ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Սա հարթակ է, որով կարող ենք առաջ տանել հայկական շահերն ու ներկայացնել հայկական խնդիրները

14 Հոկտեմբեր 2024

Yerkir.am-ը տեսակապով զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու, Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության նորընտիր գլխավոր քարտուղար Սարինե Աբրահամյանի հետ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Շատ դժվար իրավիճակ է մեզ համար ստեղծում Փաշինյանի կառավարությունը


Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել ՀՅԴ անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինե Աբրահամյանը: hraparak.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:

-Այս միությունն ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս։

-Այն ամենամեծ քաղաքական միությունն է, ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, աշխատավորական կուսակցությունների երիտթևեր, և ուսանողական միություններ, տարբեր կազմակերպություններ։ Սա շատ կարևոր և մեծ հարթակ է։ Կան մայր կուսակցությունների երտթևերի մասնաճյուղեր, որոնք ղեկավարում են երկրներ՝ Գերմանիան, Իսպանիան, Նոր Զելանդիան և այլն, որոշ երկրներում նաև ընդդիմություն են։ IUSY-ին մի ճանապարհ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց կամ իրենց երկրներում, կամ միջազգային ասպարեզում դառնալ քաղաքական գործիչներ։ Օրինակ, նախկին նախագահը դարձավ Նոր Զելանդիայի վարչապետ, Իտալիայից ունենք գլխավոր քարտուղարներ, որ հետո ստանձնել են արտգործնախարարի պաշտոն, վերջին երկու գլխավոր քարտուղարները հիմա Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներ են։ Սա շատ կարևոր հարթակ է, ստեղծում է մեզ համար շատ կարևոր կապեր, որոնք մենք կարող ենք օգտագործել մեզ համար՝ մեր հայության համար կարևոր խնդիրներ լուծելու, Հայ դատի հարցերն առաջ քաշելու համար։ Նաև առիթ է հանդիսանում, որ ապագայում կարողանաս ինչ-որ կարևոր պաշտոններ ստանձնեն; Օրինակ, այսօրվա Գերմանիայի կանցլեր Շոլցը ժամանակին եղել է IUSY-ի փոխնախագահը։

-Անդրադառնանք թուրք-ադրբեջանական քարոզչությանը, որին ականատես եք լինում նաև այդ կառույցում։

-Ունենք մեկ անդամ կազմակերպություն Թուրքիայից և մեկ դիտորդ անդամ կազմակերպություն։ Մեկը Գարո Փայլանի կազմակերպությունն է, որը բավականին պրոհայակական և պրոքրդական կազմակերպություն է, իսկ մյուսը քեմալիստական կազմակերպություն է, բայց իրենք իրենց համարում են Թուրքիայում ձախակողմյան, առաջադեմ կուսակցություն։ Անցյալ Կոնգրեսին իրենք դիմում ներկայացրեցին՝ դիտորդ-անդամ դառնալու համար։ Տարիներ շարունակ մենք աշխատանք էինք տարել ու հասել նրան, որ IUSY-ում կոնկրետ ստանդարտներ լինեն, այսինքն, անդամակցել ցանկացողները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության փաստն ու հայերին հատուցման անհրաժեշտությունը, դա բանաձևով հստակորեն ամրագրված է։ Բացի դրանից վերջին պատերազմի ժամանակ եղավ հստակ հայտարարություն, բանաձևեր ընդունվեցին, որ IUSY-ին ճանաչում է Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Երբ որ քեմալիստները ցանկացան դառնալ լիիրավ անդամ, մենք հետաքրքրվեցինք Արցախի և Ցեղասպանության շուրջ։ Նրանք չկարողացան բավարարող պատասխան-դիրքորոշում ներկայացնել, և այդ առումով ամբողջ IUSY-ին չընդունեց, որ նրանք դառնան լիիրավ անդամ։

-Իսկ ընդհանուր առմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի քարոզչական աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ հստակ, շատ ուժեղ է իրենց քարոզչամեքենան աշխատում մեր դեմ և ունեն տարբեր ռեսուրսներ, ինչը ցավոք, մենք չունենք։ Մենք հայկական պետական միջոցներ չունենք․ «հայ դատի» գրասենյակներն ու հանձնախմբերը դա անում են սեփական միջոցներով և այդ քարոզչամեքենայի դեմ փորձում են պայքարել։ Երևի տեսած կլինեք, որ Caliber.az-ը իբրև թե հայկական մաֆիայի ցանց էր հրապարակել, որը COP29-ի վարկանիշն է փորձում գցել, փորձում է ամեն ինչ անել, որ Արդբեջանին սևացնի։ Այսինքն, մենք մեր բոլոր ուժերով ամեն ինչ անում ենք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու համար այն, ինչ կա, նաև հասարակական կարծիք ձևավորենք, որ COP29-ի համար ճիշտ և տրամաբանական ընտրություն չի Ադրբեջանը։ Փորձում ենք ներկայացնել, որ ավտորիտար երկիր է, որ այնտեղ իրենց քաղաքացիները ազատություններ չունեն։ Փորձում ենք հասարակական կարծիք ձևավորել։ Ես և ՀՅԴ երիտասարդականը IUSY-ի և այլ կազմակերպությունների մակարդակով, որոնց անդամակցում ենք, բոլոր այդ հարթակներում փորձել ենք և բավականին հաջող է եղել։ Այս կազմակերպություններն ունեն շատ հստակ արժեքներ և սկզբունքներ, որ պետությունները պետք է լինեն ժողովրդավար, ազգերը պիտի ինքնորոշվելու հնարավորություն ունենան, պետությունները պետք է կարողանան իրենց քաղաքացիների շահերը պաշտպանել՝ հավասարություն, ազատություն և պաշտպանություն լինի։ Բայց հեշտությամբ չի լինի, կան թուրքամետ կազմակերպություններ, իրենք էլ իրենց կապերն ունեն, աշխատանքները ունեն: Օրինակ, գերմանացիների հետ շատ հզոր կապեր ունեն, ուզում եմ ասել, որ շատ հեշտությամբ չի լինում, սակայն շատ հստակ ռազմավարություն ունենք այս ամենի նկատմամբ, որ կարողանում ենք հաջողացնել այս աշխատանքը։

-ՀՀ ներկա իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանության ճանաչման օրակարգից հրաժարվելը, քաղաքական այս գիծն ի՞նչ դեր են խաղում։

-Այսօր դա ամենամեծ խանգարիչ հանգամանքն է։ Եթե մենք միջազգային մեր գործընկերներին ասում ենք, որ պետք է պայքարենք Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի համար, պետք է պայքարենք, որ իրենք ինքնորոշվելու, իրենց կամքն արտահայտելւ հնարավորություն ունենան։ Մեզ էլ ասում են՝ լավ եք անում, որ պայքարում եք, մենք էլ կիսում ենք ձեր երկրի արժեքները, բայց ձեր երկրի կառավարությունն ասում է լրիվ հակառակը; Շատ դժվար վիճակի մեջ է մեզ դնում այս կառավարության մոտեցումը, դիրքորոշումը։ Բայց մյուս կողմից մենք նաև ներկայացնում ենք, որ սա ազգի, երկրի քաղաքացիների կամքը չի, որ դրսևորվում է։ Մենք ներկայացնում ենք, թե ինչպես է Փաշինյանն իր կամքը ներկայացնում, պարտադրում, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ 2022-ին բավականին ուժեղ հայտարարություն ընդունվեց IUSY-ի կողմից, երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի, արցախցիների կամքն է հարգելու և անելու է այն, ինչ հայ ժողովուրդն է իրեն ասելու, հետո տեսանք, որ արեց դրա հակառակը։ Մենք ներկայացնում ենք, որ նա պոպուլիստ է, իսկ IUSY-ին նաև պոպուլիստ շարժումների դեմ է պայքարում։ Մենք ասում ենք, որ չի լսում ժողովրդին, չի լսում ընդդիմությանը, կոալիցիա չունի։ Այս ամենը մտահոգիչ զարգացումներ են ժողովրդավար կազմակերպությունների համար և դրա համար հստակ քննադատվում է։ IUSY-ի կողմից երկու շատ հզոր հայտարարություններ ենք ունեցել, որոնք քննադատում էին Փաշինյանին ու կոչ անում հարգել ժողովրդի կամքը, դատապարտվեց մայիսին ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառումը, IUSY-ին հայտարարեց, որ մարդկանց սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունքը պետք է հարգել, իրենց բողոքն արտահայտելու իրավունքը պետք է հարգել, լսելի դարձնել մարդկանց ձայնը` եթե ժողովրդավար պետություն են։ Երբ որ ցուցարարների վրա ռումբեր էին նետվում, դա նույնպես քննադատվել է։ IUSY-ին հստակ սկզբունքներ ունի և այդ առումով մենք կարողանում ենք այս բոլոր հարցերը բարձրացնել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company