղոթք եւ օրհնության խոսք փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հավաքին ցուցադրվեց ֆիլմ՝ Սրբազան պայքարի նախորդ ամիսներին կազմակերպած գործողություններից;

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմելով հավաքի մասնակիցներին՝ ասաց. «Այդ կռիվը տվել ենք, մեր վրա մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ: Ու ուզում եմ ասել, որ պայքարը չի ավարտվել և հենց հիմա շարունակում ենք և շարունակելու ենք ու հասնելու ենք հաղթական ավարտին, որովհետև դուք ոչ մեկից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից»,-ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը դիմեց դահլիճում ներկա արցախցիներին. «Ես ուզում եմ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հյուր չեն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է և այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո մենք վերադառնալու ենք մեր Արցախ, վերադառնալու ենք մեր տները»։

Հավաքի ժամանակ ցուցադրվեց տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի ստերի և չկատարած խոստումների մասին:

Ելույթ ունեցան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը, արցախցի Արեգա Հովսեփյանը:

Հավաքի ավարտին Բագրատ Սրբազանը հայտարարարեց. Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։

«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։ Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,-հայտարարեց նա։

Հավաքից հետո Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու անմեղ զոհերի հիշատակը։

«Կոչում ունենք Ծիծեռնակաբերդ այցելել և ուխտ կնքել, որ այս պայքարի մեջ անդավաճան ենք մնալու»,-ասաց նա։


տեսանյութն այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պետք է լինի հստակ ու անդր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Որոշուած Է Իրանը Քանդել. Յետո՞յ

Իրանին շնորհուած տասնօրեայ պայմանաժամի աւարտին միօրեայ երկարաձգում մը յայտարար

09 Ապրիլ 2026
Ակնարկ. 10-րդ Կէտի Հարցականը

Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ժամանակաւոր զինադուլ հաստատուած է: Ուաշինկթ

09 Ապրիլ 2026
Ներկայացվեց «Հայաստան» դաշինքի նախընտր

Ապրիլի 8-ին, Կոնգրես հյուրանոցում «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությու

08 Ապրիլ 2026
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company