ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Լիբանանում լարվածությունը հասել է գագաթնակետին, ապահով ապաստարանների մասին խոսք լինել չի կարող

15 Հոկտեմբեր 2024

Լիբանանում վիճակն ավելի վատթարացած է, Իսրայելը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնա՝ առանց թիրախները տարբերակելու։ «Փաստինֆո»-ին ասաց Միջին արևելեքի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ նշելով, որ իրավիճակը սրվել է հատկապես Լիբանանի պատասխան գործողություններից հետո, որի արդյունքում մեծ վնասներ են հասցվել Իսրայելի բնակեցված տարածքներին ու զինվորական կենտրոններին։

«Իսրայելը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնա՝ առանց հաշվարկելու, թիրախները տարբերակելու, ներառյալ՝ Բեյրութը», – ընդգծեց Վերա Յակուբյանը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե կոնկրետ ինչի պատրաստվեն։

«Համայնքի պատկան մարմինները, ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն զգոն վիճակի մեջ են, պատրաստ պետք է լինեն՝ համայնքի անդամների խնդիրները լուծելուն, բայց կանխատեսել, թե կոնկրետ ինչ կպատահի, դեպքերն ինչպես կզարգանան, չենք կարող», – ասաց Վերա Յակուբյանը։

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք ռմբակոծություններից պաշտպանվելու համար հայերի շենքերն ունեն ապաստարաններ, Յակուբյանն ասաց, որ չկան ապահով ապաստարաններ , անգամ, եթե լինեին , այժմյան ռումբերը մինչև շենքերի հիմքերը հասնում են, օգուտ չի լինելու։

«Գալիք ժամերին, օրերին հայտնի կդառնա ընթացքն, իսկ այս պահին բնականոն է, քաղաքի մեջ շարժ կա, մարտերը շարունակվում են հարավի սահմաններին, Իսրայելը երբեմն ռմբակոծոււմ է այն շրջանները, որտեղ կասկած է ունենում, որ «Հեզբոլլահի» ղեկավարներ կան։

Վ. Յակուբյանը բնակվում է, ինչպես ինքը բնորոշեց Բեյրութի սրտում, եւ պատերազմը դեռ չի զբացել, բայց մարդկանց մոտ լարված վիճակ է։Իսկ փախստականներն ամենուր են, որտեղ համեմատաբար դեռ հանգիստ է, այդ թվում՝ հայկական շրջաններում, քրիստոնեական այլ շրջաններում մեծ թվով փախստականներ են հավաքվել ու շարունակաբար գալիս են։

«Ընդհանուր չեմ կարող ասել երկիրը լքելու տրամադրություններ կա՞ն հայերի մոտ թե ոչ, բայց թռիչքներ կան, եթե ցանկացող լին, ապա կարող է թռչել։ Հավաքական իմաստով տրամադրություններ , կազմակերպված աշխատանք՝ տարհանման համար չկա։ ՀՀ ԱԳՆ-ի ու համայնքային կառույցների միջև կապ կա, բայց մեկ հարց է մի քանի 100 ՀՀ քաղաքացիների տարհանելը, մեկ այլ հարց՝ մի ողջ գաղութի գնալը։ Տրամաբանական չէ գաղութը լքելը, մարդիկ չեն կարող իրենց տները լքել, գնալ», – ասաց Վերա Յակուբյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company